00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ) «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութություն թե՞ սադրանք.ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը Ու՞մ բաժին կընկնի ՀՖՖ նախագահի պաշտոնըԱշխարհի առաջնության լավագույնները՝ ըստ ՖԻՖԱ-ի (լուսանկար)Գազալցակայանները պատրաստվում են բոյկոտել...Մեսսիի հանգիստը Իբիցայում (լուսանկարներ)Ինչպիսին է Պուտինի թանկարժեք, շքեղ օդանավը ներսից (տեսանյութ, լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում է

Ռուսաստանն ամրապնդում է Հայաստանի թիկունքը…

Հուլիսի 14-ին ՌԴ Պետդուման քննում է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որն, ինչպես հայտնի է, դեռևս նախորդ տարվա նոյեմբերին էր ստորագրվել:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ սույն նախաձեռնությունը հայ իրականության մեջ բավական պարադոքսալ արձագանքների արժանացած երևույթ է: Հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ առաջացած զգուշավոր վերաբերմունքը պարարտ հող էր ստեղծել՝որաշակի շրջանակների կողմից հնչեցնելու հստակ մտավախություններ,թե  զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագիրը Հայաստանի համար ճակատագրական պահին կարող է ծառայեցվել հենց մեր դեմ. բավական մեծ աղմուկ էր բարձրացել հատկապես զորքերի հրամանատարության շուրջ՝ այն հարցի, թե պատերազմական իրավիճակում ում անմիջական հրամանատարության ներքո է գործելու այդ զորախումբը:

Արդարացիորեն նշվում էր,որ այս համաձայնգիրը չի տարածվելու Արցախի վրա,ու եթե հանկարծ ադրբեջանական կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակում լինի, այս համաձայնագիրը չի գործելու,ու հայկական կողմը  միայնակ է մնալու թշմնամու հետ: Բացի սա՝ ընդդիմախոսները նշում էին,որ այս ամենի արդյունքում Հայաստանը կորցնելու  է իր ինքնիշխանությունը հատկապես ռազմի դաշտում՝ պայմանավորված ռուսական կողմի հետ համապատասխան գործողությունների պարտադիր կոորդինացմամբ: Նույնիսկ կային կարծիքներ,թե սա յուրատեսակ դավադրություն է Հայաստանի դեմ, որի նպատակը մեր երկիրը մանրադրամի վերածելն է ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Իրականում, սակայն, խնդրի օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ մտավախություններն ուռճացված են ու ոչ հիմնավոր:

Նախ՝ այն մասին,թե ինչ է իրենից ենթադրում այս համաձայնագիրն՝ առհասարակ. նպատակն,ըստ էության, մեկն է՝ ապահովել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգությունը՝ մի բան, որ հիմա, առավել քան երբևէ, կարևոր է Հայաստանի համար:  Միավորված խմբավորման հիմնական խնդիրներն են լինելու  ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը, և այս ամենը միացյալ հրամանատարության ներքո:

Այն,որ Անդրկովկասում այժմ ստեղծված իրավիճակը հեռու է ռազմաքաղաքական տեսանկյունից բարվոք համարվելուց,երևում է նույնիսկ անզեն աչքով: Ընդ որում ՝ տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում ՀՀ-ն ու ՌԴ-ն միակ կողմերն են,որոնք,ելնելով իրենց շահերից, իրապես շահագրգիռ են: Ի դեպ՝ խաղաղության պահպանման հարցում ՌԴ-ն Հայաստանից ոչ պակաս շահագրգիռ կողմ է այսօր՝պայմանավորված նախևառաջ սեփական շահերով:

Հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՌԴ Պետդումայում հայտնված համապատասխան օրենքի նախագիծն իրականում նպաստելու Հայաստանի առջև ծառացած անվտանգության խնդրի լուծմանը՝հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ իրավիճակը: Նախ՝ ակնհայտ է,որ Հայաստանի՝ որպես տարածաշրջանում ռազմաքաղաքական գործոնի հզորացումը հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է հենց Ռուսաստանին. ռուսները համոզվեցին, որ  Ալիևի «չվանին ցախ դնելը» կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Մոսկվայի համար: Հետևաբար՝ ասել,թե ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է զորքերի միավորված խմբավորումը դուրս բերել հենց մեր դեմ,մեղմ ասած՝ ֆանտազիայի ժանրից է: Հետևաբար՝ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարությունն ում ձեռքում կլինի, այն չի կարող ծառայեցվել ընդդեմ հայկական շահերի, որոնք անքակտելիորեն շաղկապված են ՌԴ ազգային շահի հետ Անդրկովկասում:

Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանն,ապա պետք է նշել,որ համաձայնագիրը թեպետ չի տարածվում կոնկրետ Արցախի վրա, սակայն միանշանակորեն նպաստում է դրա անվտանգությանը. Արցախի անվտանգության երաշխավորն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունն է, ու եթե Հայաստանն ինքը պաշտպանված է բոլոր կողմերից,ինչն ամրագրված է պայմանագրում,ապա դա մեզ երաշխիքներ է տալիս՝ ազատորեն աջակցելու Արցախին: Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին պնդումներին, ապա պետք է արդարացիորեն նկատել,որ Հայաստանն այսպես թե այնպես ինքնիշխան չէ ու ոչ թե այն պատճառով, որ ասենք մեզ վրա գերիշխանություն է  հաստատել Ռուսաստանն ու խեղդում է,այլ որովհետև գլոբալիզացված աշխարհում,ուր մեր կարգի երկրները զուտ օբյեկտիվորեն որևիցե հարցում չեն կարող ունենալ ռեալ ինքնիշխանություն,Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներով պետությունը զուտ օբյեկտիվորեն ի վիճակի չի կարող լինել ավելորդ հավակնություններ ունենալ:Պարզապես՝ հարցն ընդամենն այն է,թե որ երկիրը որ կենտրոնից է կախված. ՆԱՏՕ-ն չի կարող հանդես գալ Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում:

 Հետևաբար՝ այս պայմանագիրը, որքան էլ քննդատվի ու ոմանց կողմից դատափետվի, մեր երկրի պաշտպանունակության բարձրացման տեսանկյունից միմիայն դրական պետք է գնահատել,իսկ հնչող մտավախություններն էլ՝ չափազանցված ու նույնիսկ երբեմն շինծու:

Մի բան հստակ է՝ ՌԴ-ն սրանով հզորացնում է մեր թիկունքը՝ նախևառաջ դիմակայելու Թուրքիայի պլաններին: Իրականում խորքային իմաստով հայ-ադրբեջանական հակամարտությունը հակամարտություն  է ոչ թե Երևանի ու Բաքվի միջև, այլ՝ Երևանի ու Անկարայի. թուրքերը չեն հրաժարվել պանթուրքիստական իրենց նկրտումներից, որոնց դիմակայել  կարելի է միայն Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելով.այս պայմանագիրը լիովին լուծում է վերոհիշյալ խնդիրը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ


դիտվել է 10081 անգամ
Լրահոս
19 Հուլ
Էմիլի Ռատակովսկին ցնցել է իր երկրպագուներին հերթական լուսանկարովՈտքերի տհաճ հոտ, ինչպե՞ս վերացնել Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ես սիրում եմ քեզ. Նազենի Հովհաննիսյան Խոշոր ավտովթար Երևանում․ «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են մարդատար ավտոբուսն ու KAMAZ-ը (լուսանկարներ)Գագիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հորոսկոպի 6 նշան, որոնք հարստանալու ամենամեծ շանսերն ունեն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Դիլիջան ազգային պարկում միջադեպ է եղել (տեսանյութ) Երևանը` աղբանոց (լուսանկարներ) 31-ամյա Հռիփսիմե Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխայի մահը պատվաստման հետ կապ չունի Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ-ի նախագա՞հ․ ՖԱՖ-ի հայտարարությունը Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հայտարարությունըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև Ալիկ Սարգսյանի կատարած ենթադրյալ հանցանքի փաստով հարուցվել է քրեական գործՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին Հրանտ Թոխատյանը ներկայացրեց «Կանազ» մշակույթի պալատի ներկայիս վիճակն ու հետագա անելիքները Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները Պատանի հայ փրկարարները Բելառուսում մասնակցում են միջազգային մրցաշարի Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին «Յուվենտուս»-ը ներկայացրել է նոր մարզահագուստներ` վերամշակված օվկիանոսային պլաստիկե աղբից (տեսանյութ)Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր առանձնատունը (լուսանկարներ)Անփութություն թե՞ սադրանք.ի՞նչ է հասկացնում ռուսական կողմը Ու՞մ բաժին կընկնի ՀՖՖ նախագահի պաշտոնըԱշխարհի առաջնության լավագույնները՝ ըստ ՖԻՖԱ-ի (լուսանկար)Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր հավաքածուի նոր օծանելիքը (լուսանկարներ, տեսանյութ)Գազալցակայանները պատրաստվում են բոյկոտել...Մեսսիի հանգիստը Իբիցայում (լուսանկարներ)Տղաներ, ինչո՞ւ եք նեղանում, երբ հասարակությունը քննադատում է ձեզ՝ ձեր իսկ սանձարձակ վարքագծի համարԻնչպիսին է Պուտինի թանկարժեք, շքեղ օդանավը ներսից (տեսանյութ, լուսանկարներ)Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում է Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ Չղջիկները երկնաքերին պատ են «կառուցել» (տեսանյութ) «Իմ ամենահարազատ հոգի». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (լուսանկար) ՀՖՖ-ի արձագանքը «Շիրակ»-ի հայտարարությանըՓաշինյանի անունից զանգահարել են Յունկերին ու համոզել Երևան գալ՝ խորոված ուտելու (տեսանյութ) ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխա է մահացել
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)