В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати 

Մենք պետք է օգնենք, որ Հայաստանը կարողանա պաշտպանել ինքն իրեն և բարելավել հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ. լսումներ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)

Видео

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգական անցյալի ֆոնին կա՞ արդյոք խաղաղության ու կայունության հնարավորություն, և ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները դրան աջակցելու համար․ անցած գիշեր ամերիկացի օրենսդիրները ավելի քան մեկ ժամ այս հարցն էին քննարկում Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում, փոխանցում է «Ազատությունը»։

Հեղինակավոր այդ կառույցը ստեղծվել է ավելի քան 45 տարի առաջ ամերիկյան կառավարության կողմից՝ Եվրոպայում համագործակցությանն ու անվտանգությանը հետևելու համար։

Քննարկման մասնակից թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները համակարծիք էին՝ Հայաստանն անկարող է առկա մարտահրավերները միայնակ հաղթահարել։

Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, հայտարարեց ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, որ ամիսներ առաջ էր այցելել Հայաստան:

«Ադրբեջանը պնդում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչը ծիծաղելի է և ոչ անհրաժեշտ։ Մեր համոզմամբ՝ դրա նպատակն է հետաձգել կամ չեղարկել խաղաղության պայմանագիրը», - ասաց Քարդինը:

Փորձառու կոնգրեսականն ընդգծեց՝ իր համոզմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:

«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ։ Այդքանով հանդերձ, որքան ես եմ հասկանում, Հայաստանն ուզում է առաջ շարժվել, քանի որ դա սահմանները բացելու և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու միակ տարբերակն է», - նշեց Բեն Քարդինը:

Միայն Հայաստանի ցանկությունը, սակայն, բավարար չէ, փաստում էին քննարկմանը ներկա կոնգրեսականներն ու տարածաշրջանին քաջածանոթ փորձագետները, ընդգծելով՝ Միացյալ Նահանգները եվրոպացի դաշնակիցների հետ պետք է քաջալերի Ադրբեջանին ու Թուրքիային ընդառաջ գնալ հայկական կողմի զիջումներին։ Հանձնաժողովի հանրապետական համանախագահ Ջո Վիլսոնը նշեց՝ օրեր առաջ անձամբ է հանդիպել Ադրբեջանի նախագահին, ում նաև այս ուղերձն է փոխանցել։

«Որպեսզի Հայաստանը խաղաղ ու բարգավաճ ապագա ունենա, որպեսզի Ադրբեջանը մրցակցի և որպեսզի ողջ տարածաշրջանն առաջ շարժվի, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է բովանդակալից քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել այս գործընթացին, բայց միայն մեր աջակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերը համատեղ ջանքեր գործադրեն: Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագան կախված է նրանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի ամիսներին և տարիներին», - ընդգծեց Վիլսոնը:

Իսկ դա բարդ է կանխատեսել, փաստում էին հանձնաժողովի անդամները։ «Թուրքիան չի բացում սահմանը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ռուսաստանն, իր հերթին, շահագրգռված չէ, որ հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, և կուլիսներից խոչընդոտում է, որ կողմերը համաձայնության գան», - հայտարարեց Հելսինկիի հանձնաժողովի դեմոկրատ համանախագահ Բեն Քարդինը, հարց բարձրացնելով՝ ի՞նչ անել այս փակուղուց դուրս գալու համար։

Կոնգրեսի կողմից հրավիրված հայաստանցի փորձագետ Տիգրան Գրիգորյանը մի քանի խորհուրդ տվեց՝ ամրապնդել Հայաստանի ռազմական, տնտեսական ու ժողովրդավարական կարողություններն ու սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի դեմ:

«Նվազագույնը թիրախային պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել պատերազմական հանցագործությունների, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիայի մեջ։ Պատասխանատվության չկանչելը միայն ամրապնդում է Ադրբեջանի հարձակումների շարքը», - ասաց Գրիգորյանը:

Քննարկմանը ներկա մի քանի կոնգրեսականներ, հիմնականում՝ հանրապետական ճամբարից, ընդգծում էին, որ Ադրբեջանն ու հատկապես Թուրքիան մնում են Նահանգների վստահաշատ դաշնակիցը տարածաշրջանում։ Մի քանի նման դիտարկումներից հետո Կոնգրեսում թուրքական հանձնախմբի համանախագահ,
դեմոկրատ Սթիվ Քոենը զգուշացրեց՝ այսօրվա Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ Նահանգները համագործակցել է տասնամյակներ շարունակ. - «Նրանք անպայմանորեն այլևս մեր բարեկամները չեն, նույնչափ վստահելի չեն, գործարքի մեջ են Ռուսաստանի, Չինաստանի, մեզ հետ, այլոց հետ։ Այնպես որ, զգույշ եղեք»:

Քննարկմանը բոլորն էին համակարծիք՝ Վաշինգտոնը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցույց տա Հայաստանին։ Լսումներից ժամեր անց Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարեց, թե կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար։ Այս աջակցության նպատակն է, ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում:

«Մենք պետք է ներգրավվենք, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել ինքն իրեն և ի վիճակի լինի ինքնուրույն որոշումներ կայացնել, հանել ռուսներին Հայաստանից, բարելավել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի առևտրային նոր հնարավորություններ բացվեն», - Հելսինկիի հանձնաժողովում քննարկման ժամանակ ընդգծեց Բեն Քարդինը:

Կոնգրեսական այս հանձնաժողովը փաստացի որոշումներ չի կայացնում, սակայն նպաստում է ԵԱՀԿ-ի, կազմակերպության անդամ երկրների հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության մշակմանն ու իրագործմանը՝ ամերիկյան կառավարությանը պարբերական հաղորդումներ ներկայացնելով Եվրոպայում կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемых
Самое популярное