В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати Госдеп: США всегда готовы организовать встречу глав МИД Армении и Азербайджанa 

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ Սամվել Բաբայան

Политические

Արևմուտք - Ռուսաստան դիմակայության և դրա արդյունքում մեկնարկած աշխարհաքաղաքական ճարտարապետության վերաձևավորման գործընթացների համակողմանի դիտարկումը հանգեցնում է եզրակացության, որ այն մի կողմից Կենտրոնական Ասիայի/ թուրքալեզու երկրների և Հարավային Կովկասի լոգիստիկ ինտեգրման, մյուս կողմից՝ նույն սուբյեկտներին, համընդհանուր հետաքրքրությունների հիմքով, ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերելու հեռանկար է բացել։ Երկու դեպքում էլ, պայմանավորված աշխարհագրական դիրքով և քաղաքական-անվտանգային կողմնորոշմամբ, փաստացի «խոչընդոտ» է Հայաստանը՝ հատկապես Մեղրիի ենթակառուցվածքների ելակետով։

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության դիրքավորման պոտենցիալ հնարավորություններն երեքն են.

մաս 1

Հայաստանի դիրքավորման պոտենցիալը աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում․ արևմտյան վեկտոր

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ-ի իրավազորության ներքո պարզեցված ընթացակարգով Մեղրիի ճանապարհի բացում

Ադրբեջանն իր զարգացման ռազմավարությունը շաղկապել է թուրքալեզու երկրների տնտեսական, քաղաքական, ռազմական ինտեգրմամբ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տարանցիկ հեռանկարին, որի ամենամեծ շահը բաժին է ընկնում Թուրքիային՝ լոգիստիկ և ռազմաարդյունաբերական գերտերություն դառնալու հեռանկարով։ Այս համատեքստում Արևմուտքի մոտեցումը սույն միավորմանը Հայաստանի և Վրաստանի անդամակցության խթանումն է՝ ի հակակշիռ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության։ Չինաստանն, իր հերթին, կրկին Ռուսաստանի շրջանցմամբ,  նախատեսում է Կենտրոնական Ասիա - Կասպից ծով - Ադրբեջան - Հայաստան (Մեղրի) - Նախիջևան – Թուրքիա տարանցմամբ ելք ունենալ դեպի եվրոպական շուկա։

Մեղրիի ճանապարհի բացումը Իրանի «կարմիր գիծն է», քանի որ, Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին ուղիղ կապվելու դեպքում, զրոյանում է Իրանի ազդեցությունը Նախիջևանի, ըստ այդմ՝ ամբողջ Ադրբեջանի վրա։ Այս համատեքստում ադրբեջանական կողմի՝ Իրանի տարածքով «Պլան Բ»-ի մասին հայտարարություններն ակնհայտ մանիպուլատիվ են, քանի որ 1989 թվականից ցայսօր Ադրբեջանը Նախիջևանին ոչ միայն կապվում, այլև մատակարարում է Իրանի տարածքով։ Այս առումով նկատենք, որ Հայաստանը կարող է և պետք է փոխշահավետ միջնորդություն դրսևորի եվրոպական երկրների և ԱՄՆ-ի միջև՝  համոզելու մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որպեսզի վերջինս իր հերթին վերանայի Մեղրիի ճանապարհի բացման նկատմամբ ունեցած դիրքորոշումը, քանի որ միաժամանակ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ մեկուսացման քաղաքականության դեպքում Արևմուտքը չի կարող բավարարել կապույտ վառելիքի պահանջարկը։

Իրանի դիրքորոշման վերանայումը միաժամանակ դեպի Եվրոպա գազամատակարարման այլընտրանքի հնարավորություն կստեղծի․ թուրքմենական և իրանական գազը կտարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով՝ իբրև ռուսական գազի այլընտրանք (Թուրքմենստանի և Իրանի գազային ռեսուրսները միասին կազմում են գազի ուսումնասիրված պաշարների 30%-ը)։ Այս հարցում Չինաստանը կրկին շահագրգիռ կողմ է և ակնկալում է ցածր գնով այլընտրանքային գազամատակարարում ապահովել Ռուսաստանից, քանի որ վերջինս, պայմանավորված եվրոպական շուկայի կորստով, այլընտրանք չի ունենա։

Քանի որ Վրաստանը տարանցիկ երկիր է և իր բյուջեի զգալի մասը ձևավորվում է տրանզիտ վճարներից, Մեղրիի ճանապարհի բացումից առաջինը տուժելու է Վրաստանը։ Այս դեպքում Վրաստանը Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն վարելու է կոշտ քաղաքականություն և կրկնապատկելու է տրանզիտ վճարները՝ փոխհատուցելու հնարավոր տնտեսական կորուստները։ Սակայն, քանի որ թուրքմենական և իրանական գազը կտարանցվի Հայաստան – Վրաստան – Սև ծով – Բուլղարիա խողովակաշարով, սոցիալ-տնտեսական կորուստները կփոխհատուցվեն ապրիորի։

Ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ հարուցվելիք այս խոչընդոտների հաղթահարումը հնարավոր կարող է դառնալ Ադրբեջանի «միջնորդությամբ»։

Ադրբեջանը պետք է ապահովի գազամատակարարում դեպի Հայաստան նույն գներով, ինչ Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա անվտանգ բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան և Կենտրոնական Ասիա։ Արցախցիների կոլեկտիվ վերադարձը ԼՂ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով այն լուծումն է, որ հնարավորություն կտա հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ: Կամ էլ՝ Հայաստանը միջազգային հանրության հետ գործակցությամբ պետք է ԼՂ-ից բռնատեղահանված ժողովրդի հիմնախնդիրները հասցեագրի այնքան հիմնարար, որպեսզի հետագայում այլ ուժեր ԼՂ-ի բնակչությանը չկարողանան օգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով։

Թուրքիան իր հերթին պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանն ու ապահովի իր տարածքով անխոչընդոտ ցամաքային, օդային, ծովային ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։

Հավաքական Արևմուտքը, այս ամենին զուգահեռ, պետք է որոշումներ կայացնի ՀՀ-ի արտաքին պարտքի կապակցությամբ՝ զրոյացնելով սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու նպատակով միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերը։ Հայաստանն, այսպիսով, հնարավորություն կստանա արտաքին պարտքի մարմանն ուղղված ֆինանսական միջոցներն ուղղելու սահմանապահությանը՝ սահուն կերպով հրաժարվելով ռուսական սահմանապահ օժանդակությունից, քանի որ այլևս ի վիճակի կլինի ինքնուրույն իրականացնել սեփական սահմանների պահպանությունն ու պաշտպանությունը։

Թուրքալեզու ժողովուրդների լոգիստիկ, տնտեսական ինտեգրումը թույլ կտա Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի 85 միլիոնանոց շուկան դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից։ Սա, իր հերթին, փափուկ հիմքեր կձևավորի, որպեսզի ապագայում Հայաստանն ու Վրաստանն անդամակցեն Եվրոպական Միությանը։ Թուրքական տնտեսական միության ստեղծմանը կհաջորդի Ադրբեջանի անթաքույց պայքարը Իրանում բնակվող 25 միլիոն թուրքալեզու ժողովուրդների ներգրավման համար, որին կաջակցեն Թուրքիան ու այլ թուրքալեզու երկրներ։ Արդյունքում այլևս հիմքեր կստեղծվեն ռուսական և իրանական պետականությունների խարխլման համար՝ որպես թուրքալեզու երկրների ինտեգրման հետևանք և վերջնանպատակ։

Սամվել Բաբայան, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախկին պաշտպանության նախարար 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
У берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемыхВ Армении проводится мониторинг наличия генетически модифицированных организмов в продуктах
Самое популярное