Министр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5% Сборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФА «Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир) События прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИД В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира 

Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թվականի պատերազմի ավարտին. aravot.am

Политические

Aravot.am

Աներևակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախյան պատերազմի ավարտին ստորագրած փաստաթղթի կարևոր մանրամասները։ Առավել աներևակայելի է այն փաստը, որ մինչ Փաշինյանը խեղաթյուրում է 2020 թվականի համաձայնագրի որոշ դրույթներ, նա մեղադրում է ուրիշներին այն սխալ ներկայացնելու համար: Անհավատալի է, որ այնուհետև նա կոչ է անում նրանց կարդալ համաձայնագրի տեքստը՝ հիշեցնելով, որ այն հասանելի է հանրությանը: 

Փաշինյանը ստորագրել է 2020 թվականի համաձայնագիրը, որը կոչ է անում ապաշրջափակել «տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը», մասնավորապես նշելով մի ճանապարհ, որն անցնելու է Հայաստանով՝ ցամաքային Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։ 2020 թվականից ի վեր նա տասնյակ անգամ կրկնել է, որ Հայաստանը պատրաստ է «այս առավոտ» թույլ տալ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան, և ոչ մի անգամ, մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ի իր մամուլի ասուլիսը, չի նշել, որ հայերը նույնպես իրավունք ունեն Ադրբեջանով մեկնել Ռուսաստան։ Բարեբախտաբար, Ադրբեջանը խոչընդոտել է 2020 թվականի համաձայնագրի այս դրույթը՝ պնդելով, որ Հայաստանով անցնող ճանապարհը պետք է լինի «միջանցք», ինչը նշանակում է, որ հայկական տարածքը, որով անցնելու են ադրբեջանցիները, պետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սա հակասում է 2020 թվականի համաձայնագրի դրույթներին և խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Եթե ​​չլինեին Ալիևի խոչընդոտները, ապա ադրբեջանցիներն արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարածքով կանցնեին Նախիջևան։ Իրավիճակն ավելի է սրվում, քանի որ ռուս խաղաղապահների կողմից արցախահայությանը պաշտպանելու իրենց պարտականությունները չկատարելու և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ գրավելու թույլտվության պատճառով Հայաստանի և Ռուսաստանի միջև վեճի հետևանքով Փաշինյանը սխալմամբ պնդում է, որ Ռուսաստանը ոչ մի դերակատարություն չունի Զանգեզուրի ճանապարհի վրա։ Նա, հետևաբար, անտեսում է 2020 թվականին իր ստորագրած համաձայնագրի 9-րդ կետը, որտեղ ասվում էր. «Տրանսպորտային հաղորդակցության  [Հայաստանի և Ադրբեջանի միջև] նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային սահմանապահ ծառայության մարմինները»։ Փաշինյանը կարող էր արդարացված լինել Ռուսաստանի դերից հրաժարվելու մեջ, եթե ասեր, որ 2020 թվականի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը խախտել են դրա դրույթներից շատերը, ինչպիսիք են Արցախի հայերի պաշտպանության բացակայությունը, Արցախի ամբողջական բռնագրավումը և բոլոր հայ ռազմագերիներին չվերադարձնելը: Սակայն Փաշինյանը պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դեռ ուժի մեջ է, դրանով իսկ հակասելով ինքն իրեն։ Ավելին, Փաշինյանը սխալմամբ պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում Զանգեզուրի ճանապարհի համար ռուսական որևէ դերակատարություն չի նշվում։ Նա կոչ է անում բոլորին կարդալ 2020 թվականի համաձայնագրի տեքստը, այնուհետև մեջբերում է դրա 9-րդ կետից՝ բաց թողնելով այն նախադասությունը, որում նշված է, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային ճանապարհը:

