00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի

«Հուզվելու պահերն այնքան շատ էին»․ Տիգրան Մանսուրյան

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին: 

Երեկոն տերունական աղոթքով մեկնարկեց Սկանդինավիայի հոգևոր հովիվ տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։ 

-«Նարեկացի» արվեստի միությունը երկար տարիներ համագործակցել է Տիգրան Մանսուրյանի հետ, և հույս ունենք` դեռ շատ երկար տարիներ կհամագործակցի։ 

Այս ձայնասկավառակի ստեղծման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պարոն Մլքեյանը մի օր ասաց, որ Տիգրան Մանսուրյանը երաժշտություններ ունի՝ գրված հայ մեծանուն գրողների բանաստեղծությունների համար։ Մենք իսկույն առաջարկեցինք ձայնագրել այն, և մաեստրոյի առաջարկով այն ձայնագրվեց Սաղմոսավանքում։ Եվ ահա այսօր այն վերահրատարակվել է նոր ձևավորմամբ…

Մեր միությունը շատ պատվոգրեր և շնորհակալագրեր է ստացել, բայց մեզ համար ամենակարևորը մաեստրոյի տված կոչումն է։ Նա տարիներ առաջ ասել է. ««Նարեկացի» արվեստի միությունը հոգևոր տուն է»։ Շնորհակալ ենք Ձեր ներկայության և ամեն ինչի համար…, - բացման խոսքում նշեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը։

Երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը (նվագակցող՝ Շուշան Հակոբյան)։

Միջոցառմանն իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ժամանակակից կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավանեսովը, երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը,  Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ով հիշեց և ներկայացրեց «Խմբերգեր» հրատարակության ձայնագրման աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար ։

-Հուզվելու պահերն այնքան շատ էին… Այս մարգարտաշատ խոսքերը, գեղեցիկ վերլուծականները, անցյալը հիշելը, բոլոր հնչած խոսքերն ինձ հուզեցին։ Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը և Նարեկ Հարությունյանին, որ աշխատում են այսքան հետևողական և մշտապես փնտրտուքների մեջ են՝ ինչպես ավելի լավ անել, ինչպես բարձր որակ ապահովել։ Այս աշխատանքը շատ բարեխղճորեն է արված, որն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի,- իր խոսքում նշեց Տիգրան Մանսուրյանը։

Միջոցառման վերջում միությունը անակնկալ նվեր էր պատրաստել մաեստրոյին իր իսկ դիմանկարի տեսքով, որի վրա գրված էր կոմպոզիտորի` առավել հաճախ օգտագործվող բառակապակցությունը՝ «խորին ակնածանքով»:

Նվերի հանձնման արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան ստանալու Տիգրան Մանսուրյանի ստորագրությամբ ձայնասկավառակ։

Երեկոյին ներկա էին մշակույթի վաստակաշատ գործիչներ և երաժշտասեր մարդիկ: 

Նշենք, որ Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից: 

Այն վերահրատարակվել է 2016 թվականին  նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:

Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել, սակայն ձայնասկավառակի տեսքով ներկայացվել են առաջին անգամ: 

Ստեղծագործությունները, գրված լինելով 1969-2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը:


Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին

դիտվել է 123 անգամ
Այս թեմայով
Լրահոս
21 Հուլ
Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գնացել է անձամբ ստուգելու Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհԲարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորվածՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվել է «Բորուսիա»-ից (տեսանյութ)Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնինԻնձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահԱստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարՍեւանի քաղաքապետը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի. «Փաստ»Օրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»Զորավարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում. Նորատ Տեր Գրիգորյանց. «168 ժամ»«Ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». «Հրապարակ»ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչի ունեցվածքը. «Փաստ»Հարյուր հազարավոր դոլարներ է վատվնում Լևոն Սարգսյանի փաստաբանական ծախսերի համար. «Ժամանակ»Վարչապետը վերացրել է ՊՆ-ի արտաբյուջեն. «Հրապարակ»Տարոն Աճեմօղլուն իր աջակցությունը Հայաստանին գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար. «Ժամանակ»
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը