00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում էԿարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերը

Ժողովրդագրական աղետ. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին

Երեկ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ կա և աղետից խուսափելու համար պետք է բոլոր ջանքերն ուղղվեն այն հանգուցալուծելուն: Ավելին, Ֆարմանյանը հայտարարում է, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական էլիտաները չունեն այն որակները, որոնք թույլ կտային ձեռքը պահել խնդրի զարկերակի վրա եւ գտնել լուծումներ: Փաստորեն, անգամ իշխանության ներկայացուցիչները այլևս չեն կարողանում աչք փակել ստեղծված վիճակի վրա. ջայլամի քաղաքականությունը տեղին չէ, փաստերն առավել քան խոսուն են:

Հայաստանը մտել է բարդ ժողովրդագրական գործընթացների փուլ և արդեն իսկ զգացնել են տալու վերջին քսանամյակի անբարենպաստ միգրացիոն և ժողովրդագրական գործընթացները: Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագիտական տվյալների՝ 2050թ. Հայաստանի համար գոյություն ունի բնակչության թվաքանակի լավագույն և վատագույն երկու տարբերակ: Ըստ լավագույն տարբերակի՝ Հայաստանում բնակչությունը կարող է կազմել 3 մլն 200 հազար, վատագույն տարբերակի համաձայն՝ 2 մլն մարդ: Վերջին 12 ամիսներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է ավելի քան 12 հազարով։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 միլիոն 981 հազար մարդ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 2 միլիոն 994 հազարի փոխարեն։ Արտագաղթի ալիքին զուգահեռ՝ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է նաև բնական աճի՝ ծնվածների ու մահացածների թվի տարբերության նվազում, որն այս տարվա առաջին 3 ամիսներին կազմել է ընդամենը 497 մարդ․ Հայաստանում այս տարի մինչև ապրիլի 1-ը ծնվել է 8,534 երեխա, մահացել 8,037 մարդ։ Ծնելիության հետագա նվազումը կարող է հանգեցնել նրան, որ 2025թ. Հայաստանում մահերը կարող են գերազանցել ծնունդներին, և բնական աճը կունենա բացասական ցուցանիշներ: Այս ժողովրդագրական իրավիճակն իսկապես մտահոգիչ է, և որոշակի խնդիրներ է առաջ բերելու մասնավորապես բանակի համար, քանի որ էապես կրճատվելու է զորակոչային տարիքի տղաների թիվը:

2019 թվականին 2012թ. համեմատությամբ զորակոչային տարիքի երիտասարդների թիվը կնվազի ևս 30%-ով, և դա այն դեպքում, եթե բացառենք արտագաղթը: Այս նույն հանգամանքն առաջիկա տարիներին ազդելու է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական թվակազմի վրա, քանի որ 2017թ.-ին ԲՈւՀ դիմած դիմորդների թիվը 1500-ով պակաս է 2016թ.-ից, իսկ մոտակա 2-3 տարիներին այդ թիվն էլ ավելի է նվազելու: Շրջապատված լինելով ոչ այնքան բարեկամ երկրներով, որոնց բնակչությունը, ի դեպ, բավականին մեծ տեմպերով աճում է, Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական, քաղաքական, ռազմական ոչ շահեկան իրավիճակում: Այսպես, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ 2025թ. Թուրքիան կունենա մոտ 90, Ադրբեջանը` 9,7, իսկ Հայաստանի բնակչությունը՝ լավագույն դեպքում՝ 3 մլն մարդ:

Մի կողմից՝ չդադարող արտագաղթ, մյուս կողմից՝ ցածր ծնելիություն. այս ցուցանիշները համադրելով՝ Հայաստանի ժողովրդագրական վիճակը կարելի է աղետալի անվանել: Թեև բնակչության աճին վերաբերող ցուցանիշները հիմնականում բացասական են, այնուամենայնիվ, վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երկարաժամկետ ծրագրերի և ակնկալիքների մասին, նշեց, որ «2040 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի առնվազն 4 միլիոնի»: Մենք ունենք մի խնդիր` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը մեզ տևական ժամանակ ուղեկցելու է: Այս պարագայում 4 մլն ազգաբնակչության ունենալը ենթադրում է մի բան, որ երկրում պետք է ամեն ինչ արվի արդար, ապահով, մրցակցային հնարավորություններ ապահովելու միջոցով: Բայց արդյո՞ք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում…

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 7549 անգամ
Լրահոս
21 Հուն
Ես ո՛չ կարտոշկի անուն եմ տվել, ո՛չ մսի. Հակոբ Հակոբյանը հիշեց իրեն ուղղված մեղադրանքները ԱԱԾ-ի հերթական բացահայտումը. ՊՆ-ում ծառայության պետերը վառելիքը մաս-մաս դուրս են բերել զորամասից և վաճառելԻնչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԻրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. «Հրապարակ» ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ» Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»Վահրամ Բաղդասարյանը այսօր արտոնություն կստանա. «Փաստ»Ազգային ժողովում խմբակցությունները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել. «Փաստ»Էջմիածնում որոշ մարդիկ վենդետա են փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ
Ամենադիտված