Շփոթությունն ավելացնելով՝ պնդելուց հետո, որ Ռուսաստանը դերակատարություն չունի այս ճանապարհին, Փաշինյանը ևս մեկ անգամ հակասում է ինքն իրեն՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է «մոնիտորինգ անի» ճանապարհը, այլ ոչ թե «վերահսկի» այն։ Իր փաստարկն ավելի տարօրինակ դարձնելով՝ Փաշինյանն ասում է, որ ռուս դիտորդները պարտադիր չէ, որ ֆիզիկապես ներկա գտնվեն Հայաստանի սահմանին՝ Զանգեզուրի ճանապարհը վերահսկելու համար, և որ նրանք կարող են հեռավար հսկողություն իրականացնել ցանկացած այլ վայրից, օրինակ՝ Մոսկվայից: Այդ ընթացքում Զանգեզուրի ճանապարհը վերածվել է քաղաքական ֆուտբոլի Ադրբեջանի,  Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Երկար ժամանակ Ռուսաստանը ձգտել է բացել Զանգեզուրի ճանապարհը, որպեսզի կարողանա վերահսկել այս կարևոր զարկերակը, որը Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրները կապելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մինչև Եվրոպա: Եթե ​​Ռուսաստանի փոխարեն Արևմուտքը վերահսկի այս առանցքային ճանապարհը, դա կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Փաշինյանը փորձեց գոհացնել այս հակասության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ հանկարծ հայտարարելով, որ միջազգային մի կազմակերպություն կարող է վերահսկել ադրբեջանական ապրանքների և մարդկանց տարանցումը։ Սակայն նույնքան արագ նա հետ վերցրեց իր առաջարկը, քանի որ Ադրբեջանը երբեք չէր ընդունի, որ նույն երրորդ կողմը վերահսկի նաև հայկական ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանն ու Իրանը այլընտրանքային լուծում են առաջարկել։

Նրանք պայմանավորվել են թույլատրել ապրանքների տեղափոխումը ցամաքային Ադրբեջանից Նախիջևան Հյուսիսային Իրանի ճանապարհով։ Թեև Ադրբեջանը և Թուրքիան ճնշում էին գործադրում Հայաստանի վրա՝ բացելու «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդավոր կերպով որոշեցին Զանգեզուրի հարցը բացառել իրենց խաղաղ պայմանագրի բանակցություններից։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին մեղադրեց Զանգեզուրի ճանապարհը խափանելու մեջ, Իրանը խստորեն նախազգուշացրեց, որ թույլ չի տա «Զանգեզուրի միջանցքի» անցումը Հայաստանով։ Ռուսաստանն արագ հարթեց իր տարաձայնությունները Իրանի հետ և հանդարտեցրեց վեճը: Այս խառնաշփոթ իրավիճակից կարելի կլիներ խուսափել, եթե Փաշինյանը չառաջարկեր Զանգեզուրի ճանապարհը ներառել 2020 թվականի համաձայնագրում։ Ահա թե ինչ է լինում, երբ վարչապետ Փաշինյանը Հայաստանի խնդիրները լուծելու փոխարեն իր անկարողության պատճառով դրանք ավելի է խորացնում։

Հարութ Սասունյան  

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Европарламент призвал разрешить Украине наносить удары по законным военным целям в РоссииМинистр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5%ЕС направит часть доходов от российских активов на восстановление энергетического сектора УкраиныПогода в АрменииПочти все турецкие банки решили отказаться от работы с РоссиейОбсуждение ситуации в Азербайджане состоится на осенней сессии ПАСЕЗа год Россию покинуло более 2 миллионов мигрантов - DWДепутат Бундестага Германии: Я не вижу возможностей для возвращения армян в Нагорный КарабахЧто им дождь и град, когда они пережили несколько войн и голод: Степанакертский русский драматический театр в Ереване открыл сезонИндийские боеприпасы отправлены в Украину, несмотря на протесты России – ReutersМакрон отверг состав правительства, предложенный новым премьер-министром: Le MondeИранские хакеры переслали краденую информацию из штаба Трампа в штаб Байдена — ФБРГенеральная Ассамблея ООН одобрила резолюцию против «незаконного присутствия» Израиля на палестинских территорияхNYT: Boeing отправит в неоплачиваемый отпуск десятки тысяч сотрудниковМинистр здравоохранения Армении: В дни переосвящения Эчмиадзинского собора могу быть в командировкеСборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФАНа строительство «Инженерного городка» в Армении дополнительно выделен 1 млрд. 945 млн. драмовГенпрокуратура Венесуэлы запросила ордер на задержание президента АргентиныВойна с Ливаном вступает в новую фазу: Йоав ГалантГлавный принудительный исполнитель Армении принял делегацию Федеральной службы судебных приставов РФ«Ереван классик фест»: Перед зрителями выступил оркестр Санкт-Петербургской филармонии«Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир)Шахраманян: Все мы являемся свидетелями царящего в Армении информационного террораВ Ливане продолжаются смертоносные взрывыСобытия прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИДВ этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим
Самое популярное