В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира Фон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленности В Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружие Архиепископ: Не надо рассматривать слова Аджапахяна как отступление от своей предварительной позиции Иран ожидает поддержки от России в рамках проекта Север-Юг: Абдулнасир Хеммати 

Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ համաժողովը

Общество

Սեպտեմբերի 12-ին Երևանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:

Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչև 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման և միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ այս հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակ, երբ աշխարհը բախվում է տարբեր ճգնաժամերի՝ հակամարտություններ, համավարակի հետևանքներ, կլիմայի փոփոխություն. սա մեծապես ազդում է և հաճախ ոչ համամասնական ձևով: Հասմիկ Հակոբյանի դիտարկմամբ համաժողովի նպատակն է միմյանց հետ աշխատել: Նա գոհունակությամբ ընդգծել է, որ համաժողովին մասնակցում է ավելի քան 60 երկրից 150-ից ավելի երիտասարդ խորհրդարանական, խորհրդարանների 4 խոսնակներ, ինչպես նաև աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը:

Երիտասարդներին տեսաուղերձով դիմել է Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը:

Դիլիջանի միջազգային դպրոցի ուսուցիչ, նախկին փախստական Նուր Մուսսան, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ներկայացրել է իր անցած ճանապարհը, խոսել կրթության ոլորտում ձեռքբերումների մասին:

Համաժողովի առաջին նիստում պատգամավորները քննարկել են «Հետհաշվարկ մինչև 2030 թվականը. ինչպիսի՞ վիճակ է երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցում» թեման:

Նիստը նախագահել է Տոնգայի խորհրդարանի նախագահ Լորդ Ֆակաֆանուան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով օգնական  Ֆելիպե Պոլիեն կարևորել է նման քննարկումների անցկացումը՝ նշելով, որ կրթության ոլորտում անհավասարությունները շարունակում են արդիական մնալ ամբողջ աշխարհում: Նշվել է, որ շատ երկրներ բարելավել են իրենց ուսանողների ներգրավման մակարդակը, սակայն մարտահրավերները՝ գենդերային անհավասարությունը, տարածաշրջանային անհավասարությունները և այլ՝ ոչ համարժեք ենթակառուցվածքները, թույլ չեն տալիս ունենալ համապատասխան կրթական հասանելիություն: Զեկուցողը հավելել է, որ կորոնավիրուսային համաճարակն ավելի է սրել այս իրավիճակը. շատ դեռահասներ և երեխաներ համաճարակի հետևանքով կորցրել են կրթվելու իրենց հնարավորությունը: Հինգ երիտասարդներից մեկը ետ կամ դուրս է մնում կրթությունից, զբաղվածությունից կամ վերապատրաստումներից: Նշված հինգից գոնե երկուսը կանայք են, ինչն արդար չէ»,- ընդգծել է զեկուցողը: Կարևորվել է կրթության ուժեղացումն ու գործազրկության կրճատումը:

«Ես հորդորում եմ ձեզ ոչ միայն լսել, այլև ակտիվ կերպով ստեղծել իրավիճակներ, հնարավորություններ, որտեղ երիտասարդները կարող են ստեղծել շատ ավելի լավ աշխարհ մեզ համար»,- դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ասել է զեկուցողը:

Երիտասարդների զբաղվածության համաշխարհային մարտահրավերներին անդրադարձել են համաժողովի մասնակիցները:  ԱՄԿ-ի թիմի տնօրեն Միխայիլ Պուշկինի տեղեկացմամբ աշխարհում երիտասարդների գործազրկությունը 13 տոկոսի է հասել: Ակտիվորեն, սակայն ոչ հաջողությամբ, աշխատանք են փնտրում շուրջ 65 մլն երիտասարդներ:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ֆելիպե Պոլիեին՝ համաժողովին մասնակցելու համար: «Շնորհակալ եմ Ձեր գրասենյակի ջանքերին: Նոր  գրասենյակի ստեղծումը ՄԱԿ-ի շրջանակում ցույց է տալիս, որ կա համաշխարհային հանձնառություն՝ աշխատելու երիտասարդների խնդիրների շուրջ  ավելի ինտեգրացված և ամբողջական: Հայաստանն աջակցում է այդ ջանքերին»,- ասել է նա՝ ընդգծելով յուրաքանչյուր երիտասարդի՝ որակյալ և ներառական կրթություն ստանալու իրավունքը: Դա շատ կարևոր է մարդկային կապիտալի զարգացման և հավասար հնարավորություններ ապահովելու համար:

Պանելային ձևաչափով քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում արձանագրված առաջընթացները, կարևորել որակյալ կրթությունն ու արժանապատիվ աշխատանք ունենալու հանգամանքը, խոսել մարտահրավերների, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի, ներառական կրթության մասին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով նոր սերնդի մի շարք դրական հատկանիշներն ու հետաքրքրությունների շրջանակը, նշել է, որ կրթությունը պետք է լինի ճկուն, պետք է կենտրոնանա քննադատորեն մտածելու, գիտելիքներն իրական կյանքում կիրարկելու վրա: Նա նշել է, որ կրթությանը վերաբերող ՀՀ պետական ծրագրի նպատակն է ունենալ արդյունավետ, մրցակցային կրթական համակարգ՝ հիմնված միջազգային և համընդհանուր համամարդկային արժեքների վրա: Ծովինար Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է տեղեկություններ Ակադեմիական քաղաքի ստեղծման, կառուցման վերաբերյալ՝ որպես ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր:

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը շարունակում է աշխատանքը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочимКНДР запустила несколько баллистических ракет малой дальностиПашинян надеется вернуть оккупированные Азербайджаном территории переговорным путемПашинян: ОДКБ создает угрозы для безопасности АрменииОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к ДиаспореПервый заместитель госсекретаря: Армяно-американские отношения прошли испытание временемВ Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир)Трамп считает, что США полезно сотрудничать с РФ и КитаемСНБ Армении раскрыла подготовку к госперевороту: Следы ведут в РоссиюBrent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 18 СЕНТЯБРЯПремьер-министр Армении совершил 17-ую велопрогулкуВ Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мираTasnim:В результате взрывов пейджеров в Ливане ранены десятки человек В Иране перевернулся автобус: погибли 10 человек, 36 человек раненыВ Японии число жителей старше 100 лет достигло рекордных 95 тыс. человекФон дер Ляйен предложила Сежурне пост вице-президента ЕК по промышленностиBloomberg: Volkswagen может сократить более 15 тыс. сотрудниковКурсы валют в АрменииПосол: Приглашаем представителей ЦИК Армении принять участие в работе по проведению референдума в КазахстанеПремьер Ирака не видит необходимости дальнейшего пребывания ВС США в странеПрезидент Ирана примет участие в Генассамблее ООНГермания выделит Украине дополнительно 100 млн евро помощи этой зимойУрсула фон дер Ляйен представила новый состав ЕврокомиссииВ Иране заявили, что не стремятся заполучить ядерное оружиеПо делу об убийстве участника 44-дневной войны Мгера Хачатряна разыскиваются трое подозреваемых
Самое популярное