Երգի պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի» «Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները». ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով ՀՀ ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը Ոճրագործ է նա, ով առանց Արցախի ճանաչման մեզ այնտեղ է ուղարկում, նոր ցեղասպանություն է հնարավոր Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն. Զինծառայողների համար մուտքն անվճար կլինի Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Արցախից տեղահանված քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն Մայր թատրոնը 100 տարեկան է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ազատվել է պաշտոնից 

«Դոմինո»-ից հայտնի դերասանուհին՝ իր անձնական կյանքի, արտաքինի և սիրելի զբաղմունքների մասին

Հասարակություն

Սաթեն Ղազարյանը հանրությանն առավել հայտնի է «Դոմինո» սիթքոմում մարմնավորած Էմմայի կերպարով։ Այս տարիների ընթացքում նրա կերպարը տպավորվել է հեռուստադիտողների մոտ և սիրվել նրանց կողմից։

Ի դեպ, սիթքոմի 5-րդ եթերաշրջանը կսկսվի հոկտեմբեր ամսից, իսկ սիթքոմն ու Սաթեն Ղազարյանի մարմնավորած կերպարը կունենան նոր ու հետաքրքիր զարգացումներ։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը սիրված դերասանուհի, մոդել Սաթեն Ղազարյանի հետ խոսել է նրա հետաքրքրությունների, կերտած կերպարի մասին, ինչպես նաև հետաքրքրվել անձնական կյանքով։ 

-Սաթեն, ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ։ 

-Աշխատում եմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձկվող «Դոմինո» նախագծում։ Առաջարկների դեպքում հանդես ես գալիս նաև որպես մոդել։ Խաղացել եմ թատրոնում՝ կոմերցիոն ներկայացումներում: Եթե լինի այնպիսի առաջարկ, որը հետաքրքրի ինձ, ապա կխաղամ նաև թատրոնում, քանի որ այն ինձ ապրեցնում է։ 

Ի՞նչ ընդհանրություններ կան «Դոմինո» սիթքոմում Ձեր մարմնավորած կերպարի և Ձեր միջև։ Որքանո՞վ է Էմման նման Ձեզ։

Էմման ընդհանրապես նման չի ինձ, մենք տարբեր ենք։ Սակայն ինձ թվում է՝ ես կարողացել եմ ճիշտ կերտել կերպարը, ապրեցնել և կյանք տալ նրան։ Հաճախ մարդիկ ինձ տեսնելով, հիշում են Էմմային, ընդհանրացնում են նրա հետ, ինձ երևի թե հաջողվել է ստեղծել կերպար, որը տպավորվել է։

Հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ։ Մտավախություն չունե՞ք հանրության մեջ հիշվել հենց այս կերպարով։

Միանշանակ նույնացնում են։ Մինչ «Դոմինո»-ում նկարահանվելը՝ խաղացել եմ սկեչերում, թատրոնում։ Սակայն, քանի որ հեռուստադիտողն ինձ երկար ժամանակ տեսել է Էմմայի կերպարում, ինձ հիշում են հենց այդ անունով։ Գիտե՞ք, պետք է ասեմ, որ դա ինձ դուր է գալիս, դա նշանակում է՝ այդ աղջկան կարողացել եմ ստեղծել։ 

Ինձ համար շատ կարևոր է կերպարը ճիշտ կերտելը, հանդիսատեսի կողմից ճիշտ ընկալվելն ու ընդունվելը։ Իսկ կերպարի մեջ մնալու մտավախություն չունեմ, քանի որ դերասանը ճկուն է ու պետք է կարողանա տարբեր կերպարներ մարմնավորել, ստեղծել։ Համոզված եմ՝ կգա ուրիշ կերպար՝ նոր բնավորությամբ, տեսակով, հեռուստադիտողի կողմից կճանաչվեմ, կսիրվեմ, կընդունվեմ նաև այդ կերպարներով։

«Դոմինո» սիթքոմում նկարահանվելու առաջարկն ընդունելիս մտավախություն չունեի՞ք, որ հանրությանը հայտնի դառնալով հումարային ժանրի նախագծով, գուցե հետագայում հանդրսատեսի կողմից ճիշտ չընկալվեք լուրջ կերպարներ մարմնավորելիս։

Կարծում եմ՝ դա կախված է դերասանից։ Նա պետք է կարողանա հանդիսատեսին համոզել, կերպարը մտցնել յուրաքանչյուրի տուն, ընտանիք։ Դերասանն արվեստագետ է և պետք է կարողանա արհեստավարժ մոտեցում ցուցաբերել նման դեպքերում՝ ճիշտ ընկալվելու համար։

Հանրությունը հետաքրքրված է հայտնի մարդկանց անձնական կյանքով։ Ձեր անձնական կյանքում ի՞նչ է կատարվում։ Արդյո՞ք Սաթեն Ղազարյանի սիրտը զբաղված է։

Իմ կյանքի միակ տղամարդը շունս է՝ Չիպոլինոն։ Կինը մենակ ապրել չի կարող, կնոջը տղամարդ է պետք և հակառակը։ Այս պահին ես մենակ եմ, բայց միայնակ չեմ, որովհետև ունեմ հրաշք ընկերներ, սիրուն ընտանիք։ Ճիշտ է՝ բացը զգացվում է, սակայն նա, ով լինի իմ կողքին, պետք է իմը լինի։ Իր հետ ես ինձ հանգիստ պետք է զգամ։ Ես կարծում եմ՝ մարդիկ իրար գտնում են բնազդով, այսինքն՝ միմյանց պետք է զգալ և գտնել հոտով։

Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Շատ հետաքրքիր ծրագրեր ունեմ՝ բիզնեսի հետ կապված, բայց դեռևս չեմ ցանկանում խոսել դրանց մասին։ Ինձ դեպի այդ միտքը տարավ յոգան, որով տարված եմ։

Գեղեցիկ և արտահայտիչ արտաքին ունեցող կանանց հաճախ վերագրում են բազմաթիվ վիրահատություններ։ Դուք էլ բացառություն չեք։ Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրաբույժի օգնությանը:

Ես որևէ վիրահատության չեմ ենթարկվել։ Հաճախ հարցնում են՝ շրթունքներս վիրահատա՞ծ են, թե՞ ոչ։ Ասեմ, որ շրթունքներս թե՛ պլաստիկ, թե՛ կոսմետիկ որևէ միջամտության չեն ենթարվել։ Գեղեցիկ և խնամված արտաքին ունենալուն նպաստում է յոգան, ճիշտ սնվելը, սպորտով զբաղվելը։

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

Ամռան ամիսներին գրեթե ամեն օր այցելել եմ լողավազան, քանի որ պաշտում եմ արևը։ Ամռան ամիսներին, եթե չեմ աշխատում, պարտադիր երեք հատ գիրք եմ կարդում և ընթերցանությամբ սիրում եմ զբաղվել հենց լողավազանում։ Գիրքն ավարտելուց հետո՝ պարտադիր վերլուծականներ եմ կարդում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ճիշտ ըմբռնեցի գրականությունը, թե՝ ոչ։ 

Այս ամռանը հնարավորություն ունեցա նաև այցելելու Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, որտեղ մինչ այս չէի եղել և ինձ համար հրաշք վայրերի բացահայտումներ արեցի։

Շնիկիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում և կարելի է ասել՝ ամառս նվիրել եմ իրեն։ Համացանցով անգամ շնիկների տերերի հետ եմ ծանոթացել, հանդիպել ենք, մեր շնիկներին ենք ծանոթացրել, ուզում եմ, որ ինքն ավելի շատ շփվի շնիկների հետ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երգի պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի» «Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները». ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով «Վիտամին D». Էլեն Ասատրյանի լուսանկարը լողավազանից Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր. Վրթանեսյան ՀՀ ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը Ուկրաինայում հինգ ծառայակիցներին գնդակահարած ազգային գվարդիականը ձերբակալվել է (լուսանկարներ)Ոճրագործ է նա, ով առանց Արցախի ճանաչման մեզ այնտեղ է ուղարկում, նոր ցեղասպանություն է հնարավոր Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն. Զինծառայողների համար մուտքն անվճար կլինի Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Արցախից տեղահանված քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցությունՈւկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին (տեսանյութ)Մայր թատրոնը 100 տարեկան է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ազատվել է պաշտոնից Հայաստանն աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի ԶՈՒ ԳՇ պետ-ն արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ԶՈՒ-ն. Ղազինյան Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից «Հունվարի 22-ից ընդունված սահմանափակումը սահուն կերպով ընթանում է. խոչընդոտներ չկան». Ավանեսյան Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց «Մինչև օրվա վերջ կշտկեք խնդիրը»․ Մհեր Գրիգորյանը չընդառաջեց Ավանեսյանին, որը երկու օր էր խնդրել Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի մոտ «Մեր սիրելի Սոնա տատիկ, բարի ճանապարհ Երկնшյին шշխшրհ». մահացել է Ավետ Բարսեղյանի զոքանչը Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Հայաստանի առաջնությունում «Հողամասը մի քանի անգամ ընդլայնելու հնարավորություն կա»․ Վահան ՔերոբյանԱյսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միաջազգային օրն էԱնհետ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում «Զվարթնոց»-ում կեղծ բացասական թեստ պատրաստելու և իրացնելու կասկածով քրգործեր են հարուցվել․ ԱԱՏՄ Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել «Ես արդեն լավ եմ». «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվելՆախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետացել․ տարօրինակ հանգամանքները չափից շատ ենՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2556 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. այն վարում է Մհեր ԳրիգորյանըՕմբուդսմանի աշխատակազմում կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա․ ՄԻՊ առաջարկը Քիմ Քարդաշյանն Ինստագրամից ջնջել է բիկինիով լուսանկարը, որում օգտատերերը ֆոտոշոփ էին նկատել Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով Հունվարի 27-ի աստղագուշակ«Ալաշկերտ»-ին է միացել հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն Հունվարի 27. Օրվա խորհուրդ4 մլն դոլար՝ ՀՀ շահերի պաշտպանության համար. «Ժողովուրդ»«Հրապարակ». «Հայաստան» դաշինքը գնդակն ուղարկում է ՔՊ-ի դաշտը«Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է«Փաստ». «Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները»«Ժողովուրդ». Պետական գաղտնիք պարունակե՞լ են, թե՞ ոչ«Փաստ». կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի«Հրապարակ». Կամ շոու, կամ քովիդ
Ամենադիտված