Lurer.com | ՀՅԴ-ի՞ն, Փոստանջյանի՞ն, թե՞ իշխանություններին. որ ուժին կհովանավորի սփյուռքը
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԶուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինՈրևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին

ՀՅԴ-ի՞ն, Փոստանջյանի՞ն, թե՞ իշխանություններին. որ ուժին կհովանավորի սփյուռքը

Վերջին շրջանում, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ներկայացուցիչները կոչ են անում սփյուռքին՝ աջակցել Հայաստանին: Սակայն պետք է նկատել նաև այն, որ սփյուռքի ֆինանսական աջակցությունը Հայաստանին վերջին շրջանում նվազել են, հեռուստամարաթոններից ստացված նվիրատվությունների չափի նվազումը վառ օրինակ է:

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմեց սփյուռքին՝ խնդրելով մասնակից դառնալ Հայաստանում կատարվող բարեփոխումներին, դրան հաջորդեց ընդդիմադիր բևեռում գործող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը՝ իր կողմից ստեղծվելիք նոր կուսակցության մասին, որի շարժիչ ուժը լինելու են սփյուռքում ապրող մեր հայրենակիցները: Նա նշեց, որ իր և իր թիմակիցների կողմից ստեղծված միավորումը, որը դառնալու է կուսակցություն, ՀՀ-ում հիմնադրվելուց հետո իր գործունեությունն է ծավալելու նաև սփյուռքում. «ՀՀ-ում հիմնադրվելուց հետո մեր կուսակցությունը կծավալվի սփյուռքում: Այս պահին թեև ֆինանսավորման խնդիրներ չունենք, բայց սփյուռքի տնտեսապես անկախ շատ հայեր պատրաստ են իրենց վրա վերցնել նաև ֆինանսավորման հետագա հարցերը»,- ասել էր պատգամավորը:

Հաշվի առնելով այն հանգմանքը, որ տարիներ շարունակ սփյուռքի մեծ հոգածությանն էր արժանանում հատկապես ՀՅԴ-ն, փաստորեն այսօր, այսպես ասած, մրցակիցներ են հայտնվում դաշտում, ինչպես են պատկերացնում իրենց անելիքները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ: 

«Որ Հայաստանի քաղաքական վերնախավը անդրադառնում է սփյուռքին, բնական է, բայց նաև փաստ է, որ մենք միակ կուսակցությունն ենք, որ կառույց ունենք սփյուռքում: Մեր համար դա խնդիր չէ, ով ինչ ուզենա կարող է փորձել, բայց լավ կլինի՝ եթե իրականանան դրանք. այսինքն սփյուռքը մասնակից դարձնել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառներում և աջակցել՝ լուծելու իր հարցերը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ Դաշնակցությունն այլևս չի ֆինանսավորվում սփյուռքի կողմից և ժամանակին ինչ անում էին դաշնակները, այսօր փորձում է անել Զարուհի Փոստանջյանը, արդյո՞ք նա կկարողանա ստանձնել այդ դերը և ծրագրեր իրականացնել, Կիրո Մանոյանը նկատեց.

«Զարուհի Փոստանջյանը խոսում է ֆինանսավորման մասին, ես իր ասածից չեմ հասկացել, թե կուսակցություն է ուզում հիմնել սփյուռքում: Իսկ Դաշնակցությունը սփյուռքում կառույց ունի, տարբերությունը հասկանո՞ւմ եք: Դաշնակցությունը 30 երկրներում կուսակցություն ունի: Հետո էլ, եթե Հայաստանի քաղաքացիներ չեն, ապա օրենքն արգելում է, որ ոչ քաղաքացին լինի ՀՀ կուսակցության անդամ, իսկ եթե քաղաքացիներ են՝ խնդիր չկա»:

Հարցին՝ բայց, այնուամենայնիվ, Դաշնակցությունը չի՞ կանգնի փաստի առաջ, եթե սփյուռքում նոր կուսակցություն հայտնվի, մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք 100 տարուց ավելի գոյություն ունենք, մեկ օրում ստեղծված կուսակցությունը, որը սփյուռքում կառույց հիմնելու մասին չի խոսում, չի կարող նույն բանը անել ինչ Դաշնակցությունը: Ինքը չի ասում, որ դա է անելու, ընդամենը ասում է, որ այնտեղից պետք է ֆինանսավորում ստանան»,- ևս մեկ անգամ կրկնեց նա:

Սոնա Հարությունյան

դիտվել է 1568 անգամ
Լրահոս
19 Օգոս
Հայաստանի կառավարության աջակցության ցույց Գլենդելում (տեսանյութ)Աստղագուշակ` օգոստոսի 19-ի համարՀայտնի է՝ Պուտինն ինչ է նվիրել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքինՀնդկական էկզոտիկա. Պրիանկա Չոպրան Մումբայում անցկացրել է հարսանեկան արարողությունըՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտԵրգիչ Էրիկը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել (լուսանկար)Լուսանկարչի «հրաշագործությունները» (լուսանկարներ)Նազենի Հովհաննիսյանի ռետրո լուսանկարը Սիցիլիայից (լուսանկար)ՄԻՊ-ը անցումային արդարադատության մարմինների ձևավորվման և դատարանների անկախության վերաբերյալ հայտարարություն է տարածելՌունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)Վլադիմիր Պուտինը հարսանիքի ժամանակ զվարճացել է Ավստրիայի արտգործնախարարի հետ (տեսանյութ, լուսանկար) Օրվա տեսնյութը․ Զվարճալի չստացված կադր «Կեղտոտ պարեր» ֆիլմից (տեսանյութ)Աղանդերներ, որոնց գներն անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Զորակոչից խուսափելուն օժանդակելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ Կապան-Մեղրի ճանապարհին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ Սեդրակ Քոչարյանի բաջանաղն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՄտահոգության առարկա են վարչապետի կողմից հաճախ արվող ենթատեքստային սպառնալիքները «ակնկալվող գծից» շեղվող դատավորներին․ Դավիթ ՀարությունյանՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխության առաջնորդի․ ՀԱԿ-ի հայտարարությունըԼուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, որտեղ դիկտատուրա հնարավոր չէ ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում. Արփինե ՀովհաննիսյանՀյուսիսափայլը՝ տիեզերքից (լուսանկարներ) Վերջին օրերին շուրջ 140 փախստական է Լիբանանից վերադարձել ՍիրիաՊուտինը մասնակցում է Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանեկան արարողությանը Տղամարդը հրազենով անզգուշաբար վնասել է ինքն իրեն Հայտնի է, թե երբ իր նորամուտը Իտալիայի առաջնությունում կնշի ՌոնալդունՔայլի Ջենները՝ Vogue-ի էջերին հայկական դրոշի պատկերով հանդերձանքով Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Ջենովայում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 41-ի Kinder շոկոլադի գովազդից հայտնի տղան արագորեն «նվաճում» է համացանցը (լուսանկարներ) Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի մոդելի հետ Անցումային արդարադատության վերաբերյալՌոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)«Համաձայնության» կառավարությունը ճա՞ք է տվել. ինչո՞ւ հրապարակում չէին կոալիցիոն գործընկերներըԳեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի անդրադարձը` Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականներինԵրևի պետք է վերադառնալ մեր ելակետային մինչնիկոլային ստորագրահավաքի ծրագրին. Պարույր Հայրիկյանի գրառումը Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանում կայացած հանրահավաքինԵթե անգամ հեղափոխականները երեկ հրապարակում 100 000 էին կամ կես միլիոն, ապա դա դեռ հայ ժողովուրդը չէ. քաղաքագետ Որևէ մեկը թող չփորձի սեպ խրել հայության տարբեր հատվածների միջև. Արայիկ Հարությունյանը` հանրահավաքին մասնակցելու մասին Ֆեդերերը կիսաեզրափակչում էԼուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա. Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին