00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արարատը» ևս կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում Մկրտիչ Արզումանյանը հիշել է «Չարի վերջը» (լուսանկար) Երևանում հայտնաբերել են միջազգային հետախուզվող հայինՀեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուԳողություն` Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող դրամահավաք դրամարկղից (տեսանյութ)Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնումԻնչու են նստարանները բակերի փոխարեն հայտնվել նկուղում (լուսանկարներ)էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ. Անահիտ Բախշյանի հարցը՝ Կառավարությանը Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաջորդ տուրում է (տեսանյութ)

Կալավանում հնագետները որոնում են նեանդերթալյան մարդու հետքեր

Հայ-գերմանական հնագիտական միացյալ արշավախումբը հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ հուլիսի 4-ից հնագիտական պեղումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի տարածքում: Ինչպես տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, պեղումներն ընթանում են Կալավանի քարեդարյան հնագույն բնակատեղիի բացօթյա կայանում եւ Բարեպատ բնակավայրի տարածքում գտնվող քարայրում, որի շրջակայքում գտնվել են նեանդերթալյան մարդկանց ժամանակաշրջանին հատուկ աշխատանքային քարե գործիքներ: «Պեղումների ընթացքում հայտնաբերվել են աշխատանքային քարե գործիքներ, խեցեղեն, ինչպես նաեւ՝ կենդանիների ոսկորների մնացորդներ, որոնց մեջ բացառիկ են ռնգեղջյուրների եւ բիզոնների ոսկորների մնացորդները:

Նեանդերթալյան մարդկանց բացօթյա հնագույն կայանը գտնվում է Կալավան գյուղի հարավային թեւում, հնագույն ամրոցի եւ դամբարանադաշտերի կողքին: Առայժմ մի քանի տեղամասերում կատարվող պեղումների ընթացքում գտնվել են միայն աշխատանքային գործիքներ, զենքեր, խեցեղեն եւ կենդանիների ոսկորներ, իսկ ահա նեանդերթալյան մարդկանց ոսկորների որոնումներն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Հուշարձանի գոյությունը հնագետները թվագրում են մեզանից 80-40 հազար տարի առաջ, երբ նեանդերթալյան մարդիկ գտնվել են աստիճանական վերացման փուլում՝ տեղը զիջելով բանական մարդուն: Հետաքրքիր գտածոներ ունենք նաեւ Բարեպատի հնագույն քարայրի պեղումներից՝ օբսիդիանից պատրաստված մանգաղի ներդիր, խխունջներ, որոնց պատյանի օգնությամբ կարելի է թվագրել հուշարձանի պեղված շերտը, խոշոր կենդանիների ոսկորներ, ոսկրից պատրաստված ծայրակալ, կճուճի կանթ: Հատկապես խեցեղենի միջոցով մենք կարող ենք հստակորեն որոշել հուշարձանի տվյալ շերտի տարիքը:

Կալավանը հայ եւ օտարերկրյա հնագետներին հայտնի է դարձել 2005 թվականից, երբ տարածքում գտնվել են քարեդարյան գործիքներ, որից հետո էլ սկսվել են ուսումնասիրությունները: Պեղված բացօթյա կայանում հնագետները բացել են էնեոլիթի դարաշրջանի շերտեր, որոնք Հայաստանի տարածքում շատ քիչ են հայտնի»,-ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Կալավանի պեղումները ձեռք են բերել միջազգային հնչեղություն, եւ պատահական չէ, որ արշավախմբի կազմում ընդգրկվել են Գերմանիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի,Ֆրանսիայի, Անգլիայի, մի շարք այլ երկրների հնագետներ: Պեղումների սկզբից մինչ այժմ արշավախմբի կազմում աշխատում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մոնրեպոսի թանգարանի ավագ գիտաշխատողներ Արիել Մալինսկի Բյուլերը եւ Լուց Քինդլերը, Երուսաղեմի հրեական համալսարանի ասպիրանտներ Մաշա Կրակովսկին եւ Նադաֆ Նիրը, ԱՄՆ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գլաուբերման Ֆիլը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Անի Ադիգյոզալյանը, Հայկ Հայդոսյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանը: Արշավախմբի աշխատանքները ղեկավարում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Պեղումներն իրականացվում են Գերմանիայի Դաշնությունում գործող «Գերդա Հենկել» միջազգային հիմնադրամի միջոցներով եւ ԱՄՆ-ի «Գֆոյլեր» հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ: Պեղումների ընթացքում հնագետներին օժանդակում են տեղացի 7 բանվոր:

«Մոտակա օրերին բավականաչափ ընդլայնվելու է հնագետների ներկայացուցչական կազմը: Պեղումներին միանալու են 8 երկրների եւս 20-25 հնագետներ: Պեղված նյութերը տեղափոխվելու են համապատասխան հնագիտական լաբորատորիաներ: Պեղումների միջոցով մասնագետները ստույգ պատկերացում կկազմեն Հնագույն Կալավանի կենդանական ու բուսական աշխարհի, կլիմայի, իսկ որ գլխավորն է, այնտեղ բնավորված նախամարդու կենցաղի, սովորույթների, այլ գաղտնիքների մասին»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Ըստ արշավախմբի անդամ Գլաուբերման Ֆիլի՝ հուշարձանի տարածքում գտնված Նեանդերթալյան մարդու քարե գործիքները պատրաստված են եղել օբսիդիանից, որը բերվել է հնավայրից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գութանասարից: «Սա նշանակում է, որ նախամարդկային հոտերը տեղաշարժվել են հարյուրավոր կիլոմետրերով՝ հոգալով իրենց որսի կամ այլ կենցաղային գործիքներ պատրաստելու խնդիրը, որոնք արել են հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Կարծում եմ, որ պեղումների ընթացքում մեր արշավախումբն իր հայտնագործություններով Կալավանը կդարձնի էլ ավելի համաշխարհային հնչեղության հնավայր, առավել եւս, եթե մեզ հաջողվի գտնել անհետացած Նեանդերթալյան մարդու հետքերը: Իհարկե, ցանկալի է, որ արշավախումբը Կալավանում աշխատի եւս 5-10 տարի, քանի որ ուսումնասիրության հսկայական նյութերի հետ մենք գործ ունենք»,-նշեց Գլաուբերման Ֆիլը:

