00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մակունցն անհասկանալի է համարում «Ոչ»-ի կողմից քարոզչություն չիրականացնելը «Порт»-ը նավահանգիստ էր թարգմանվել․ ռուսերենով ավելի լավ կձևակերպվեր․ Ջանջուղազյան (տեսանյութ) Կորոնավիրուսի պատճառով ուժեղացվել է ցամաքային և օդային ճանապարհով Իրանից ՀՀ եկողների հսկողությունը Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքներըՍլովակիան Եվրոպայում ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է. ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի վանդակները դատարկ են, թեժ գծի զանգերին էլ չեն պատասխանում (տեսանյութ)Պարգևատրվեցին տարվա լավագույն մարզիկները (լուսանկարներ) ՌԴ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի ԵԽ-ի նախարարական հանդիպմանը, բայց առանց Լավրովի. Կարասին Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը

Ազգային ժողովը հունիսի 28-ին գումարել է 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ և ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն և բարեկեցություն:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է.

  1. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի, դատական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի  մեջ է մտնում մինչև  Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան  ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր  պաշտոնի ստանձման օրը:
  2. «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային  ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություն կատարելու մասին»,  «Տեղական ինքնակառավարման  մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որոնց ընդունումը ևս պայմանավորված է Արցախի Հանրապետության Սահմանադրության  10-րդ գլխի պահանջով:

Խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել նաև.

«Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Օրենքի ընդունումը նախատեսում է  անձի աշխատանքային ստաժում 1922թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ.-ի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988թ. հունվարի 1-ից մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի  հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները հաշվառել մեկուկեսի չափով:

Օրենքի ընդունմամբ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են՝ անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որով կարգավորվում է զորահավաքի կազմակերպման և իրականացման գործընթացը, հստակեցվում է  ներգրավվող և շահագրգիռ նախարարությունների, ԼՂՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործընթացները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը խորհրդարանին է ներկայացրել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի  և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշման նախագծերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկներին և տվել պարզաբանումներ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքը, իսկ այնուհետև՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշումը:

Մտքերի փոխանակությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հաշվետվության վերաբերյալ համապատասխան եզրակացություններն են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հաշվետվության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաև խմբակցությունների ղեկավարները:

22 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ  պատգամավորներն ԱԺ որոշումամբ ընդունել են  ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությունը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Կառավարության մասնակցությամբ: Գործադիր իշխանության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են ՏԻՄ ընտրությունների, բնակարանաշինության, արտաքին քաղաքականության, առողջապահության, հակակարկտային համակարգի արդյունավետության, արտեզյան հորերի տեղադիրքի, բնագիտական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, ճանապարհաշինության և այլ թեմաների վերաբերյալ   պատգամավորների առաջադրած հարցերին:

Շարունակելով նիստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա փոխանցմամբ 2017թ-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 43,3 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,1%-ով:

Նիստի ընթացքում քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության  ղեկավար Հայկ Խանումյանի Կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է դեպի գյուղեր տանող ճանապարհների պահպանմանը, բարեկարգմանը և սպասարկմանը: Պատգամավորը Ազգային ժողովի քվեարկությանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծ, որով նախատեսվում է եռապատկել պետական բյուջեից ոլորտին հատկացվող գումարը: ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են հարցը լրացուցիչ քննարկել այլ ձևաչափով՝ շահագրգիռ մարմինների հետ  համաձայնեցնելով բյուջետային  հնարավորությունները: Արդյունքում՝ հարցապնդման հեղինակը չի համաձայնել առաջարկության հետ և ԱԺ-ն մերժել է ներկայացված որոշումը:  

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը:

«Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության մասին տարեկան հաղորդումը:

 

Լրահոս
21 Փետ
Մակունցն անհասկանալի է համարում «Ոչ»-ի կողմից քարոզչություն չիրականացնելը «Порт»-ը նավահանգիստ էր թարգմանվել․ ռուսերենով ավելի լավ կձևակերպվեր․ Ջանջուղազյան (տեսանյութ) Կորոնավիրուսի պատճառով արգելափակված Diamond Princess-ի նավապետը նավից կհեռանա վերջինը Կորոնավիրուսի պատճառով ուժեղացվել է ցամաքային և օդային ճանապարհով Իրանից ՀՀ եկողների հսկողությունը Արթուր Շատվորյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքներըՍլովակիան Եվրոպայում ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է. ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը ՀՀ վարչապետը նոր նշանակում է արել Փաստաբանների պալատն առաջարկում է սոցցանցերում արվող վիրավորանքները քրեականացնել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի վանդակները դատարկ են, թեժ գծի զանգերին էլ չեն պատասխանում (տեսանյութ)Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. Նիկոլ Փաշինյան «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կրկին չի կայացել․ գնորդ չկա Պարգևատրվեցին տարվա լավագույն մարզիկները (լուսանկարներ) ՈւՂԻՂ․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ճեպազրույցը ՌԴ պատվիրակությունը Թբիլիսիում կմասնակցի ԵԽ-ի նախարարական հանդիպմանը, բայց առանց Լավրովի. Կարասին Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է «Պահանջո՛ւմ ենք. Արայիկ Հարությունյանը պետք է հանի իր թեկնածությունը»ԱՄՆ-ում բանտարկյալին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա Կորոնավիրուսով ավելի քան 500 ախտահարված է հայտնաբերվել Չինաստանի բանտերում Նոր հայտնաբերված խխունջն անվանվել է Գրետա Թունբերգի պատվին Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները «Կարող եք մեզ չսիրել, բայց հավատացեք՝ կոնյակը իսկապես լավն է»․ Արսեն Խառատյանը՝ ադրբեջանցիներինՔրեակատարողական ծառայողների վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ Իշխանության որոշումը բոլոր դեպքերի համար է. արդյո՞ք կապ կա ՍԴ փոփոխությունների և Քոչարյանին կալանքի տակ պահելու միջև (տեսանյութ) Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել Նախագահ Հասան Ռոհանին քվեարկեց Իրանի խորհրդարանական ընտրություններում «Ըստ Փաշինյանի՝ ակտիվիստներին բռնում են, որ տարիներ անց նոր «Հոկտեմբերի 27» չիրականացնեն»Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի Ովքե՞ր են Արցախում ցույց անողները․ մեկը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է, հայրը՝ ադրբեջանցի Կառավարությունում երկու ծրագրեր չեն կարող հակասել իրար․ Եղիշե Սողոմոնյան (տեսանյութ) Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը Մարության, ինչով ես դու զբաղված, շները մարդ են ուտում. Նաիրա Զոհրաբյան «Նախկին» Մուկուչյանի ձեռքով ասպարեզից կհանեն «նախկին» Հրայր Թովմասյանին. քաղաքագետ (տեսանյութ)Մրցույթի հաղթողը կեղծ է. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Խոշոր ու ողբերգական ավտովթար Կապանում՝ կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ) Պետական գնումների գործընթացում կան բավականին շատ մտահոգություններ․ Արթուր Գրիգորյան (տեսանյութ) Դիլիջանում բախվել են «ՈՒԱԶ»-ը և Mitsubishi-ն. վիրավորները ծայրահեղ վիճակում են «Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական եւ վտանգավոր հետեւանքներով լի այս հանրաքվեին». ԱԺՄ Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան Շվեյցարիայի նախագահն իր ծննդյան 60-ամյակին հրավիրել է երկրի բոլոր քաղաքացիներինՊետգնումների համակարգում կարիքի ճիշտ նույնականացման անհրաժեշտություն կա. Ֆինանսների նախարար Արցախի ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին Մոսկվայում բժշկական դիմակների լրացուցիչ արտադրություն են սկսել «Ի՜նչ ահավոր պարգեւ այս տարի». «Պորտաբույծները» ֆիլմի հաղթանակը Թրամփի սրտով չէ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ բացվել է ՀՀ-ում բազկամարտի հիմնադիր Աշոտ Սարգսյանի անվան ներառական լսարան (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Գավառի ոստիկաններըՕրինախախտների նկատմամբ լինելու ենք խստապահանջ. ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածելԲակո Սահակյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին Բողոքի ակցիա Արցախում. հրաժարականներ են պահանջում (տեսանյութ)Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ լավագույն ծանրորդն է աշխարհում
Ամենադիտված
Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԱռեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)«Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դինՈվ է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)«Միասին». Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի «վալենտինյան» լուսանկարները«Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»Երեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) «Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)