00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ և ՌԴ քաղաքացիների կողմից համակարգչով առանձնապես խոշոր գումարների հափշտակության դեպքեր

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։

Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։

Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։

Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալիական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել և հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են:

Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 1539 անգամ
Լրահոս
25 Հուն
Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ միացումԱվստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով Երևանում 137 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ) Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել Իսպանիա-Մարոկկո, Պորտուգալիա-Իրան. մեկնարկային կազմերը հայտնի են Ահա թե ինչու են բերման ենթարկել Սաշիկին. նոր մանրամասներ (տեսանյութ)Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը Վարչապետի մոտ քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ Թե ինչու Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չպետք է շարունակեն պաշտոնավարելԵրգիչ Անդրեն վերջապես ցույց է տվել սիրելիին. լուսանկարներ Հայտնի է, թե ով կղեկավարի ԷջմիածինըՈստիկանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն ծեծելու համարՍաուդիան Արաբիա-Եգիպտոս՝ 2։1. թիմերը լքեցին պայքարը (տեսանյութ)Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմասնությունները (լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանին ոստիկանությունն է բերման ենթարկել. նոր մանրամասներ5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՀրաժարվելով կոսմետիկ միջոցներից տեսաբլոգերը խնայել է տարեկան 4000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին` Սերժի ՎաչոյինՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՀոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանը բերման ենթարկվեց. բացառիկ տեսանյութՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Թուրքիայում նախագահական ընտրություններին քվեարկել են Պուտինի օգտին (ֆոտո)
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկՀրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետին