Министр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5% Сборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФА «Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир) События прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИД В этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производства В Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам» Москва не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: Песков Председатель НС РА принял посла Канады В Ереване проходит второй Всемирный армянский саммит (прямой эфир) В Seven Visions, The Dvin на высоком уровне прошла конференция молодых парламентариев со всего мира 

Մեկ տարի առանց Արցախի․ օտարված ինքնություն, խախտված իրավունքներ, կորսված ժառանգություն

Общество

Monument Watch-ը գրում է․ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում տեղահանվեց այդ օրերին Արցախում մնացած ողջ հայ բնակչությունը, մոտ 100․600 մարդ: Բռնի տեղահանությանը նախորդել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Շուշիի, Հադրութի և Արցախի այլ շրջանների բնակչության բռնի տեղահանումը, Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակումը, մշակութային ժառանգության եզակի արժեքների համակարգային ոչնչացումները:

Շատ փորձագետներ բռնի տեղահանման գործընթացները շարունակվող պատերազմի ձև են համարում, որն իր առաջացրած խնդիրներով երբեմն նույնիսկ գերազանցում է պատերազմի արհավիրքները (ICRC, “Displacement in Times of Armed Conflict: How Interna, tional Humanitarian Law Protects in War and Why It Matters”, 2019, p. 6.)։ Ադրբեջանի պետական, նպատակամիտված այս քաղաքականության իրագործմամբ այօր ընդհանուր առմամբ 121 հազար արցախահայեր տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկելով պատմական հայրենիքի՝ Արցախի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Արցախի տարածքի շուրջ 4000-ից ավելի պատմական հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց գոյությանը սպառնացող ուղղակի վտանգը, արդեն իսկ ոչնչացված ու պղծված ժառանգության բազմաթիվ արժեքները, սեփական ինքնությամբ ապրելու անհնարինությունը անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել կենսական նշանակության եկեղեցիների, սրբավայրերի, ուխտատեղիների հետ կապված ծեսերը, հավատալիքները, ավանդույթները, տոները կենսունակ պահելու գործընթացում։

Տեղահանությունը, ի թիվս այլ հումանիտար խնդիրների, խախտել է արցախահայերի հիմնարար՝ մշակույթի իրավունքը, որի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է`․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» (UN 1948, Art. 27.1): Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։

Հռոմի կանոնադրության 7(1)(դ) հոդվածը բռնի տեղահանությունը մարդկության դեմ իրականացված ծանր հանցագործություն է որակում։ Կանոնադրությունը ներկայացնում է նաև բռնի տեղահանման միջազգային արգելքները՝ համարելով դրանք վտարման, բռնության կամ հարկադրանքի այլ ձևերով իրականացված գործողություններ (ICC, Policy on Cultural Heritage, para. 69): Կանոնադրության 7(2) (դ) կետը սահմանում է «բռնի տեղահանությունը»՝ նշելով, որ այն արտաքսման կամ այլ հարկադիր գործողությունների միջոցով քաղաքացիական անձանց բռնի տեղափոխումն է իրենց օրինական բնակության վայրից՝ առանց միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի (ICC, Rome Statute, 7(2) (d))։ Հարկ է շեշտել, որ վերոհիշյալ հոդվածի համատեքսային տարրերը նշում են, որ «բռնի» տերմինն այստեղ «չի սահմանափակվում լոկ ֆիզիկական ուժով», այն «կարող է ներառել ուժի կամ հարկադրանքի սպառնալիքը, ինչպիսին է բռնության, հարկադրանքի, կալանավորման, հոգեբանական ճնշման կամ իշխանության չարաշահման վախը ( ICC, Elements of Crimes, Article 7(1)(d). element 1, fn. 12) և նկարագրում է մի իրավիճակ, երբ անհատները չունեն «ազատ» կամ «իրական» ընտրություն՝ մնալու իրենց տարածքում կամ լքելու այն։ Այս կոնտեքստում հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նույնիսկ եթե արցախահայերը հեռացել են Արցախից անվտանգության պատճառներով, ապա այդ դեպքում նույնպես տեղահանումը չի կարող համարվել «կամավոր» և «օրինական»: Ավելին, անգամ եթե տեղահանվածները ցանկացել են և իրականում նույնիսկ խնդրել են, որ հեռացվեն տարածքից, դա չի նշանակում, որ նրանք իրական ընտրություն են ունեցել այդպես վարվելու (Willms, Jan. “Without order, anything goes? The prohibition of forced displacement in non-international armed conflict”. 2009. https://www.icrc.org/en/doc/assets/files/other/irrc-875-willms.pdf)։ Հետևաբար, ընտրության բացակայության հանգամանքն է նաև, որ տեղահանության հիմքերը կարող է դարձնել «բռնի»։

44-օրյա պատերազմի և դրան հաջորդած շուրջ 4 տարիների ընթացքում Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանությունը «բռնի» համարելու ծանրակշիռ ապացույցներ են։ Բերենք միայն մի քանի փաստեր: Դրանք են. Ջեբրայիլ (Մեխակավան) բնակավայրում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ոչնչացումը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ավերումը և նենգափոխումը, Կանաչ ժամի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի և զանգակատան ավերումը, ապա և իսպառ ոչնչացումը, Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարի ոչնչացումը, Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերումը, Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Թալիշ գյուղի «Վերածնված Թալիշ» հուշարձանների ավերումները, Շուշիի և Սղնախի պատմական գերեզմանատների ավերումները, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ի 51 քանդակների անհետացումը, Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրագիտության պետական թանգարանի ավերումը, Դադիվանքի, Հադրութի Սուրբ Խաչ վանքի, Ծակուռիի Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական հռչակումը, ուդիական համայնքի ներկայացուցիչների կողմից հայկական եկեղեցիների գործառույթի պղծումը և այլն։ Ստեփանակերտում ոչնչացվել են Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, հայ-ֆրանսիական պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի արձանը, ոչնչացրել է Հադրութի գերեզմանատները, պղծել Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, հեռացրել խաչը, ոչնչացրել Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների խաչքարերը, եզակի արձանագրությունները, հողին է հավասարեցրել Մոխրենես գյուղը՝ իր Սուրբ Աստվածածին եկեղեցիով։ Ոչնչացրել է Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի երկու խաչքարերը, Գետավանի հուշարձանը, սկսել է պատմական Հադրութի ադրբեջանականացման և թյուրքացման ծրագիրը, գործարկել Շուշիի իսլամացման ծրագիրը, ակտիվացրել «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նոր ծրագիրը, որն ընդգրկում է ներկայիս ՀՀ տարածքը։

Այս և այլ շատ հանցագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաներն ու միջազգային կանոնակարգերը որակում են որպես պատերազմական հանցանքներ։ Եվ վաղ թե ուշ Ադրբեջանի վարչախումբը պատասխան է տալու այս հանցագործությունների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Европарламент призвал разрешить Украине наносить удары по законным военным целям в РоссииМинистр экономики Армении: Экономический рост в первом полугодии 2024-го составил 6,5%ЕС направит часть доходов от российских активов на восстановление энергетического сектора УкраиныПогода в АрменииПочти все турецкие банки решили отказаться от работы с РоссиейОбсуждение ситуации в Азербайджане состоится на осенней сессии ПАСЕЗа год Россию покинуло более 2 миллионов мигрантов - DWДепутат Бундестага Германии: Я не вижу возможностей для возвращения армян в Нагорный КарабахЧто им дождь и град, когда они пережили несколько войн и голод: Степанакертский русский драматический театр в Ереване открыл сезонИндийские боеприпасы отправлены в Украину, несмотря на протесты России – ReutersМакрон отверг состав правительства, предложенный новым премьер-министром: Le MondeИранские хакеры переслали краденую информацию из штаба Трампа в штаб Байдена — ФБРГенеральная Ассамблея ООН одобрила резолюцию против «незаконного присутствия» Израиля на палестинских территорияхNYT: Boeing отправит в неоплачиваемый отпуск десятки тысяч сотрудниковМинистр здравоохранения Армении: В дни переосвящения Эчмиадзинского собора могу быть в командировкеСборная Армении по футболу улучшила свои позиции в классификационной таблице ФИФАНа строительство «Инженерного городка» в Армении дополнительно выделен 1 млрд. 945 млн. драмовГенпрокуратура Венесуэлы запросила ордер на задержание президента АргентиныВойна с Ливаном вступает в новую фазу: Йоав ГалантГлавный принудительный исполнитель Армении принял делегацию Федеральной службы судебных приставов РФ«Ереван классик фест»: Перед зрителями выступил оркестр Санкт-Петербургской филармонии«Во имя Родины»: Клеймо позора лежит также на международных гарантах безопасности армян Карабаха (прямой эфир)Шахраманян: Все мы являемся свидетелями царящего в Армении информационного террораВ Ливане продолжаются смертоносные взрывыСобытия прошлого года демонстрируют важность реализации неотложных усилий по обеспечению международной стабильности: Заявление МИДВ этом году «Гранд Холдинг» отмечает 100-летие армянского табачного производстваУ берегов Канарских островов акула откусила ногу 30-летней жительнице Германии: женщина погиблаЕгипет заявил, что не примет никаких изменений в мерах безопасности на границе с ГазойСША проверяют импорт урана из КитаяПо всей территории Ливана прогремела новая волна взрывов: сообщается о 3 погибшихMicrosoft заявил об усилении дезинформации РФ против ХаррисЭрдоган: Турция не прекратит углублять связи с Востоком, хотя наше лицо обращено к ЗападуВ СБУ заявили об уничтожении крупного склада ВС РФ в ТоропцеСекретарь Совбеза: Позиция некоторых стран в вопросе разблокировки коммуникаций противоречит интересам АрменииПо факту обрушения стены в школе Аштарака инициировано уголовное производствоВ Армении 21 сентября откроется выставка под названием «Мать-божество: от Анаит до Мариам»Умер второй охранник, пострадавший в результате стрельбы у офиса WildberriesВо всех административных районах Еревана уже есть специальные контейнеры для сортировки мусораМосква не согласна с премьер-министром Армении Николом Пашиняном в его оценке ОДКБ: ПесковКрупное ДТП в Ереване: Пострадали шесть человекПольша направила 14 тыс. военных в зону наводненийПредседатель НС РА принял посла КанадыМаск считает, что США «скатятся в тиранию» в случае поражения ТрампаСекретарь СБ Армении считает большим успехом резкое сокращение военно-технического сотрудничества с РФ«Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг?Боррель призвал Грузию отменить закон о запрете пропаганды ЛГБТ«Genesis Armenia»: В Нагорном Карабахе по примерным расчетам осталось имущество на $100 млрд.Российским школам велели ограничить прием детей мигрантовШойгу предоставил иранскому президенту «отчет о достигнутых договоренностях»В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим
Самое популярное