Министр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5% Сборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФА «Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир) События прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИД В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира 

Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան

Политические

Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով նայելու։ Այս մասին իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումը.

«Զրուցակիցներս հայկական իրականության ազդեցիկ դեմքերն են, լուծումներ փնտրող, իրավիճակ փոխել ձգտող, իրական քայլեր ձեռնարկող մարդիկ, որոնց հետ փորձում ենք բացել հնարավոր բոլոր հարցերը՝ չխուսափելով որևէ ցավոտ թեմայից։  Իրավիճակը իսկապես ծայրահեղ բարդ է, լուծումներ պահանջող։

Բագրատ Սրբազանի հետ զրույցը ծավալուն ստացվեց, քանի որ որոշեցինք չկենտրոնանալ միայն սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի վրա, այլ փորձել ավելի լայն նայել մեր շուրջը ու նաև մեր ներսում կատարվողին։ Կարծում եմ, որ վերջին տարիներին կատարվողը հետևանքն է նաև այն բանի, որ չենք հասցնում մտածել, հասկանալ մեզ պատահածը, դրա խորքային պատճառները։ Բաց խոսակցությունը կարևոր է, քանի որ դա է մեզ ապագայի շանս տալու։

  • Մեղավորների հասարակությունից վերաճենք արդարների հասարակության
  • Եկեղեցին՝ որպես «վերջին խրամատը պահողը»
  • Մենք կոչված ենք՝ փոխելու այս կրկնվող պատմությունը

Սրբազան, տեսեք, անցավ ամառը, որի ընթացքում Հայաստանը դրսից տարբեր հրահանգներ ու սպառնալիքներ էր ստանում, թե՝ պետք է գնալ ցավոտ զիջումների, իշխանությունները արտգործնախարարության մակարդակով հասարակությանը «տեղեկացնում էին», որ հնարավոր է նոր պատերազմ։ Այդ ամենից հետո քաղաքական բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով մեկնում է արձակուրդ՝ խաղաղ ամառային ռիթմի մեջ անցկացնելով օգոստոսը, և հանրությունը նույնպես արձագանքում է անհոգությամբ։ Ի՞նչ է սա նշանակում։

Ցավոք, սա պետության չգոյության մեծագույն վկայությունն է։ Իշխող ուժն այսօր փաստորեն չունի ո՛չ օրակարգ և ո՛չ էլ նպատակ, բացի բոլոր հնարավոր տարբերակներով իշխանական աթոռին կառչած մնալուց, այդ ճանապարհով ենթադրյալ սեփական անվտանգության խնդիրները լուծելուց և ֆինանսական միջոցներ ձեռք բերելուց: Հասարակությունն էլ լայն իմաստով ապրում է տեղեկատվական ահաբեկության, ատելության և վախի քարոզչական մեծ արշավի ներքո և, բնականաբար, դադարի ժամանակ չի կարողանում ունենալ՝ սեփական վերքերի ապաքինման և իրավիճակի ամբողջ գնահատականը ճիշտ արձանագրելու համար: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում ահռելի դերակատարություն ունեն ժամանակակից մամուլը և տեղեկատվական դաշտն իր բոլոր դրսևորումներով՝ մարդուն պահելով կախվածության եւ տագնապի մեջ, նրան զրկելով մտածելու և իր իրական կարիքները գնահատելու կարողությունից: Մարդն ըստ էության դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:  Այս տրամաբանությամբ տեխնոլոգիաների զարգացումը՝ վիրտուալ աշխարհը և դրա հոգեբանական ազդեցությունը, տեղեկատվական պատերազմը, ապատեղեկատվությունը և ճշմարտության խեղումը պատճառ են դառնում հարաբերությունների փոփոխման, ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության:  Մարդն իր հանրային կարգավիճակից մղվում է դեպի մեկուսացում, իսկ դրա համար լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մարդու հանրայնացումն ապահովելու շղարշով, բայց իրականում անկասելի կերպով նպաստում են նրա ինքնամեկուսացմանը: Հետևաբար, սա ոչ թե հանրային անհոգություն է, այլ՝ իշխանության մամլիչ քարոզչության և «լավ կյանքի» պատրանքի ստեղծումը, որն էլ իրականում մարդկանց մղում է մեկուսացման:

Իշխանության մասով հասկանալի է։ Սակայն եթե հետևենք դասական իմաստով քաղաքական գործընթացներին, ապա այդ օտարացած վիճակը կարող ենք արձանագրել նաև քաղաքական դաշտի մյուս հատվածի մոտ նույնպես։ Երբեմն տպավորություն է, որ միայն անհատ հոգևորականն է, որ փորձում է արթնացնել հասարակությանը, համախմբել հանրային ակտիվ խմբերին, քաղաքական կեցվածք ունեցող անհատներին։

Այն ինչ Դուք հիմա ասում եք, մեծապես կապված է վերը նշվածի հետ, որում ամենակարևոր բանալի բառն ու զգացումը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է: Ես այս պայքարի ուղին եմ ընտրել, որովհետև ցանկացել եմ ստանձնել իմ բաժին պատասխանատվությունը՝ Աստծու առջև, իմ Հայրենիքի առջև, իմ նահատակների, անհայտության մեջ գտնվողների և վիրավորում ստացածների, գերության և պատանդառության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների առջև, պատմության առջև և վերջապես ինքս իմ առջև: Մենք այս հարցում կոչված ենք արթնացնելու մարդկանց պատասխանատվության զգացումը, չէ՞ որ մենք սնվում ենք ուղղակիորեն վերոնշյալ արժեքներից և արժեքներով: Ես հակառակ զգացումը բնութագրել եմ որպես ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ինքդ քեզ համոզում ես՝ լինել պատասխանատու քո անպատասխանատվությամբ՝ ամեն բան պայմանավորելով սեփական շահիդ և սեփական անձիդ պաշտպանությամբ: Գիտե՞ք, Աստվածաշնչում արձանագրված՝ մարդու անկման դրվագը, և այսպիսով նաև մարդկային կյանքի աղետի ծագումը, ճիշտ այս պատճառով է տեղի ունեցել։ Երբ Աստված մարդուն տեր և իշխան, մշակ և պահապան էր կարգել ամբողջ արարչագործության վրա, նա չկարողացավ ամբողջությամբ հասկանալ և գիտակցել իր պատասխանատվությունը և սխալվեց, բայց սխալվելուց հետո էլ չստանձնեց իր գործածի պատասխանատվությունը և չզղջաց, այլ փորձեց այն բարդել բոլորի վրա, բացի իրենից: Արդյոք նո՞ւյնը չենք տեսնում այսօր մեր կյանքում: Պատմությունը նույնն է, իսկ մենք կոչված ենք փոխելու այն։

Դուք շարժումը սկսել եք երեք կարևորագույն ուղերձներով, և իմ համոզմամբ՝ հենց դրանք են ապահովել հանրային արթնացում և համախմբում։ Դրանք էին. Սա ճշմարտության շարժում է (հանրային առողջացման մասին), ներքին հաշտության շարժում է, և շարժումը հետնիկոլական փուլում պետք է ձևավորի բոլոր ունակների իշխանություն։ Այս ուղերձներն ուժի մե՞ջ են և առանցքայի՞ն են լինելու շարժման հետագա փուլերում։

Միանշանակ: Մենք պարզապես գաղափարներ չենք որդեգրել՝ հանրային զգացմունքների հետ խաղալու համար, սա կյանքի և մտածողության համոզմունք է՝ հավատամք: Մեզ օդի ու ջրի պես լայն ներքին Հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը», որը հենց այս իշխանությունն ու նրա ղեկավարը, ցավոք, ցանկանում են դարձնել հանրային մշակույթ։ Մենք պարտավոր ենք վերացնել ահագնության հասած թշնամությունն ու ատելությունը, որովհետև այսպիսի հանրային մթնոլորտն է մեր բոլոր կորուստների ակունքը: Այո, ապավինել մեր ներքին ուժականությանը և ստեղծել բոլոր «ունակների և զոհաբերվողների իշխանությունը», որը կառաջնորդվի առաջին հերթին հանրային ներքին կյանքի առողջացման և ապաքինման գործով և ապա՝ արտաքին հարաբերությունների կարգավորմամբ: Այդ պատճառով ենք դեռ շարժումից շատ առաջ հռչակել՝ ասելով, որ «Հոգին պետք է հաղթի դուխին, Եռագույնը՝ սև ու սպիտակին և վերջապես Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին»:

Դուք ունեք անձնական մեծ հեղինակություն, և շարժման առաջին փուլում Ձեզ հաջողվեց ձևավորել նոր ընտրազանգված (սա, ի դեպ, շատերին դուր չեկավ, որովհետև վտանգ տեսան իրենց անձնական շահերին)։ Շարժման հաջորդ փուլում հաջողության հասնելու համար պետք է էապես մեծացնել այդ ընտրազանգվածը։ Դա հնարավոր է անել բովանդակային հստակությունների և կազմակերպչական համակարգերի ձևավորման պարագայում։ Ինչպե՞ս եք նախատեսում դրան հասնել։

Մեզ համար առաջին փուլը դարձավ ԱՐԹՆԱՑՄԱՆ փուլ՝ փորձելով ճեղքել հատկապես տեղեկատվական այս կեղտոտ շրջափակումը, եթե կուզեք՝ կապանքներն ու կալանքը, ձգտելով հասանելի դառնալ լայն հանրության համար, և վերոնշյալ կենսական գաղափարները ոչ միայն հասցնել մարդկանց, այլև նրանց դարձնել այդ բոլորի կրողը, նրանց համոզմունքը և հավատամքը: Երկրորդ փուլը տնետուն և գյուղեգյուղ շրջելով՝ մարդկանց հավաքներից դուրս հանդիպելու և սա փոխանցելու շրջափուլն է։ Այս փուլը, ցավոք և միգուցե բարեբախտաբար, ուղեկցվեց զանազան վերիվայրումներով, հրաժարումներով, ուրացումներով, որոշ մարդկանց անձնական և թերևս քաղաքական շահերի չարդարացմամբ, և մեզ համար դարձավ ամրանալու և ավելի փորձառու դառնալու շրջան: Միևնույն ժամանակ՝ ավելի հստակեցնելու թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ ծրագրերի բովանդակությունը, ինչպես նաև առավելագույն ջանք դնելու կազմակերպչական աշխատանքների վրա: Այս փուլը, որը պայմանականորեն կկոչենք ԱՄՐԱՊՆԴՄԱՆ շրջան, մեզ համար կամփոփվի սեպտեմբեր 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր հավաքով, որն էլ կազդարարի և առանցքային կդառնա մեր երրորդ փուլի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ շրջանի համար:

Դուք առայժմ կարծես թե խուսափում եք խոսել մի խումբ հարցերից, որոնք սակայն մեր հասարակության, մեր քաղաքացիներին մտքերում են և շատերի համար որոշում են իրենց քաղաքական նախընտրությունները։ Օրվա իշխանությունները սա գռեհկորեն շահագործում են իրենց շահերի օգտին։ Խոսքը, մասնավորապես, նախորդ իշխանությունների օրոք անզուսպ և անարդար միջոցներով ահռելի հարստություն կիտած խավի հարցը։ Այս հարցից հնարավոր չէ խուսափել։ Երբ խուսափում ենք, իշխանությունը սա հմտորեն օգտագործում է՝ մարդկանց մոտ թերահավատություն սերմանելու նպատակով։ Ի՞նչ լուծում եք տեսնում, ինչպե՞ս է այս հարցում հնարավոր գնալ հանրային հաշտեցման, իհարկե՝ արդարության սկզբունքի վրա հիմնվելով։

Ես երբեք էլ չեմ խուսափել որևէ հարցից, ներառյալ՝ այս հարցը, որը մեզ համար առանցքային թեմաներից է: Մի առիթով մեր Տիրոջ բանաձևումով շեշտել եմ. “հին գինին նոր տիկերի և նոր գինին հին տիկերի մեջ չի կարող լցվել”: Սա կյանքի բնական զարգացման օրինաչափությունն է: Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»: Միանշանակ է, որ սոցիալական արդարության սկզբունքը խախտված է մեր կյանքում՝ ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական տիրույթում: Ինձ համար սկզբունքային է հետևյալը. մենք մեղավորների հասարակությունից պետք է վերաճենք արդարների հասարակության, և բոլորը պետք է հավասար լինեն «օրենքի և մահվան առջև», նժդեհյան բանաձևումով: Սա իրագործելու համար մենք պետք է ստեղծենք և ներդնենք թե՛ իրավական և թե՛ բարոյագիտական բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք, հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, պիտի նպաստեն այս ճանապարհի իրագործմանը։ Չպիտի լինեն կեղեքող և կեղեքված, կաշառող և կաշառված, մարդը պետք է գնահատվի ոչ թե իր հարստությամբ և ում ճանաչելով, այլ՝ իր ով լինելով: Աշխարհն ունի այս փորձը, ուրեմն մենք ինչո՞ւ չպիտի կարողանանք իրացնել այն: Պետության կամ իշխանության ամենակարևոր գործառույթն այս ցավալի բաժանարար գծերի վերացումն ապահովելն է՝ ո´չ թե ատելությամբ, այլ՝ իր իսկ ստանձնած արդար երաշխավոր լինելու պարտավորությամբ, նախ՝ իրավական կարգավորումներով, և ապա՝ բարոյագիտական՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ բանաձևումով:

Ձեր գրքերից մեկում Դուք ունեք հետևյալ ձևակերպումը. «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Ընդհանրապես կրիտիկական փուլերում թե´ հասարակության, թե´ անհատների որակներ ու նաև թույլ կողմերն ավելի ցայտուն են ընդգծվում։ 2020-ից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա կարևոր առաքելություն է վերցրել, և թե´ Վեհափառը, թե´ բարձրագույն հոգևոր դասը, թե անձնապես Դուք, թե´ բազմաթիվ այլ հոգևորականներ արել են ամեն հնարավորը՝ պատերազմի թողած սարսափելի վերքերն ապաքինելու, մարդկանց մխիթարություն և հոգեբանական կարևորագույն աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ իս, եկեղեցին 2020-ից այս կողմ ավելի մտերիմ ու կարևոր է դարձել շարքային մարդկանց կյանքում, այն հույսի և աջակցության մի կարևոր աղբյուր է դարձել։ Դուք եկեղեցու ներսում զգացե՞լ եք այդ տեղաշարժը՝ եկեղեցու հանդեպ վստահության և մտերմության այդ աճը։

Ես ոչ թե դեմ եմ «քաղաքացիական հասարակությանը», այլ այդ երևույթը բացահայտեց իր արժեքային սնանկությունը, և հատկապես այս վերջին տարիները փաստեցին դա, երբ ամենածայրաստիճան վայրագություններ են տեղի ունենում իշխանության կողմից, և գրեթե քար լռություն է այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» շերտերում՝ սկսած Արցախի հանձնումից մինչև քաղկալանավորներ, մարդկային իրավունքի բացարձակ խախտումներ և փտախտի (կոռուպցիոն) ռիսկեր: Ընկալումն էլ իր տերմինաբանությամբ՝ «քաղաքացիական հասարակություն» անվանմամբ, պարզապես հասարակության մեջ մի շերտ է, և ոչ թե լայն հասարակությունը: Մենք «քաղաքացիական հասարակություն» կոչվածից պետք է դառնանք «բարոյական հասարակություն», այսինքն՝ ամբողջ հասարակության արժեհամակարգի հիմքը պիտի դառնա բարոյագիտությունը, ճշմարտությունը և արդարությունը, և ոչ թե նպատակահարմարությունը: Ժամանակակից աշխարհի գեղեցիկ գաղափարները՝ ժողովրդավարության, ազատականության, մարդու իրավունքների անվան ներքո, միտված են նոր տեսակի և որակի մարդ ստեղծելուն, և ըստ էության սպասարկում են տնտեսական և նյութական շահերին ու մեծարմանը: Այսպիսի մտածողությունը ծառայում է համահարթեցման (գլոբալիզացիայի) գաղափարին, որտեղ նյութը վերջնանպատակ է, և ոչ թե միջոց՝ ծառայելու մարդկության երջանկությանը: Այս վերջնանպատակի գործիքներն են սպառողականությունը, աշխարհիկությունը, մեղքի ժխտողականությունը (externalization), բարոյականության հարաբերականությունը (relativism) եւ այլն՝ մղելով քաղաքակրթական մինիմալիզմի և համահարթեցման: Իրական բացարձակ հեղինակությունները փոխարինվում են մարդու կողմից ստեղծվածներով, ինչի վտանգավոր արտահայտությունն է նոր կրոնի՝ «իրավունքի կրոնի» տենչը՝ ի հակադրություն պարտավորությունների և պատասխանատվության: Այդ միտումը տարածվում է տարբեր ձևերով՝ լիբերալիզմ, տեխնոլոգիաների զարգացում, ազատականություն ամեն ինչում առանց սահմանի։ Սրա բուն թիրախը համայնքն է և համայնքային գիտակցությունը, որը փորձում են փոխարինել անհատապաշտության գաղափարով։ Որպես հետևանք՝ մարդու իրական կարիքները և զգացումներն աննկատ կերպով տեղատվություն են ապրում և պտտվում սպառողականության շուրջ: Մարդու արժեքի պաշպանության միակ և իրական օջախը եկեղեցին է՝ իր հաղորդութենական համայնքային շնորհով: Այսօր, սակայն, եկեղեցին կարիքն ունի վերադառնալու իր համայնքային նկարագրին և էությանը՝ ստեղծելու այն միջավայրը, որտեղ մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը և արդարությունն իրականություն են դառնում՝ միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին: Չմոռանանք, որ այս իշխանությունները որպես իրենց առաջին իսկ թիրախը ընտրել էին Եկեղեցին, թերևս փորձելով ի սկզբանե կոտրել այն պատվարը, որը կարող էր դառնալ հայության համահավաքը, մխիթարության և ապաքինման ու վերականգնման կարևորագույն միավորը, միևնույն ժամանակ ընդվզելով այն բոլոր երևույթների նկատմամբ, որոնք քայքայում են մեր հասարակությունը: Այն ահռելի առաքելությունը, որ իրականացրել և շարունակում է իրականացնել Հայ Եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հատկապես այս համատարած աղետի մեջ, եղավ «վերջին խրամատը» պահողը, որի գնահատականը, կարծում եմ պատմությունն ըստ արժանվույնս կտա:

Տարիներ առաջ մի աշխատության մեջ կարդացել եմ, որ անմարդկային պայմաններում, օրինակ՝ ստալինյան գուլագներում, ամենահեշտը որպես մարդ կոտրվում էին կուսակցական գործիչները և գեներալները։ Փոխարենը՝ մինչև վերջ ամուր էին մնում հոգևորականները և ազգայնականները։ Սա բացատրվում էր գաղափարի, հավատքի և գաղափարի հանդեպ հավատի ուժով։ Այսօր մենք թերևս մի ամբողջ պետության մասշտաբով ենք տեսնում այս դիտարկումը։ Ո՞րն է հանձնված հասարակությունից դեպի ապրելու կամքով հասարակություն անցում կատարելու Ձեր բանաձևը։

Նախ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ապրում ենք գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում, երբ կորցրել ենք մեր Հայրենիքը՝ Արցախ աշխարհն իր բոլոր ծանր հետևանքներով, ընդհուպ մինչև՝ մեծ հարված հասցնելով մեր ինքնության գնահատմանը: Հատկապես ժամանակակից աշխարհում, որի շոշափելի ներկայությունը ոչ վերացականորեն, այլ առարկայորեն իրացվում է մեր իսկ կյանքում, երբ տեղի է ունենում արժեքների համատարած տեղատվություն եւ նվազում, երբ մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին, երբ զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը, երբ պատասխանատվության գիտակցությունն ու զգացումը ստորադասվում են իրավունքի գերիշխանությանը, երբ մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակները նկատվում են սոցիալ- տնտեսական պայմանները և ոչ՝ բարոյական եւ հոգևոր արժեքները, իմ կարծիքով միակ բանալին ճշմարտության ճանաչողությունն է, ինքնամաքրվելու և ապաշխարության ճանապարհը, մեղքի առկայության գիտակցությունը և, վերջապես, մահկանացու լինելը, որից էլ բխում է անմահության ձգտումը: Մեր Տերը շեշտում է. «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշում կատարելն է և այդ ախտորոշմանը համապատասխան պետական քաղաքականություն որդեգրելը, հատկապես՝ կրթության ճանապարհով՝ կրթություն, որը լայն իմաստով դաստիարակություն է և առաքինի մարդ կերտելու արվեստ: Այդ պատճառով եմ անընդհատ շեշտում, որ իշխանափոխությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, բայց դրա բացակայությունը մեծ խոչընդոտ է այս արժեքային հիմնավոր փոփոխության համար: Երկրի առողջության և վերականգնման հիմնական կրողը կառավարիչներն են, նրանց վարքագիծը և արժեքային դավանանքը:

Ես չեմ դադարելու հռչակել, որ «Մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան՝ մեր կյանքի սահմանափակ օրերը», և հետևաբար ապագայից, որտեղ մեր իղձերն ու երազանքներն են, պիտի գանք մեր ներկան, որտեղ կոչված ենք նրանք իրականացնելու և որտեղ մեր ստեղծելիք իրականությունն է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Европарламент призвал разрешить Украине наносить удары по законным военным целям в РоссииМинистр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5%ЕС направит часть доходов от российских активов на восстановление энергетического сектора УкраиныПогода в АрменииПочти все турецкие банки решили отказаться от работы с РоссиейОбсуждение ситуации в Азербайджане состоится на осенней сессии ПАСЕЗа год Россию покинуло более 2 миллионов мигрантов - DWДепутат Бундестага Германии: Я не вижу возможностей для возвращения армян в Нагорный КарабахЧто им дождь и град, когда они пережили несколько войн и голод: Степанакертский русский драматический театр в Ереване открыл сезонИндийские боеприпасы отправлены в Украину, несмотря на протесты России – ReutersМакрон отверг состав правительства, предложенный новым премьер-министром: Le MondeИранские хакеры переслали краденую информацию из штаба Трампа в штаб Байдена — ФБРГенеральная Ассамблея ООН одобрила резолюцию против «незаконного присутствия» Израиля на палестинских территорияхNYT: Boeing отправит в неоплачиваемый отпуск десятки тысяч сотрудниковМинистр здравоохранения Армении: В дни переосвящения Эчмиадзинского собора могу быть в командировкеСборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФАНа строительство «Инженерного городка» в Армении дополнительно выделен 1 млрд. 945 млн. драмовГенпрокуратура Венесуэлы запросила ордер на задержание президента АргентиныВойна с Ливаном вступает в новую фазу: Йоав ГалантГлавный принудительный исполнитель Армении принял делегацию Федеральной службы судебных приставов РФ«Ереван классик фест»: Перед зрителями выступил оркестр Санкт-Петербургской филармонии«Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир)Шахраманян: Все мы являемся свидетелями царящего в Армении информационного террораВ Ливане продолжаются смертоносные взрывыСобытия прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИДВ этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим
Самое популярное