00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ) Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին (տեսանյութ, լուսանկարներ) Օգնություն կարիքավոր նախարարներին. ԵԼՔ-ը հակասում է ինքն իրենՈստիկանությունը քրեական հեղինակությունների բնակարաններում է Վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց. Պավլիկ ՄանուկյանԿառավարությունն ուժը կորցրած կճանաչի ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

«Փաստ». Հանրապետական կուսակցության «նախընտրական» կոնֆետը՝ սովորական գովազդ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է քարոզչական նպատակներով կարելի է կուսակցության գովազդ ոչ միայն գրենական պիտույքներ պատրաստել ու բաժանել, այլ՝ կոնֆետներ: Եվ սա փաստորեն ընտրակաշառք չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է նաև նախընտրական շրջանում մյուս մթերքների պիտակների վրա էլ այս կամ այն կուսակցության գովազդային նյութերն ավելացնել, դրանք որպես նվեր բաժանել ժողովրդին ու համարել, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ՝ կուսակցությունն են գովազդում:

Այս տրամաբանությամբ ՀՀԿ–ն սկսել է կոնֆետներ բաժանել և դեռևս պարզ չէ, թե իրենց երևակայությունը մինչև ուր կզարգանա: ՀՀԿ նախընտրական ցուցակի 13–րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Մելիքյանից «Փաստը» փորձեց պարզել, թե իրենց կուսակցության կարգախոսով և հերթական համարի մասին տեղեկություն պարունակող թղթերով փաթեթավորված կոնֆետներ բաժանելն արդյո՞ք ընտրակաշառք բաժանելու փորձ չէ:

«Նման հարցերը պետք է տալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Բացի այդ, հարկավոր է իմանալ, թե ինչ միջավայրում և ինչ իրավիճակում է դա տեղի ունեցել»,– ասաց Գ. Մելիքյանը:

ԿԸՀ լրատվական ծառայության ղեկավար Հերմինե Հարությունյանը «Փաստին» տեղեկացրեց, որ կուսակցությունները պարբերաբար ԿԸՀ–ին ներկայացնում են նախընտրական քարոզչության ֆինանսավորման մասին հայտարարագրեր: Դրանք ամփոփելուց հետո ԿԸՀ–ն էլ հրապարակում է կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները:

«Նման նյութերը դիտարկվում են որպես քարոզչական նյութեր և համապատասխան կուսակցության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ներկայացվում, թե որքան գումար է ծախսել նման նյութեր պատրաստելու համար»,– ասաց Հ. Հարությունյանը:

Ստացվում է, որ նախընտրական շրջանում ժողովրդին բաժանվող տուկի թելը կամ պահածոն դադարում է ընտրակաշառք համարվել, եթե այն նախօրոք փաթեթավորվում է կուսակցության «տարբերանշանով» կամ քարոզչական տեղեկություն պարունակող պիտակով: Սակայն հարց է ծագում, որ եթե խոսքը ոչ թե ՀՀԿ–ին, այլ մյուս կուսակցություններին վերաբերեր, ապա այն կրկի՞ն կդիտվեր նորմալ քարոզչական նպատակներով արտադրված ապրանք, թե՝ ոչ:

Հարցի պատասխանը կարծում եմ պարզ է, բայց հետաքրքիր է, թե ՀՀԿ–ից բացի նախընտրական մրցավազքի մասնակից մյուս կուսակցություններից ու դաշինքներից ովքեր են պատրաստվում կրկին քարոզչական նպատակներով իրենց կուսակցությունների և դաշինքների տարբերանշաններով սննդամթերք կամ այլ իրեր ու ապրանքներ փաթեթավորել, հետո բաժանել ժողովրդին: Ու եթե այն թույլատրելի է ՀՀԿ–ի դեպքում, ապա պետք է որ ընդունելի լինի մնացած բոլոր կուսակցությունների ու դաշինքների դեպքում: Այս պարագայում հարկավոր է ընդամենը արձանագրել, որ, փաստորեն, ընտրակաշառք հասկացությունը կեղծ կատեգորիա է, քանի որ օրենքով չի սահմանվում, թե որ դեպքում է այն համարվում թույլատրելի, իսկ որ դեպքում՝ ոչ:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 1118 անգամ
Լրահոս
20 Հուն
Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ) Ինչ հնարավորություններ ունի Су-30СМ-ն, որը ցանկանում է գնել ՀայաստանըԿոռուպցիաի հասցրած վնասը Հայաստանի բնությանը. France 24-ի անդրադարձըՀայտնի դերասան Յուրի Արոյանին մահացած են գտել (տեսանյութ) Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին (տեսանյութ, լուսանկարներ) Օգնություն կարիքավոր նախարարներին. ԵԼՔ-ը հակասում է ինքն իրենԻնչպես են մետրոյում տոնում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը (տեսանյութ)«Զինվորի փայ ուտողն ասե՞մ ինչ ա» Ոստիկանությունը քրեական հեղինակությունների բնակարաններում է Վարչապետի կողքին ենք կանգնելու և ոչ թե դիմաց. Պավլիկ ՄանուկյանՀայտնիները շնորհավորել են Ռուսաստանի հավաքականին` հաղթանակի կապակցությամբ (տեսանյութեր) Կառավարությունն ուժը կորցրած կճանաչի ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը Եվրոպայի լիգա. հայտնի են «Բանանց»-ի, «Գանձասար-Կապան»-ի և «Երևան»-ի մրցակիցներըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետը կալանավորվել էՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդ կկազմավորվի Կոռուպցիայի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի մեզ համար. ԵՄ ներկայացուցիչԵս էդ թալանչիներին վաղուց գիտեմ. դրանք ժամանակին տուզիկ են եղել. Սամվել ԲաբայանՈստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱդրբեջանը բանակցային լուծում չի տեսնում. մենք պետք է ամեն օր ավելի հզոր լինենք«Զինվորի բաժին» մակագրությամբ պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ Պետրո Լիտվինը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Նահապետ Գևորգյանը չի վախենում ԱԱԾ ստուգումներից Աշխարհի առաջնություն. օրվա խաղերըՄարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում էրՄանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, հետո ներողություն խնդրեց «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունները փարատվել են. ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից չի օգտվում. Արսեն Բաբայան Խուզարկություն է կատարվել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում«Բայց ես խի՞ պիտի այցելեմ Մանվել Գրիգորյանին, իբր 4 տարի շատ եմ այցելել...». Սամվել ԱլեքսանյանԲերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը պարզելու նպատակով նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՔԾ (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի 1-ին հարյուրի մեջ էլ չի մտնի. Արթուր ԳևորգյանԿոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ Պարտադիր բաղադրիչն ընդունվեցՏեսանյութ․ երկնքում հայտնված թռչող օբյեկտը վախեցրել է մարդկանց ԿԸՀ-ն կքննարկի «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի 7 դիմումներն ու նոր պատգամավորի մանդատ տալու հարցը«Արսենալ»-ը նոր դարպասապահ ունի ԱԺ նիստը՝ ՈւՂԻՂՍտեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի Մկները կրծել են բանկոմատում առկա գումարը (տեսանյութ)Մետրոյում պայթյուն է որոտացել (տեսանյութ, լուսանկարներ) ԿԳ նախարարի կոչը՝ առաջին դասարանցիների ծնողներինԹուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում արտերկրյա քվեարկությունն ավարտվել է Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համարՕրվա խորհուրդըՈ՞վ կփոխարինի Աղվան Հովսեփյանին. «Իրավունք»Ո՞վ է գնել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդեսը». «Ժողովուրդ».«Ալֆոնս»-ը բողոքել է Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ»
Ամենադիտված