Министр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5% Сборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФА «Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир) События прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИД В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира 

Միջանցքի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքել. «Հրապարակ»

Армянская пресса

«Հրապարակ» թերթը գրել է.

Մինչ Նիկոլ Փաշինյանը նախընտրական տրամադրությունների մեջ է՝ տիկնոջ հետ միասին, եւ համացանցն են լցնում իրենց ներկայությամբ, տարածաշրջանում գործընթացները եռում են, Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումները նոր թափ են հավաքում։ Փաշինյանին թերեւս թվում է, որ փափուկ բարձ է դրել հայ ժողովրդի գլխի տակ՝ հայտարարելով, թե ճանապարհների ապաշրջափակման հարցը դուրս են թողել խաղաղության պայմանագրից։ Իրականում միջանցքի թեման տաք է։ Եվ աբսուրդն այն է, որ Հայաստանին ընդամենը թեթեւ տեղեկացնում են գործընթացների մասին։
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՌԴ-ում հանդիպել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ «Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հասնելու ուղիների վերաբերյալ: Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգման հարցում, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ծրագրի շրջանակներում»,- հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։


Սրան հաջորդեց Քըլըչի այցը Բաքու, Գալուզինի այցը Երեւան։ Ադրբեջանում գտնվող Քըլըչը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովն ու Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր: Չնայած այս բոլոր հաղորդագրություններում պաշտոնապես չի հաղորդվում, որ քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարցը, սակայն հրապարակային վերջին ելույթներից, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններից պարզ է դառնում, որ հենց դա է բոլորի ուշադրության կենտրոնում, այդ մասին են փաստում նաեւ Իրանից, Արեւմուտքից՝ միջանցքի վերաբերյալ հաճախակի դարձած հայտարարություն-նախազգուշացումները։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ եթե ՀՀ իշխանություններին թվում էր, թե հարցը խաղաղության պայմանագրից հանելով կարող էին պատրանք ստեղծել, որ այն օրակարգից էլ է հանվել, չարաչար սխալվում են․ «Այդ հարցն ընդամենը հանվել է պայմանագրից, եւ որեւէ մեկը չի ասել՝ պայմանագրից շուտ է քննարկվելու, թե ուշ։ Ավելին՝ աշխարհաքաղաքական կենտրոններին միայն այդ հարցն է հետաքրքրում, այն չի կարող հանվել օրակարգից, մյուս հարցերը՝ հարաբերությունների կարգավորման՝ 2 գյուղ որ երկրի տարածքում կլինի եւ այլն, նրանց առանձնապես չեն էլ հետաքրքրում»։

Դատելով տարբեր արձագանքներից՝ ճանապարհների բացման հարցը, ըստ քաղաքագետի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար հարցն է, որը նաեւ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման պատճառ է դարձել․ «ԱՄՆ դիրքորոշումը վաղուց է հայտնի, նրանք Օ, Բրայենի շուրթերով խոսել են միջին միջանցքի մասին, որը Կենտրոնական Ասիան պիտի կապի Եվրոպայի հետ, եւ միջին միջանցքի բաղկացուցիչ է նաեւ Զանգեզուրի միջանցքը։ Մարդիկ հստակ ասել են, որ, իրենց պատկերացումներով, կոմունիկացիոն այնպիսի հանգույց պիտի լինի, որը կսահմանափակի Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը։ Ռուսներն Օվերչուկի շուրթերով Հայաստանում մի քանի օր առաջ կրկնեցին իրենց տեսակետը, որը ոչնչով չի տարբերվում նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ձեւակերպումից։ Օվերչուկը խոսում էր այն մասին, որ դա արտատարածքային միջանցք չի լինելու, եւ հատուկ շեշտում էր ինքնիշխանության, իրավազորության մասին։ ՀՀ իշխանություններից առայժմ արձագանք չկա․ ուստի, եթե չի լինելու արտատարածքային միջանցք, ՀՀ իշխանությունն ինչո՞ւ այդ հարցի շրջանցման նպատակով գնաց Գորիս-Կապան ճանապարհի հանձնման, Արցախի կործանման, այսինքն՝ գնաց, չկարողացավ օրակարգից հանել։ Եթե Օվերչուկը սուտ է խոսում, հետաքրքիր կլինի լսել՝ ի՞նչ առաջարկ են ներկայացրել ռուսները, որն այդպես տարբեր է եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետից, որ Հայաստանն էլ չի համաձայնել։ Ես կարծում եմ՝ միշտ էլ նույն առաջարկն են ներկայացրել, ուղղակի Փաշինյանը երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մտադրություն է ունեցել, դրա համար էլ քարոզչական դաշտում մանիպուլացրել է։ Ինչ վերաբերում է Իրանի ակտիվացմանը, ապա այստեղ մի քանի բաղադրիչ է պետք հաշվի առնել։ Զանգեզուրի միջանցքի խնդիրը սրելով, Իրանը որոշակի խնդիրներ է փորձում լուծել, առաջին՝ Հարավային Կովկասի խճանկարում իր տեղն ունենալ, եթե նկատել եք՝ բոլոր պրոցեսներից դուրս մղված է եղել, չնայած Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարեւանությանը, օրինակ՝ Մինսկի խմբում չկար, թեհրանյան ֆորմատ երբեք չի եղել, բացառությամբ 1992-ի մի հանդիպման, եւ հիմա բնական է, որ հարցը սրելով՝ փորձում է այդ խճանկարում իր տեղն ապահովել։ Երկրորդ․ այն վերաբերմունքը, որ ՌԴ-ն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, նույնը չունի Իրանը։ Եթե ՌԴ-ի համար այդ երկու պետությունները գործոններ են, որոնց միջոցով շրջանցում է արեւմտյան պատժամիջոցները, Իրանի աչքով՝ Թուրքիան ու Ադրբեջանն Արեւմուտքի դաշնակիցներն են, նաեւ՝ Իսրայելի»։

Քաղաքագետը կարծում է, որ միշտ չէ, որ Իրանի կտրուկ դիրքորոշումներին հաջորդում են նաեւ նույնպիսի գործողություններ՝ նույն Իսրայելի հետ կապված, հետեւաբար, պետք չէ սպասել, որ ռուս-իրանական հարաբերություններն այս հարցի շուրջ առճակատման փուլ կմտնեն․ «Իրանը խաղը սրում է Ռուսաստանի հետ համաձայնության հանգի»։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անպատասխանատու քաղաքականությունը՝ իր պատկերացումները փորձելով ներկայացնել ռեալպոլիտիկի տեղ․ «Օրինակ, ռուսական վերահսկողության մասին ԱԺ վերջին նիստում մի անհեթեթ բացատրություն տվեց, թե ով է ասել, որ վերահսկողությունը պետք է գետնի վրա լինի եւ այլն։ Կներեք, բայց սա անգրագիտություն էլ չէ, անհեթեթություն է։ Կարեւոր չէ՝դու ինչ ես մտածում, կարեւոր է, որ փաստաթուղթը ստորագրած մյուս պետություններին քո մտածածը պարտադրես կամ համոզես։ Հիմա եթե ինքը շարունակի նման դեմագոգիկ ձեւակերպումներով խուսափել լուծում տալ այս հարցին, մի օր կարող ենք արթնանալ Սյունիքի վրա հարձակման բոթից»։

Դրանից խուսափելու համար ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է հրաժարվի «տոքսիկ» բաղադրիչից, բանակցություններ վարել նրանց միջոցով Ադրբեջանի հետ։

Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ-ն էլ պարտավորություն ուներ՝ Արցախում անվտանգություն ապահովել, Արցախը չկա, ուրեմն միջանցքն էլ չի լինելու․ «Իրեն մեղադրում են, որ կետերը չի կատարել, ու այդ պատճառով է այս ամենը տեղի ունեցել։ Ի վերջո, կարեւոր չէ, թե ինչ է ասում Փաշինյանը, ուժային բալանսն է որոշում բանակցությունների ընթացքը»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Европарламент призвал разрешить Украине наносить удары по законным военным целям в РоссииМинистр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5%ЕС направит часть доходов от российских активов на восстановление энергетического сектора УкраиныПогода в АрменииПочти все турецкие банки решили отказаться от работы с РоссиейОбсуждение ситуации в Азербайджане состоится на осенней сессии ПАСЕЗа год Россию покинуло более 2 миллионов мигрантов - DWДепутат Бундестага Германии: Я не вижу возможностей для возвращения армян в Нагорный КарабахЧто им дождь и град, когда они пережили несколько войн и голод: Степанакертский русский драматический театр в Ереване открыл сезонИндийские боеприпасы отправлены в Украину, несмотря на протесты России – ReutersМакрон отверг состав правительства, предложенный новым премьер-министром: Le MondeИранские хакеры переслали краденую информацию из штаба Трампа в штаб Байдена — ФБРГенеральная Ассамблея ООН одобрила резолюцию против «незаконного присутствия» Израиля на палестинских территорияхNYT: Boeing отправит в неоплачиваемый отпуск десятки тысяч сотрудниковМинистр здравоохранения Армении: В дни переосвящения Эчмиадзинского собора могу быть в командировкеСборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФАНа строительство «Инженерного городка» в Армении дополнительно выделен 1 млрд. 945 млн. драмовГенпрокуратура Венесуэлы запросила ордер на задержание президента АргентиныВойна с Ливаном вступает в новую фазу: Йоав ГалантГлавный принудительный исполнитель Армении принял делегацию Федеральной службы судебных приставов РФ«Ереван классик фест»: Перед зрителями выступил оркестр Санкт-Петербургской филармонии«Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир)Шахраманян: Все мы являемся свидетелями царящего в Армении информационного террораВ Ливане продолжаются смертоносные взрывыСобытия прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИДВ этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим
Самое популярное