00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՊՍԺ-ի ռեկորդը` եվրոպական առաջնությունունների շրջանում«Բարսելոնա»-ի անհաջող արդյունքը վերջին 15 տարվա ընթացքում (տեսանյութ)Աստղեր, որոնց մահվանը ոչ բոլորն են հավատում (տեսանյութ, լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը՝ օպտիկական պատրանք ստեղծող զգեստով (լուսանկարներ)Իրեր, որոնք գտնելու դեպքում չի թույլատրվում վերցնել (լուսանկարներ)«Անհավանական թվացող, բայց իրագործված գործողություն, որն ապացուցեց, որ հարևան ժողովուրդը, բացի ուժից ուրիշ լեզու չի հասկանում» Պահանջում եմ դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից․ Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում է հայտարարելԲրիջիթ Մակրոնը, Մելանյա Թրամփը եւ արքայադուստր Շարլենը Վերսալում՝ ընդունելության ժամանակ (լուսանկարներ)Սպասվում են տեղումներ. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերիՎիճաբանություն և քաշքշուկ. հերթական տապալված նիստը Սիսիանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակում

Այսօր «Առաջին սիրո երգը» ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը ծնվել է 1922թ. հունիսի 6-ին, Կրասնոդարում: Դերասան Վաղարշ Վաղարշյանի որդին է: 1942-46թթ. աշխատել է Երևանի կինոստուդիայում` որպես ռեժիսորի և նկարչի ասիստենտ, 1946-51թթ` «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, որտեղ նաև եղել է ռեժիսոր-պրակտիկանտ: 1951թ. էքստերն կարգով ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (1982թ.` պրոֆեսոր): Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմերում' «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Կոչված են ապրելու» (1960թ.), «Մարտիրոս Սարյան» (1965թ.), «Քաոս» (1973թ.), «Աքսորավայր 011» (1978թ.) և այլն: 1966թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1976թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Մահացել է 2000թ. հունվարի 30-ին, Երևանում:

Ֆիլմը ճշգրիտ պատկերացում է տալիս նաև ռեժիսորի մասին, թե արվեստագետ լինելուց բացի, ինչ խառնվածք, մարդկային հատկանիշներ, էություն ու բնավորություն ունի նա: Դա զգացվում է, հասկացվում, ընկալվում ամեն կադրից, դերասանների ընտրությունից, երաժշտությունից և, իհարկե, ընտրված նյութից: Մեր կինոյի մեծերի մասին պատմում են, որ ազնվական կեցվածք են ունեցել: Ուրիշ է եղել ռեժիսորի ու ընդհանրապես արվեստագետի մասին ընկալումը: Անթերի արտաքինը, պատկառանք ներշնչող կեցվածքը, նրանց ստեղծագործական վաստակին միացած, մարդկանց ներշնչել են, որ այս արվեստագետները տարաշխարհիկ, անսովոր արարածներ են:

Ռեժիսոր Լայերտ Վաղարշյանը նույնպես ժամանակակիցների հուշերում այդօրինակ նկարագիր է թողել: Փորձեցի պարզել` արդյոք նրան նոր սերո±ւնդն էլ է այդպիսին հիշում: Տեղեկանալով, որ կինոգետ Սիրանուշ Գալստյանը դեռ ուսանողական տարիներին հարցազրույցի նպատակով հանդիպել է Լաերտ Վաղարշյանի հետ, որոշեցի նրան դիմել. պատանեկան զգացողություններն ու դիտողականությունը միշտ անվրեպ ու անկեղծ են լինում:

1998 թվականն էր: Դասախոսն ինձ հանձնարարել էր հարցազրույց վերցնել Լաերտ Վաղարշյանից ու հոդված պատրաստել նրա մասին: Այդ տարի լրանում էր Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի համատեղ ֆիլմի` «Առաջին սիրո երգի» 40-ամյակը: Առիթը դա էր: Կուրսեցիներիս հետ այցելեցի Լաերտ Վաղարշյանին, գիտեի, որ հիվանդ է, տնից դուրս չի գալիս: Նա նստած էր սայլակին: Մոտեցավ մեզ: Հյուրընկալ ժպիտը դեմքին էր ու այդպես մինչև վերջ էլ մնաց դեմքին: Գիտե՞ք, դա էլ է ինձ համար չափանիշ. մարդը` այն էլ ստեղծագործող մարդը, գամված է սայլակին, և արդեն 20 տարի, բայց չի չարացել ոչ մեկի վրա, հոգու կորովը, մտքի պայծառությունը չեն լքել նրան, անտրտունջ հաշտվել է ճակատագրի հետ ու առաջվա պես սիրում է մարդկանց: Ես շատ էի ազդվել հենց այդ պահվածքից: Եթե վարպետը փոքր-ինչ այլ կերպ պահեր իրեն, թերևս այդքան ազդեցիկ չլիներ, բայց հավատացեք, անսահման բարություն ու ժպիտ տեսնել մի մարդու դեմքին, որ երկարատև հիվանդությունից այլայլվել է, անհնար է չհուզվել:

Անսահման համեստորեն, լուռ ժպիտով էր վերաբերվում իր ստեղծագործական անցյալին: Ասաց, որ շարունակում է ստեղծագործել. որպես ռեժիսոր ֆիլմեր նկարել չի կարող, փոխարենը որպես գեղանկարիչ է նկարում: Զարմանալու ոչինչ չկար. նա պետք է ստեղծագործեր` ոտքի վրա թե գամված սայլակին:

Երջանիկ դիպվածը

Հետպատերազմյան տարիներին Լաերտ Վաղարշյանը տեղեկանում է, որ երիտասարդ ռեժիսորների են հերթագրում` Գերմանիայի օկուպացված գոտիներում թատերական կյանքը վերսկսելու համար: Նա ևս հերթագրվում է ու շատ շուտով այլ ռեժիսորների հետ հայտնվում արտասահմանում: Համո Բեկնազարյանը, իմանալով այս անհավանական դիպվածի մասին, կատակով ասում է նրան. «Դու կարո՞ղ է ՊԱԿ-ի հետ կապեր ունես: Այդքան հեշտ ու հանգիստ ինչպե՞ս հայտնվեցիր արտասահմանում, այն էլ` Բեռլինում»: Երիտասարդ ռեժիսորը պետք է ընդգրկվեր թատերական խմբերում, բայց նա ընտրեց կինոն:

Շատ նպաստավոր է եղել նաև միջավայրը. պատկերացրեք նրա հոր` Վաղարշ Վաղարշյանի տունը, որտեղ անընդհատ ելումուտ են արել անվանի դերասաններ ու ռեժիսորներ, արվեստագետներ` բոլորը ճանաչված, պատկառելի վաստակի տեր: Ի դեպ, Լաերտ Վաղարշյանը շատ մտերիմ է եղել Վահրամ Փափազյանի հետ: Անգամ նրան ընդունել է որպես իր փեսա: Ուրեմն որքան արժանի, դրական մարդ է եղել նա, որ Վահրամ Փափազյանը ցանկացել է իր աղջկան կնության տալ Լաերտ Վաղարշյանին: Բայց երիտասարդ ռեժիսորը, այս պատմությանն անդրադառնալով, ասում է, որ պարզապես ինքը պատրաստ չէր ամուսնության: Եվ Վահրամ Փափազյանի փափագն իրականություն չի դառնում:

Լաերտ Վաղարշյանն անգամ այդ ծանր վիճակում աննկարագրելի պատկառանք էր ներշնչում, ազնվականությունն ուղղակի թափվում էր վրայից, նա շարունակությունն էր իր հոր` մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի, որ սերում էր շուշեցի ազնվական ընտանիքից: Ազնիվ արյունը, կիրթ պահվածքն անհնար է ջնջել կամ թաքցնել: Ու ես այդ պահին զուգահեռներ անցկացրի նրա նկարած ֆիլմերի ու իր միջև, որոնք խիստ տարբերվում են հայկական էկրանի մյուս ֆիլմերից:

Սիրով ստեղծված «Առաջին սիրո երգը»:


Երբ խոսեցինք «Առաջին սիրո երգի» մասին, ասաց (բառացիորեն հիշում եմ նրա խոսքերը). «Խորեն Աբրահամյանը մեր երբեմնի երիտասարդության ապացույցն ու վկան է»: Այդ խոսքից ավելի հուզվեցի: Առաջին սիրո երգի» թեման ոչնչով աչքի չի ընկնում, տարածված մելոդրամա է, որն ուրիշ երկրներում էլ է էկրանավորվել: Եթե մի կողմ դնենք այս ֆիլմի հզոր դերասաններին, երաժշտությունը, ապա կասենք, որ այն ֆիլմ է նախ և առաջ մեր Երևանի մասին: Ինչպես է կառուցվում քաղաքը, ինչպիսին են նրա դեմքը հանդիսացող երևանցիները: Պարզ է, որ կառուցվում էր Սովետական Միություն կոչվող մեծ տերությունը, ու այս ֆիլմը նաև որոշակի քարոզչություն էր ենթադրում. կառուցվում էր Սովետական Միության հանրապետություններից մեկի սովետական մայրաքաղաքը: Բայց դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք իր քաղաքն անսահման սիրող երևանցուն, մարդիկ քաղաք էին կառուցում, դրսում քնում, ապրում' առանց դուռ կողպելու: Հիշում եմ' Լաերտ Վաղարշյանն իր ֆիլմի մասին ասաց. «Առաջին սիրո երգը» ստեղծվել է Երևանի նկատմամբ մեծագույն սիրով»: Նա և Յուրի Երզնկյանն զգացել էին ժամանակի զարկերակը:

Այդ շքեղ ֆիլմը`բարձրաշխարհիկ հասարակության վկան


Հիշում եմ` դպրոցական տարիներին մեզ ստիպում էին կինոդահլիճ գնալ ու դիտել ծրագրային ֆիլմեր: Այդ մեթոդին ես մինչև հիմա պարտական եմ, որովհետև հենց դրա շնորհիվ եմ առաջին անգամ դիտել և’ «Քաոսը», և’ «Գիքորը» և էլի շատ ֆիլմեր: Մինչև հիմա վառ տպավորություններ են մնացել. շատ շքեղ ֆիլմ է «Քաոսը»` զանգվածային տեսարաններով, հայ բարձրաշխարհիկ, բարեկիրթ, բարձրաճաշակ հասարակության նկարագրով, կենցաղով: Նույնպիսի կյանք ապրած, այդ արժեքները գիտակցաբար ու անգիտակցաբար գենետիկորեն կրող ռեժիսորը կարող էր միայն այդպիսի պատկերներով ֆիլմ նկարահանել, այդպես ներկայացնել ժամանակաշրջանն ու մթնոլորտը: Այդ ֆիլմի համար հատուկ տաղավարներ են կառուցվել, որպեսզի նույն մթնոլորտն ու պատկերը ստանային, ինչպիսին նկարագրված է վեպում: Հպարտանալ կարելի է, թե հասարակական ինչ բարձր դիրք են ունեցել հայերը Բաքվում: Սա բացառիկ ու կարևոր ֆիլմ է նաև նրանով, որ ապացուցում է, թե ինչ դեր են ունեցել հայերը Բաքվի տնտեսական կյանքում. նրանք ֆինանսական սյուներ են եղել: Իսկ դերասանական ի՜նչ հրաշալի կազմ է ընտրել ռեժիսորը: Ամեն ինչ հաշվի է առնված' կերպարների հագուկապը, խոսքը, լեզուն, ժամանակաշրջանի շունչն ու ոգին, զանգվածային տեսարանները, մի խոսքով' «Քաոսը»խիստ արժեքավոր ֆիլմ է: Իսկ Լևոն Աթոյանցի օպերատորական աշխատանքն ուղղակի հրաշալի է: Ես շատ եմ ուզում, որ այս ֆիլմը հաճախ ցուցադրվի, ու նոր սերունդը տեսնի, թե ինչ հասարակություն ենք ունեցել, ինչ կյանքով ու կենցաղով ենք ապրել, ինչ դիրք ենք ունեցել:

…Եվ ոչ միայն

Իր ֆիլմերի հետևում ինքն է կանգնած: Այդ տոհմիկ ազնվականությունը փոխանցվել է նաև իր ֆիլմերին ու հերոսներին: Այդ կերտվածքով է նա տեսել մարդկանց, այդպիսին էլ ներկայացրել է իր ֆիլմերում: Լաերտ Վաղարշյանն ունի նաև վավերագրական ֆիլմեր`  «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատրյան»: Այս ֆիլմերում ռեժիսորը ներկայացնում է հանճարեղ արվեստագետին մարդու ու ստեղծագործողի: Սրանք շատ արժեքավոր ֆիլմեր են նաև նրանով, որ փաստավավերագրական նյութեր են պարունակում: Հիշատակման արժանի է նրա ՙԿոչված են ապրելու՚ գեղարվեստական կինոնկարը երկու եղբայրների մասին: Ափսոս, որ սա էլ է այն ֆիլմերի շարքում, որոնք առհասարակ չեն ցուցադրվում հեռուստաէկրաններին: Շատերը տեղյակ էլ չեն, որ այդպիսի ֆիլմեր կան, որ բացի ՙԱռաջին սիրո երգից՚, Լաերտ Վաղարշյանը ուրիշ արժեքավոր ֆիլմեր էլ ունի:

1958 թվականի ապրիլի 4-ին Երևանի Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի «Առաջին սիրո երգը» ֆիլմի պրեմիերան: Նույն թվականի օգոստոսի 4-ին այն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում: «Առաջին սիրո երգը»:1958 թ. Սովետական Միության տարածքում ամենաշատ դիտված ֆիլմն է եղել: Այն մեծ ճանաչում է բերել Խորեն Աբրահամյանին: Միայն 1958 թ. «Առաջին սիրո երգը» դիտել է 24,6 միլիոն սովետական քաղաքացի:

Մի հատված Լաերտ Վաղարշյանի հուշերից այս կինոնկարի ստեղծման պատմությունից

…Հինգ հարյուր օգտակար մետր նկարելուց հետո պարզվեց, որ արածը [օպերատորի] լրիվ խոտան է: Պրոֆեսիոնալ ստուդիայի համար արտառոց բան: Ֆիլմը նորից սկսելու անհրաժեշտություն եղավ: Օպերատորին պատժեցին. նա հեռացվեց ֆիլմից: Սակայն տույժի ենթարկեցին նաև ինձ (ռեժիսորն ամեն ինչի համար պատասխանատու է): Բեմադրող-ռեժիսոր նշանակվեց նաև Յուրի Երզնկյանը: Ինձ ասացին, որ դա ձևական պատիժ է, երկու ընկերներով ավելի հեշտ կհաղթահարենք կազմակերպչական դժվարությունները: Հիրավի, մենք միասին լավ աշխատեցինք, բայց ճիշտ կլիներ, եթե սկզբից ևեթ միանայինք, այլ ոչ թե «իրերի բերումով»։

…Ֆիլմը երջանիկ կյանք ունեցավ մինչև օրս. արդեն երեսուն տարուց ավելի է, ինչ այն ցուցադրում են տեղական և կենտրոնական հեռուստատեսությամբ:

Երբեք հնարավոր չէ կանխատեսել կինոնկարի հետագա ճակատագիրը: Այսօր տեսնելով, որ այդ ֆիլմը դեռ ապրում է, ակամա մտածում եմ` դա բացատրվում է այն բանով, որ ստեղծված է սիրով առ Երևանը, սեր` կինոերկի համար անհրաժեշտ երանգներով:
«Առաջին սիրո երգը» իմ կյանքի երջանիկ դրվագներից էր:

 

Աղբյուրը` «Կինո աշխարհ»

Նյութը պատրաստեց`  Ք. Ա-ն

 

դիտվել է 3798 անգամ
Լրահոս
13 Նոյ
ՊՍԺ-ի ռեկորդը` եվրոպական առաջնությունունների շրջանում«Բարսելոնա»-ի անհաջող արդյունքը վերջին 15 տարվա ընթացքում (տեսանյութ)Աստղեր, որոնց մահվանը ոչ բոլորն են հավատում (տեսանյութ, լուսանկարներ)Կոտայքի մարզպետը՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցում ստեղծված իրավիճակի մասինՔիմ Քարդաշյանը՝ օպտիկական պատրանք ստեղծող զգեստով (լուսանկարներ)Իրեր, որոնք գտնելու դեպքում չի թույլատրվում վերցնել (լուսանկարներ)«Անհավանական թվացող, բայց իրագործված գործողություն, որն ապացուցեց, որ հարևան ժողովուրդը, բացի ուժից ուրիշ լեզու չի հասկանում» Պահանջում եմ դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից․ Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում է հայտարարելԲրիջիթ Մակրոնը, Մելանյա Թրամփը եւ արքայադուստր Շարլենը Վերսալում՝ ընդունելության ժամանակ (լուսանկարներ)Սպասվում են տեղումներ. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերիՀՀ-ում հանցագործությունների թիվն աճել է 1723-ով Վիճաբանություն և քաշքշուկ. հերթական տապալված նիստը Սիսիանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակում ՀԱԿ-ը չի մասնակցի ԱԺ ընտրություններին․ պլանները փոխվել ենԱմենամեծ գնահատականը Առնո Բաբաջանյանի հանդեպ հայ ժողովրդի անանց սերն է. Գագիկ Մանասյան (տեսանյութ) Եթե պլանավորվածը կատարվի` Տոկիոյի Օլիմպիական խաղերում կգերազանցեմ Լաշա Տալախաձեին. Գոռ Մինասյան Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. տեսանյութ ՌԴ սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Դավիթ Տոնոյան Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածուԹիվ 42 ավտոբուսում գրպանահատը ուղևորի պայուսակից դրամապանակ է գողացել. նրան գտել են Գայի պողոտայումԳաբրիել Ղազարյանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագաՌԴ-ի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիր է կնքվել Ողբերգական վրաերթ Լոռու մարզումՀաագայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի հարցերով տնօրենի հետ Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին (լուսանկարներ) ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի Հայաստանը դեռևս ժամանակ ունիՀամաներման շրջանակներում ազատ է արձակվել 451 դատապարտյալ Դավիթ Տոնոյանը հաջողված է համարում Վիգեն Սարգսյանի «1000 դրամների նախագիծը» Էմերին` Մխիթարյանին դաշտ դուրս բերելու և թիմի խաղի մասին (տեսանյութ)«Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է, որ հաստությունը 1 սմ է…» (լուսանկարներ)ՊՆ-ն զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին կհոգա խնայողությունների հաշվին ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Դավիթ Հարությունյանը Վատ ավանդույթները շարունակվո՞ւմ են. քաղաքական թիմը և բյուրոկրատիան սերտաճում ենՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Նիկոլայ Սվանիձեին (տեսանյութ)Ավտովթարից 4 զինծառայողների զոհվելու դեպքի մանրամասները «Երջանիկ եմ, որ հայ ազգի համար Սիմոնի նման որդի եմ մեծացրել»․ Լուսինե Մարտիրոսյան Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. Դավիթ Տոնոյան Ի՞նչ կլինի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի հետԻ՞նչ անակնկալ է նախապատրաստել ՀՀԿ-ն Պաշտպանության նախարարությունը համազգեստի «Armenian Army» բրենդ է մշակել Անդրանիկ Կարապետյանը կմասնակցի ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը ՀՀ ԶՈւ կին խաղաղապահները կգործուղվեն Կոսովո Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմը տարածքներ չի գրավել. Դավիթ Տոնոյան Գագիկ Ծառուկյանը մարզիկներին իրենց պոտենցիալն ամբողջությամբ օգտագործելու պայման և հնարավորություն է ընձեռելՀայաստանի հաշմանդամ մարզիկները մեծ ներուժ ունեն. Էնդրյու ՓարսոնՄանե Թանդիլյանը կլինի «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակի 2-րդ համարը Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա Սանկտ Պետերբուրգում. ԼուկաշենկոՊՆ-ն շվեդական Gripen կործանիչներ ձեռք բերելու որոշում չունի. Դավիթ Տոնոյան Միջնորդել են վերացնել Երանոսյանին առաջադրված մեղադրանքները. նոր մանրամասներՄխիթարյանը լավագույնն էր «Արսենալ»-ի կազմում (լուսանկար)
Ամենադիտված
«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն ՄուրադյանըԱյդ ո՞ւմ դեմ ես դուրս եկել, արա՛Չկա առավել ազնիվ ձգտում, քան հայրենիքին անձնվիրաբար ծառայելը․ Գագիկ Ծառուկյան (տեսաֆիլմ) Ստի ոտքը կարճ է Սերժ Սարգսյանի մտերիմը և Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերը՝ կոռուպցիոն սկանդալի թիրախումՆիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա Սանկտ Պետերբուրգում. Լուկաշենկո«Այս տարի մենք էլ կունենանք նման բնապատկերներ». Գագիկ Սուրենյանը ձյունաշատ ձմեռ է խոստանում (լուսանկար)
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»