00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր ՉPR-ված նախագահը ...Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Դեռ չի հասկացվում՝ ով ում բարեկամն է... Նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան Ռուսական սահմանապահ զորքերի անցակետերը բնակիչների համար գլխացավանք են դարձելԹևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակահարմարության մասին

«Ժամանակ». Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է ղարաբաղյան խնդրին՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ուշագրավ է, որ Ալիևն անցած տարվա պատերազմը հաղթական է համարում Բաքվի համար` նշելով, որ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»:

«Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին», – հավելել է Ալիևը: Սակայն Ադրբեջանի նախագահի շանտաժն ավելի շատ հասցեագրված է եղել միջազգային հանրությանը: «Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- ասել է նա:

Եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին, ապա անզեն աչքով անգամ տեսանելի է, որ նրանց խոսքում բացակայում է բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը, և շեշտը դրվում է միջազգային հանրությանը սեփական փաստարկի ճշմարտացիությունը համոզելու վրա: Իհարկե, Ալիևը դա անում է ագրեսիվ հռետորաբանությամբ` օրակարգ բերելով պատերազմի սպառնալիքը:

Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքները միջազգային ատյանների համար դարձել են ձանձրալի, որովհետև, ի վերջո, քսան-երեսուն տարի հնարավոր չէ լսել գրեթե նույն փաստարկները, ընդ որում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումը ներկայացնում է «միակ ճշմարտության» մակարդակում: Ալիևի իշխանությունն իր ավտորիտար հակումների, կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնվում է միջազգային մեկուսացման ճանապարհին: Սա, իհարկե, բացառիկ շանս է Հայաստանի համար, որովհետև Բաքվի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնպես կորցնում են իրենց միջազգային քաղաքական լեգիտիմությունը:

Սակայն մեր իշխանական և քաղաքական շրջանակներում թյուր կարծիք կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի միջազգային պրոբլեմներն ինքնաբերաբար չեն ենթադրում Հայաստանի դիրքերի ուժեղացում, որովհետև եթե Երևանում ցանկանում են, որպեսզի աշխարհը ԼՂ խնդրում կանգնի քաղաքակրթական ընտրության առաջ, ապա առնվազն անհրաժեշտ է նոր որակի պետության կայացում: Սերժ Սարգսյանի թեկուզև միանգամայն արդարացի և դիպուկ ձևակերպումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում չեն կարող ունենալ քաղաքական կշիռ, լեգիտիմություն, եթե պետության զարգացման մեր ընթացքը հակոտնյա է համաշխարհային համատեքստին կամ արտաքին քաղաքականությունն ընկալելի չէ` ինքնաբավ և ինքնուրույն չլինելու պատճառով: Երեկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի իր ելույթում փորձել է Սփյուռքի գործոնով ուժեղացնել Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը` դրան հաղորդելով համազգային բնույթ:

Եթե Սարգսյանն արդյունավետ պետության բացը փորձում է լրացնել Սփյուռքի գործոնով, ապա դրա դիվիդենտները կարճաժամկետ են և անցողիկ, որովհետև Սփյուռքը Հայաստանի և աշխարհի հաղորդակցության կարևոր խողովակներից մեկն է, որն Արցախի խնդրում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե ներկայացնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և վստահություն ներշնչող ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող Հայաստանի տեսակետները: Որևէ պարագայում չի կարելի պետության որակի բացը լրացնել բաղադրիչով, որը կենսունակ կարող է լինել միայն պետության արդյունավետ քաղաքականության պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8540 անգամ
Լրահոս
23 Հուլ
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր ՉPR-ված նախագահը ...Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Դեռ չի հասկացվում՝ ով ում բարեկամն է... Եվգենի Պետրոսյանի գրառումը Տիգրան Քեոսայանի մասինՆախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան Ռուսական սահմանապահ զորքերի անցակետերը բնակիչների համար գլխացավանք են դարձելԹևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակահարմարության մասինԻշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել Կարեն Ղազարյանի գործի հետ կապված՝ Կարմիր խաչը շարունակում է երկխոսությունը Ո՞վ է սադրում և ինչո՞ւՀայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Շոգը կվերադառնա Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվելATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Խոշոր ավտովթար Ձորաղբյուրում. բախվել են Հայաստանի քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի Hyundai-ն և Jeep-ը. 5 վիրավորներից 4-ը երեխաներ ենՇատ տղամարդկանց համար սա երանելի աշխատանք կարող է լինել
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)