00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ե՞րբ կբացահայտվեն նոր «խաչիկյանները»ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել Կարպիս Փաշոյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունումՓաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր ՉPR-ված նախագահը ...Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Դեռ չի հասկացվում՝ ով ում բարեկամն է... Նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան

Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար

Խոյ: Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես՝ գործը գլուխ չի գա:

Չնայած նրա, որ ծանրաբեռնվածությունը բավականին շատ է, ձեզ կհաջողվի հարթել բոլոր խնդիրները: Հնարավորություն կունենաք լուծել որոշ հին հարցեր: Նշանի շատ ներկայացուցիչներ կօգնեն անելանելի իրավիճակում հայտնած հարազատներին:

Ցուլ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորոմանկել չարժե, միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:

Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք, դուք աննկատ չեք մնա:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, միայն այդ դեպքում, օրվա երկրորդ կեսը չափազանց լավ կդասավորվի: Այսօր ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտակար լինել: Նպատակահարմար օր է ուսման, նաև բարձր որոկավորում ստանալու, սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու համար: Հաշվի առեք այն, որ այսօր կարևոր զանգեր ստանալու հավանականությունը մեծ է, հետևաբար, աշխատեք օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ լինել:

Հրաշալի օր է գործնական նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Շփումներում փոխըմբռնման կհասնեք: Ուղևորությունները լավ կդասավորվեն: Քաղաքից դուրս հանգիստը անմոռանալի տպավորություն կթողնի:

Խեցգետին: Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ կփորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, կարգավորել հարաբերությունները, որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

Առյուծ: Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են:

Կենցաղային խնդիրներն այսօր ձեզ ձանձրալի կթվան և ամենևին չեն հետաքրքրի: Ամեն դեպքում, չեք անտեսի սեփական պարտականությունները, հետևաբար, դժվար թե հայտնվի մեկը, ով կհանդիմանի ձեզ:

Կույս: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել: Ծրագրած ամեն բան կհասցնեք իրագործել, եթե ձեռք բերեք լավ աջակիցներ: Փնտրեք նրանց ձեր շրջապատում՝ այն մարդկան մեջ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Կարելի է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր կնքել միայն այն դեպքում, եթե դրա ֆինանսական կողմն արդեն քննարկվել է:

Հարազատների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Մեծ աջակցություն կզգաք նրա կողմից, ում ամենաշատն եք սիրում, ինչը ձեզ շատ կվոգևորի: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կշեռք: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ գտնելու ունակությունը՝ կօգնեն դուրս գալ, ֆինանսական տեսանկյունից , վտանգավոր իրավիճակներից:

Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

Կարիճ: Օրը լի է մանր անախորժություններով: Լուծումներ պահանջող խնդիրներ կծագեն մեկը մյուսի հետևից: Օրվա առաջին կեսին ժամանակ չեք ունենա փոքր-ինչ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու համար:Միևնույն ժամանակ, եթե առավել զգույշ լինեք և խուսափեք վրիպումներից, ապա մասնագիտական ոլորտում կարող եք հաջողության հասնել, նաև կարգավորել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները:

Ուսման մեջ առաջընթաց կնկատվի, գիտելիքները, որ ձեռք կբերեք, հետագայում օգտակար կլինեն: Արժե մտածել ապագայի մասին: Կմշակեք մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը կնպաստի ձեր կարիերայի զարգացմանը: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:

Աղեղնավոր: Նպատակահարմար օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեզ չեն գոհացնի հասարակ որոշումները և փորձված մեթոդները, անգամ առօրյա գործերին անսպասելի ու յուրօրինակ լուծումներկտաք: Հնարավոր է գործունեության ոլորտի ընդլայնում, կստանձնեք մասնագիտական նոր պարտականություններ:

Այսօր մեծ հաճույքով եք նոր ծանոթություններ հաստատում: Վայելում եք շատ-շատերի համակրանքը: Ընտանիքում հարաբերությունները փոքր-ինչ լարված են: Կարող են տարաձայնություններ ծագել: Խաղաղություն պահպանելու համար ստիպված կլինեք որոշ զիջումների գնալ:

Այծեղջյուր: Այսօր ձեզ միայն նախանձել կարելի է: Օրը շատ բարեհաջող կդասավորվի, այն թույլ կտա լուծել վաղեմի խնդիրները և հարթել բոլոր գործերը: Կենսական ներուժը բարձր է: Այսօր Ցանկացած գործում հաջողակ եք: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա դիմակայել ձեր հմայքին:

Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու, ձեր անձի շուրջ հետաքրքրություն ստեղծելու հավանականությունը մեծ է : Խելամիտ կգտնվեք, եթե այսօր ձևավորված հարաբերությունները պահպանեք նաև հետագայում: Ցանկացած ֆլիրտ կամ թեթև սիրավեպ կարող է սկանդալի վերածվել, սակայն, եթե կարողանաք խուսափել դրանից, ապա ձեռք կբերեք հուսալի ընկեր, ով ցանկացած իրավիճակում կկարողանա աջակցել և խրախուսել ձեզ:

Ջրհոս: Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի,անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն: Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն:

Փորձեք խուսափել հարազատների հետ հարաբերություններ պարզելուց: Մի շտապեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Ցանկալի է հանգիստ գնահատել ստեղծված իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր կողմերը և, հետո միայն, կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

Ձկներ: Գործնական տեսանկյունից բարեհաջող օր է:Կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, նաև համաձայնության գալ գործընկերների հետ՝ համագործակցության նոր պայմանների շուրջ: Շրջապատի մարդկանց կարող եք համոզել ցանկացած հարցում, միևնույն ժամանակ խուսափել ավելորդ պատասխանատվությունից և անիմաստ անհանգստությունից:

Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք հարազատներին: Կենտրոնանալով սեփական հետաքրքրությունների վրա՝ կարող եք կարևոր շատ բան ձեր տեսադաշտից բաց թողնել: Սիրելիի հետ տարաձայնությունները բացառված չեն:Ապագային վերաբերող ծրագրերի քննարկումը կարող է լուրջ վեճերի պատճառ դառնալ: Փորձեք ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և հույզերին տուրք չտալ:

դիտվել է 3885 անգամ
Լրահոս
23 Հուլ
Ե՞րբ կբացահայտվեն նոր «խաչիկյանները»ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր ուսումնասիրություն է սկսել Կարպիս Փաշոյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունումՓաշինյանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր ՉPR-ված նախագահը ...Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Դեռ չի հասկացվում՝ ով ում բարեկամն է... Եվգենի Պետրոսյանի գրառումը Տիգրան Քեոսայանի մասինՆախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ Երևանի ու Կոտայքի մարզի մի շարք շրջաններում գազամատակարարումը կդադարեցվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին. Տոնոյան Ռուսական սահմանապահ զորքերի անցակետերը բնակիչների համար գլխացավանք են դարձելԹևան Պողոսյանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակահարմարության մասինԻշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել Կարեն Ղազարյանի գործի հետ կապված՝ Կարմիր խաչը շարունակում է երկխոսությունը Ո՞վ է սադրում և ինչո՞ւՀայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Շոգը կվերադառնա Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվելATP. Նադալն առաջինն է ՀՀ մշակույթի նախարարն ԱՄՆ կատարած այցից մեծ ակնկալիքներ ունի Բացահայտվել է 29.2 մլրդ դրամի իրավախախտում. վարչապետի խորհրդականԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Իրանում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆՓանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան «Ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ»․ Նազենի Հովհաննիսյանն՝ Ավետ ԲարսեղյանինԱրամ Թամազյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Ռուսաստանում ձերբակալել են Եվրամիությունից զենքեր մատակարարող հանցավոր խմբի անդամներիԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին Ամուլսարում արված պայթեցումների պատկերները. ահա թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ (տեսանյութ) Nas Daily-ի տեսանյութը՝ Հայաստանի՝ անոմալ վայր համարվող տարածքիցՄեսութ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի է խաղացել (տեսանյութ)Պաշտոնաթող գեներալներից հետ կվերցվեն «գոլդ» համարանիշերըՎարչապետի ընտանիքը 10 օրով կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. ասֆալտով բարձված բեռնատարը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում ՄԻՊ-ը բարձր է գնահատում մարզային խնդիրները Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ քննարկելու պրակտիկան «Դրախտի վարդավառ» Դրախտիկում (լուսանկարներ) Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Արցախի ՄԻՊ-ի նկատառումներըԻրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ Աստղագուշակ՝ հուլիսի 23-ի համարՕրվա խորհուրդըԵգիպտացորենի եփման միակ ճիշտ և անկրկնելի բաղադրատոմսը․ անմահական համ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս
ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տանն ենԻ՞նչ է կատարվել Բաղդասարյանի սենյակում. Ալեքսանյանը խիստ նյարդային է (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապտակը Էդմոն ՄարուքյանինՄանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կարապետյաններին«Ժամանակ». Աղմկահարույց բացահայտում. Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հրամաններըԿարապետյանը տարեկան մոտ 4 000 000 դոլար գումար է գրպանել. Ո՞վ է պատասխան տալուՑնդել եք, ցնդել…. Լա՞վ չեք դուք. Հո դուք չտես չեքԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)