А за тобою Арарат, Армения моя…Միշա Գալուստյանը` Արարատի մասին (ֆոտո)
Հասարակություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուսաստանյան հայտնի երգիծաբան Միշա Գալուստյանը ժամանել է Հայաստան: Այդ մասին նա հայտնել էր իր Twitter-ում և Instagram-ում` Սեւանա լճից մի քանի լուսանկար տեղադրելով. «Խեցգետիններ՝ Սևանա լճից»,-լուսանկարը մեկնաբանել է երգիծաբանը։
Վերջինս Instagram-ում ավելացրել էր մի տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Միշան Հայաստանում հարսանիքի է մասնակցել:
Միշային հայաստանյան շրջագայության ժամանակ գրավել է նաև մեր հպարտություն Արարատ լեռը.
«А за тобою Арарат, Армения моя…» («Քո հետևում Արարատն է, ի'մ Հայաստան…»), - Twitter-ի իր էջում ավելացնելով Արարարտի լուսանկարը` մակագրել է Միշան: