В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати Госдеп: США всегда готовы организовать встречу глав МИД Армении и Азербайджанa 

Հայաստանը «Ապագա կա»-ի ճիրաններում. Ռուբեն Հակոբյան

Блогосфера

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիրը ստորագրելուց հետո օրվա իշխանությունները՝ ամեն ճիգ գործադրելով, փորձում էին ժողովրդին համոզել, որ այդ թղթի ստորագրումով կավարտվի ազգակործան ողբերգությունների ընթացքը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա իր հոդվածում, մասնավորապես, նշել է. «Այդ գիշեր փողոցը եռում էր. համաժողովրդական ընդվզումից սարսափած, ստորագրության հեղինակը թաքնվել էր բունկերում…

Այսօր շատերը կցանկանային տերը լինեին թեկուզ այն քարտեզի, ինչն արձանագրվում էր այդ պայմանագրով։ Բայց դա ընդամենը սրտակեղեք ցանկություն կլիներ։

Պատճա՞ռը… Որովհետեւ թույլ տվեցինք, որ այդ խայտառակ ստորագրության հեղինակը մնա իշխանության եւ իր հետ մասին՝ շարունակի նաեւ Հայաստանը ծնկած պահել թշնամու առաջ։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ անց, հետհայաց, այդ նույն զգացումը կունենա մեր հասարակությունը, երբ արդեն կորցրած կլինենք Սյունիքի զգալի մասը, Տիգրանաշենը, Սեւանա լճի՝ թշնամու հետ սահմանակից հատվածը, այլ տարածքներ…

Պատճառը նույնն է՝ Հայաստանը շարունակում է ղեկավարել նա, ում իշխանատենչ եւ տգետ քաղաքականության արդյունքում այսօր ունենք գլխատված Արցախ ու արյունածոր վերքի վերածված Հայաստան, որտեղ ամենաապահով դպրոցը, պարզվում է, Կիրանցում է…

Եվ գիտեք ինչո՞ւ… Որովհետեւ, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում, այնպես էլ այսօր՝ չունեցանք հավաքական պատասխանատվության գիտակցում, համարձակություն, անհրաժեշտ քաղաքական ու տղամարդկային որակ՝ խոստովանելու, թե որոնք էին եւ են մեր շարունակական պարտությունների պատճառները։ Ինչպես Նժդեհն էր ասում՝ չսովորեցինք պատժել մեր ներսի դավաճանին, թշնամուն…

Տարբեր ժամանակահատվածներում մեր պարտությունների համար մեղադրեցինք պարսիկին, թուրքին, ռուսին, ամերիկաներին ու եվրոպաներին, բայց ոչ երբեք բուն մեղավորին՝ ՄԵԶ… Այսօր էլ, քաղաքական իմպոտենտին հատուկ անկարողությամբ, շարունակում ենք մեղավորներին փնտրել մեզանից դուրս։

Այս հոդվածաշարում կփորձեմ անդրադառնալ այն սխալներին ու բացթողումներին, որոնց շաղախով կառուցված հրեշածին ծննդատունը լույս աշխարհ բերեց ազգակործան պատուհասի, ում քաղաքականության հետեւանքով Հայաստանն այսօր հայտնվել է «ապագա կա»-ի ճիրաններում։

1994 թ. մայիսի 12, Բիշքեկյան հրադադարի արձանագրություն

Արցախյան ազատամարտի առաջին տարիներին, նաեւ սփյուռքահայ մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ ձեւավորված ֆիդայական-կամավորական շարժումը կարճ ժամանակ անց վերաճեց Հայոց բանակի։ Այն դարձավ մեր հպարտության, ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ նվիրվածության, մեր բարեկամների կողմից ակնածանք եւ հարգանք վայելող տարածաշրջանային ռազմական լուրջ միավոր։

Գեներալ Ա.Լեբեդը բարձր էր գնահատում Հայոց բանակի պատրաստվածությունն ու մարտունակությունը, Շուշիի ազատագրման օպերացիան։ Որպես այդ ոլորտի գիտակ, Շուշիի օպերացիան գնահատում էր որպես ռազմական արվեստի բացառիկ նմուշներից մեկը։  Այդ օրերի ականատեսի եւ գործընթացների մասնակցի իրավունքով կարող եմ երկար խոսել այդ շրջանում մեր բանակի հերոսական հետագծի մասին։ Բարց…

Բայց 1994թ. մայիսիսի 12-ին հանկարծ լույս աշխարհ եկավ եռակողմ ստորագրությամբ Բիշքեկյան հայտնի արձանագրությունը, ինչն, իմ կարծիքով, ուղղակի թիկունքից հարված էր արցախյան ազատամարտին։ Եթե դիտել եք այդ բանակցությունների տեսագրությունը, կարծում եմ նկատած կլինեք, որ Հայաստանի եւ Արցախի պատվիրակությունները շատ ավելի ներկայացուցչական էին եւ բանակցային սեղանի շուրջ բավականին ինքնավստահ, ի տարբերություն ադրբեջական պատվիրակության։ Ռուսական կողմը ներկայացնում էր ՌԴ ՊՆ նախարար Պավել Գրաչովի գլխավորած պատվիրակությունը։ Բայց հետո պարզվեց, որ այդ հանդիպմանը վախորածի տպավորություն թողած ադրբեջանական կողմը շատ ավելի գրագետ ու դիվանագիտորեն պրոֆեսիոնալ գտնվեց, քան մյուս պատվիրակությունները։

Նախ՝ նրանք կարողացան հասնել հրադադարի ռեժիմի հաստատման՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։ Եվ հետո՝ Ադրբեջանական կողմը հրաժարվեց ստորագրել նախապես իր համաձայնությունը տված մյուս փաստաթուղթի տակ, որով նախատեսում էր, որ հրադադարի հաստատման հետ միաժամանակ բուֆերային գոտում պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր։ Եւ, ինչպես պարզվեց հետագայում, ոչ միայն հայկական պատվիրակության որոշ ներկայացուցիչներ, նաեւ Պավել Գրաչովն այդ պահին հարց են բարձրացրել, որ նախնական պայմանավորվածությունն ադրբեջանական կողմից խախտելու պատճառով պետք է հրաժարվել նաեւ հրադադար հաստատելու արձանագրությունից։ Բայց, Լ. Տեր-Պետրոսյանի հետ Վազգեն Սարգսյանի հեռախոսազրույցից հետո, որոշվել է ստորագրել փաստաթուղթը։

Հետագայում մեր հանդիպումների ընթացքում Պ.Գրաչովն իր անթաքույց զարմանք էր արտահայտում մեր իսկ կողմից այդ փաստաթղթը ստորագրելու առիթով։ Ակնհայտ էր Բանակի գեներալի զարմանքի պատճառը՝ պատերազմական գործողությունների ընթացքում մեր բանակն արդեն ապացուցել էր, որ ինքը շատ ավելի հզոր եւ կազմակերպված է, քան հակառակորդինը։ Իսկ այդ փաստը հնարավորություն էր ընձեռում հանդես գալ պայմաններ թելադրողի դիրքերից եւ շարունակել զարգացնել ռազմական հաջողությունները, ինչը կստիպեր Ադրբեջանին՝ ճանաչելու Արցախի անկախությունը։ Ի վերջո՝ դա էր արցախյան շարժման եւ ազատամարտի բուն նպատակը։ Համեմատության համար տեղին է նշել, որ թշնամին, որպես 44-օրյա պատերազմում հաղթող կողմ, մեզ հետ այսօր վարվում է եւ դեռ կշարունակի վարվել այդպես՝ քանի դեռ չի հասել իր նպատակների լիակատար իրականացմանը։ Ճիշտ այդպիսին պիտի լիներ  մեր  դիրքորոշումը, մինչդեռ հայկակական կողմը նախընտրեց ստորագրել հրադադարի արձանագրությունը։

Որքան այդ արձանագրության հետ կապված նոր փաստեր են ի հայտ գալիս, այնքան ավելի ես զայրանում ու զարմանում, թե ինչպես կարելի էր ստորագրել փաստաթուղթ, ինչը գործնականում բխում էր թշնամու շահերից։ Այդ արձանագրությունն, ըստ էության, նշանակում էր ժամանակ եւ հնարավորություն ընձեռել թշնամուն՝ օգտագործելու իր հարուստ ռեսուրսները (ընդերք, աշխարհագրական դիրք, բնական դաշնակիցների՝ մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ակտիվացում), ինչը պայմաններ էր ստեղծում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախն ու Հայաստանը զավթելու եւ վերջապես իրականացնելու համաթուրանական  հայտնի ծրագիր։

Այսօր հենց դա՛ է տեղի ունենում։

Հետագայում նաեւ պարզվեց, որ հրադադարի հաստատման հետ կապված՝ գոյություն է ունեցել նաեւ դավադիր եւ ոչ հրապարակային մի ծրագիր, որի նախաձեռնության հեղինակը եղել է բրիտանական Բրիթիշ Փեթրոլյում հայտնի նավթագազային ընկերությունը։ Որպես ասվածի ապացույց՝ հրադադարի հաստատումից անմիջապես հետո, նույն թվականի տարեվերջին կնքվեց Բաքու-Բրիթիշ Փեթրոլյում հայտնի համաձայնագիրը, ինչն անվանվեց «Դարի պայմանագիր»՝ դառնալով Ադրբեջանի պետական բյուջեն սնուցող եւ թշնամու ռազմանականացումն ապահովող գլխավոր զարկերակը։

Հայտնի փաստ է, որ բրիտանական կողմը նաեւ միջազգային հարթակներում է հակամարտության ողջ ընթացքում անթաքույց պաշտպանել Ադրբեջանի շահերը։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնական Լոնդոնն իր քվեարկությամբ խափանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Արցախի վերաբերյալ միասնական հայտարարության ընդունումը:

Պետք է նշել նաեւ, որ անհիմն չեն բավականին տարածում գտած այն լուրերը, որ բրիթիշ-փեթրոլյումյան ծրագրի մասին տեղեկացած են եղել հայկական դիվանագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն չեն պայքարել այդ ծրագրի իրականացման դեմ, այլ իրենց գործողություններով նպաստել են այդ հակահայաստանյան պլանի իրականացմանը։

Կարծում եմ իշխանափոխությունից հետո Բիշքեկյան արձանագրության հետ կապված օդում թափառող եւ լուսաբանման կարիք ունեցող շատ հարցեր կստանան իրենց ճշգրիտ պատասխանները։

Շարունակելի

Ռուբեն Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
У берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемыхВ Армении проводится мониторинг наличия генетически модифицированных организмов в продуктах
Самое популярное