В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати Госдеп: США всегда готовы организовать встречу глав МИД Армении и Азербайджанa 

Կրթության և գիտության ոլորտը դարձել է մոխրոտիկը. Փաշինյանը ենթագիտակցական թշնամանք ունի. Նարինե Դիլբարյան

Политические

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի խոսքով՝ բուհերում դիմորդների և առհասարակ ուսանողների նվազման պատճառները տարբեր են։ Մասնավորապես՝ դիմորդների քանակի նվազման պատճառներից մեկը ժողովրդագրական տեղաշարժերն են՝ Հայաստանի բնակչության արտահոսքը երկրից։

«Այս իրավիճակը չփրկեց, սակայն մասամբ կայունացրեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ողբերգությունը՝ արցախահայերի բռնի տեղահանումն ու Հայաստան բռնագաղթելը, քանի որ արցախցիներից բավականին մեծ թվով դիմորդներ ունենք, որոնց մեջ կրթության մղումը շատ մեծ է։ Սակայն իրականում Հայաստանի բնակչությունը, հատկապես՝ երիտասարդությունը, նախընտրում են ոչ թե Հայաստանում իրենց կյանքը դասավորեն և բարձրագույն կրթություն ստանան, այլ Հայաստանի սահմաններից դուրս։

Այստեղ դասակարգային ու խավային հստակ միտումներ կարող եմ նկատել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, սա կարելի է նաև հեշտությամբ ստուգել, իրենց երեխաներին ուղարկում են սովորելու արտերկրում։ Ընդ որում, ոչ միայն մեկին, այլև բոլոր երեխաներին։ Իհարկե, նրանք բացահայտ չեն նշում, որ Հայաստանի կրթական ոլորտին չեն վստահում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Դիլբարյանը՝ խոսելով կրթության ոլորտում առկա ճգնաժամային իրավիճակից։

Արական սեռի երիտասարդների դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է, քանի որ ՀՀ իշխանությունը բանակում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ոչ կանոնադրային հարաբերություններով պայմանավորված, ողբերգական դեպքերը շատացել են, ուստի մարդիկ մտահոգվում են ու դեռ դպրոցից իրենց երեխաներին փորձում են տեղափոխել այլ երկիր։
Նարինե Դիլբարյանը մատնանշում է նաև ՀՀ-ում կենսամակարդակի անկումը՝ չնայած իշխանությունն առիթը բաց չի թողնում ներկայացնելու ուռճացված տնտեսական աճը, որը, ինչպես տնտեսագետներն են ասում՝ իրականում փուչիկ է և աղետալի վիճակում է։

«Դրամի արժեզրկումը, աշխատանք գտնելու անհնարինությունը պատճառ է դառնում, որ Հայաստանից շատերը հեռանան և հեռանան ընտանիքներով։ Տեսեք, այս սահմանագծումն ու սահմանազատումը կրկին հանգեցնելու է ողբերգական մի իրավիճակի, որովհետև ոչ միայն Կիրանցում, այլև սահմանազատման Դամոկլյան սրի ներքո գտնվող բնակիչները կհեռանան Հայաստանից։ Եթե նայենք ժողովրդագրական սովորական տվյալները, կարելի է տեսնել, որ հիմա Սյունիքում 10-15 տոկոսով ավելի քիչ բնակիչ է ապրում, քան մինչև 2018 թվականն էր, նույնը վերաբերում է Տավուշին ու մյուսներին։

Իհարկե, կարող եք ասել, որ բուհերը կենտրոնացած են Երևանում, բայց Երևանում իրականում կենտրոնացած է աշխատող բնակչությունը, նրանք, որոնց երեխաները կա՛մ բուհական կրթության մղում չունեն, կա՛մ էլ այստեղ չեն սովորում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նարինե Դիլբարյանն այս համատեքստում հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ բարձրագույն կրթությանը նշանակություն չտալու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանի ուղղակի քարոզչական ելույթներն ամեն կերպ բարձրագույն կրթության գաղափարը նսեմացնելուն ու արժեզրկելուն են ուղղված՝ երկրորդային ու ածանցյալ համարելով։

«Երբ ստեղծվում էր պարեկային ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բարձրագույն կրթությունը բոլորովին պարտադիր չէ։ Նիկոլ Փաշինյանը ելնելով այն իրողությունից, որ ինքը չի ստացել բարձրագույն կրթության դիպլոմ և ենթագիտակցական թշնամանք է տածում բարձրագույն կրթական հաստատությունների, կրթված մարդկանց, դիպլոմավորների հանդեպ՝ ամեն կերպ ասում է, որ դիպլոմ ստանալը պարտադիր չէ։ Սրանք ոչ թե զուտ խոսքեր են, այլ այդ խոսքերը ներկայիս վարչակազմն ամրակայում է գործերով։ Իրենք ավանդույթ ստեղծեցին, որ մարդիկ առանց բարձրագույն կրթության՝ կարող են զբաղեցնել բարձր պաշտոններ, դառնալ պատգամավորներ, էլ չեմ ասում, որ նրանք կարող են տասնապատիկ ավելի վարձատրվել, քան որակյալ կրթություն ստացած աշխատուժը։

Այսինքն՝ կրթություն չստացած պարեկն այսօր ավելին կարող է ստանալ, քան կրթված ուսուցիչը։ Ստացվում է, որ այսօր բարձրագույն կրթություն ստանալու փոխարեն՝ կարող ես դառնալ պատգամավորի օգնական ու բարձր աշխատավարձ ստանալ, կարող ես մտնել ՔՊ շարքեր ու դառնալ պատգամավոր։ Հայաստանում իշխանության կուսակցությունն ավելի շատ աշխատանքի տեղավորման ու սեփական կենսամակարդակը բարձրացնելու միջոց է»,- ընդգծեց ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտը։

Շարունակելով միտքը, նա նկատեց՝ արժեզրկելով բարձրագույն կրթություն ստանալու գաղափարը և հուսահատեցնելով երիտասարդությանը, տեղի է ունենում պետությանն անհրաժեշտ մասնագիտությունների ուղղակի սպանդ։ Այսօր նախկին գյուղատնտեսության ինստիտուտը գտնվում է լալահառաչ վիճակում՝ բազմաթիվ մասնագիտությունների գծով չկան դիմորդներ, մինչդեռ այսօր Հայաստանին, առավել քան երևէ, անհրաժեշտ են որակյալ անասնաբույժներ, գյուղատնտեսներ, տնկագետներ և այլ։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրում թիվ մեկ խնդիրը հովիվների բացակայությունն է, խոսում է ոչխարաբուծության մասին, բայց ոչխարաբուծությունը հովվի միջոցով չի զարգանում։ Հովիվն ընդամենն ապահովում է ոչխարին արոտավայր տանելը։ Չնայած այսօր արոտավայր էլ չեն թողել, քանի հեկտար արոտավայր հանձնվեց թշնամուն կամ հայտնվեց նրա վերահսկողության տակ…

Նույնիսկ այսօր ՏՏ ոլորտում ունենք մասնագետների խիստ կարիք և այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ խնդիրը, քանի որ լավ կրթություն ստացած անձը չի կարողանում իրացնել իր գիտելիքները Հայաստանում, շատ արագ հեռանում են Հայաստանից։

Իսկ ԿԳՄՍՆ-ի՝ այս հսկա նախարարության ստեղծումը հանգեցրեց նրան, որ բոլոր այն ոլորտները, որոնք ներառվեցին այս կազմում, կառավարման շատ օղակներից դուրս մնացին՝ տեղի ունեցավ ակնհայտ անկում։ Վերելք չունենք ո՛չ մշակութային ոլորտում, ո՛չ սպորտում, ո՛չ կրթական ոլորտներում, միայն մեկ-երկու կետային տեղեր կան, որ մեր ուսանողները կամ դպրոցականները կարողանում են հասնել հաջողության։ Այս հսկան՝ ԿԳՄՍՆ-ն շատ վատ է կառավարվում, կամ էլ կառավարվում է խիստ միակողմանի»,- ասաց Ն. Դիլբարյանը։

Հիշեցնենք, որ 2022թ. Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով պարեկային ծառայության համալրումներին՝ գլուխ էր գովում. «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն, և այդ պրոցեսը շարունակվում է: Կա ուսուցիչ, մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- հայտարարել էր նա:

Նարինե Դիլբարյանի բնորոշմամբ՝ երբեմն այնպիսի տպավորություն է ստանում, որ ԿԳՄՍՆ-ի միակ խնդիրը միայն դասագիրք գրելն է, ընդ որում, որքան ապազգային, այնքան լավ, և որքան հայոց պատմությունը փոքրացնեն, վերածեն ինչ-որ վերացականի, այնքան լավ։

«Լեզվի դասագրքերն էլ որքան քիչ անցում կատարեն դեպի պատմականություն, այնքան լավ։ Վերջին փորձը, որ իրենք անցկացրեցինք Տավուշում՝ Գրականության քննությունը միավորեցին Պատմության հետ։ Երեխան չունենալով նախնական հարուստ փաստական գիտելիքներ, չի կարող գրել էսսե։ Էսսե գրելը, իհարկե, անհրաժեշտություն է, դա գրելու հմտությունները պետք է ուսուցանել, սակայն դրանից առաջ երեխան նախ պետք է ունենա հիմնային գիտելիքներ։ Փաստական գիտելիքի հանդեպ ակնհայտ արհամարհանք կա։

Հիմա առանց գիտելիքների մարդիկ վերլուծություն են անում՝ մեղա Աստծո, Հայաստանի ճանապարհները չգիտեն, բայց խոսում են խաղաղության խաչմերուկի մասին. առաջարկում եմ, որ հարցնեն Հայաստանի քարտեզը՝ տեսնեն առհասարակ գիտե՞ն, թե Հայաստանի որ մարզով ինչ ճանապարհներ են անցնում։
ԿԳՄՍՆ-ին այս ամենը չի հետաքրքրում, միայն մեծ կրքով դասագրքեր է մերժում կամ տպագրում, սեփական գաղափարաբանության դասագրքեր ամեն կերպ անցկացնում։ Դե, մշակույթն էլ վերածել են ֆեստիվառներ անցկացնելուն, դա էլ բերում է նրան, որ, օրինակ, Կոնսերվատորիայում դիմորդների քանակը չի ավելանա, որովհետև մարդիկ հեռանկար չեն տեսնում։ Մեր իրականության մեջ կրթության և գիտության ոլորտը դարձել է մոխրոտիկը, նրան այդպես են վերաբերվում»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
У берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемыхВ Армении проводится мониторинг наличия генетически модифицированных организмов в продуктах
Самое популярное