Հնագիտական պեղումները Կալավանում այս տարի կշարունակվեն մինչեւ օգոստոսի առաջին օրերը: «Հնագիտական տուրիզմը Կալավանում արդեն կայացած երեւույթ է, իսկ նրա զարգացումը նոր թափ է հավաքելու»,-հավաստեց Ռոբերտ Ղուկասյանը:

 

Խոսրով Խլղաթյան

դիտվել է 374 անգամ
Լրահոս
20 Հուլ
Կառավարությունը խնայողություններ է անում տպագիր մամուլի հաշվին. «Ժողովուրդ»«Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել». «Փաստ»Ցուցակը գլխավորելու է Մանե Թանդիլյանը. «Հրապարակ»«Երեւանն էլ կգրավենք». «Հրապարակ»«Արարատը» ևս կաջակցի Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում Մկրտիչ Արզումանյանը հիշել է «Չարի վերջը» (լուսանկար) Երևանում հայտնաբերել են միջազգային հետախուզվող հայինՀեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուԳողություն` Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գործող դրամահավաք դրամարկղից (տեսանյութ)Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)«Փյունիկ»-ը կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնումԻնչու են նստարանները բակերի փոխարեն հայտնվել նկուղում (լուսանկարներ)էլի ԽԾԲ-ն է գործո՞ւմ. Անահիտ Բախշյանի հարցը՝ Կառավարությանը Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-ը հաջորդ տուրում է (տեսանյութ)Նոր զարգացումներ՝ Սերժի Վաչոյի գործով. դատական ակտը կհրապարակվի վաղը. Aravot.amՍեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ 13-ամյա աղջկա նկատմամբ. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանը ձեռք է բերել «Ատլանտի» բիզնես ֆորումի բաժնետոմսերի 50 տոկոսը Տղան կպչուն ժապավենը վերածեց լողազգեստի ու դարձրեց այն աղջիկների երազանք Ձերբակալվել է ստամոքսում 100 գրամ ոսկի տեղափոխել ցանկացող ուղևորը«Ալաշկերտ»-ը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններումՈՒՂԻՂ․ Վարչապետը մասնակցում է «Զանգակ» գրատան բացմանը Կլինի՞ նոր «Էլեկտրիկ Երեւան». էլէկտրաէներգիան կարող է թանկանալԵվրոպայի լիգա. «Գանձասար-Կապան»-ը հաղթեց, բայց դուրս մնաց պայքարիցՍտեփանավանում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ. ձերբակալվել է 4 աշխատակիցՔննությունն անցել է խախտումներով. ուսանողները պահանջում են իրենց տարկետում տալ (տեսանյութ) Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն անընդունելի է. Նիկոլ ՓաշինյանՔննչական կոմիտեն թույլ է տվել «օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյին և Իտալացուն հանդիպելԳևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել ԼՈւՐԵՐ.com-ի հրապարակման հիման վրա Տնօրենը յուրացրել է «Շտապօգնության» համար նախատեսված բենզինը. չարաշահումներ Վերին Գետաշենի ամբուլատորիայում (տեսանյութ)Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենն ու պահեստապետը ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցըՄի կաթիլ մեղր չդառնա. Արմեն Աշոտյանը՝ Փանիկի միջադեպի մասինՄանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն ՍիմոնյանԱնդոն, Ռաֆոն և Սպիտակցի Հայկոն նորություն ունեն Մոհամեդ Սալահի հանգիստը (լուսանկարներ)Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի (տեսանյութ) Երկար պայքարից հետո մայրն ընդունել է իր 11-ամյա որդու` Drag queen լինելը (տեսանյութ, լուսանկարներ) 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում (տեսանյութ) Զուգարանի թուղթ` Ռոնալդուի նկարով (լուսանկար)Lego-ն ստեղծել է Ջեյմս Բոնդի Aston Martin-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ) Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել. ոստիկանությունը քննություն է իրականացնում Տեր-Պետրոսյանին վերադարձնում են խաղի մե՞ջ. ի՞նչ է սպասվում Արցախում Ռոնալդուի անակնկալը հյուրանոցի աշխատակիցներինՌոնալդուն Իսպանիայի հարկային մարմինների պարտքից 13,5 միլիոնը վճարել է Օբաման պարել է «Մանդելայի պարը» (տեսանյութ) Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցավ հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ
Ամենադիտված
Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինԵրեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Ինչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)«Կաթողիկոսն ինքն է պահանջում իր հրաժարականը․․․»Թբիլիսիում 15 հոգով դաժանաբար սպանել են 22-ամյա հայ երիտասարդի (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանը և Ծառուկյանը դուրս են եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Մահացել է Թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21- ամյա երիտասարդ Կարեն Մարգարյանը
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս