Lurer.com | «Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է». Տիգրան Խլղաթյան
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Աթլետիկո»-ն` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)Սերենա Ուիլյամսը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)Լուկակուի նոր թանկարժեք մեքենան (լուսանկարներ)Նեյմարի ընկերուհին ՊՍԺ-ի խաղին (լուսանկարներ)Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (լուսանկար)Նոր Հայաստանի առաջին ահազանգըԼևոն Վահրադյանը դիմավորել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներինԶինծառայությունից կաշառքով ապօրինի ազատել են. երեք անձ ձերբակալվել էՄիլիոնատեր Յոլչյանն ազատվել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետի պաշտոնիցԶիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

«Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է». Տիգրան Խլղաթյան

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
 
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
 
Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես, համեստություն ցուցաբերելով, հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները: «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուչիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:
 
Տիգրան Հենզելի Խլղաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ զբաղվելով սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:
 
Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման համար Տիգրանը կարևորում է բոլոր հանգամանքները` սկսած կցագրված զենքի խնամքից, նրան հստակորեն տիրապետելուց, անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միջև ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը:
 
«Գրեթե 6 ամիս է, ինչ ընդգրկված եմ մարտական հերթապահությունում և այս ընթացքում կարողացել եմ ավելի արժևորել դիրքապահի պարտականությունների կատարումը: Առանց քո գործի կարևորությունը գիտակցելու, առանց հայրենիքը սիրելու հնարավոր չէ նման պատասխանատու և նվիրական առաքելություն կատարել:
 
Ավագ ընկերների և դիրքապահի պարտականությունների կատարման անձնական փորձից համոզվել եմ և ծառայակից ընկերներիս էլ մշտապես հորդորում եմ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները: Նույնիսկ եթե ամենուրեք լռություն է, ապա չպետք է դրանից առիթավորվել` թուլացնել զգոնությունը և, ընդհանրապես, խախտել անվտանգության կանոնները»,- մեզ հետ զրույցում շեշտում է շարքային Տ. Խլղաթյանը:
 
Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման գրավականներից մեկն էլ շարքային Տ. Խլղաթյանը կապում է անձնակազմի միջև տիրող ընկերական մթնոլորտի հետ: «Չնայած դիրքերում ծառայելու ոչ մեծ ժամանակահատվածին` ես դիրքապահի պարտականությունները կատարել եմ տարբեր անձնակազմերի հետ:
 
Մշտական տեղակայման վայրում գտնվելով` երբեմն այդ անձնակազմերի հետ շփվելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չի լինում, կամ այդ շփումները շատ մակերեսային բնույթ են կրում: Դիրքերում փոխվում է իրավիճակը: Այստեղ միմյանց հետ հարաբերությունները դառնում են ընկերական, և դրանք հետագայում զարգացնելու հիմքեր են ստեղծվում:
 
Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Տ. Խլղաթյանը` հավելելով, որ իր այցելած բոլոր դիրքերում միշտ համերաշխ մթնոլորտ է տեսել:
 
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեր հայրենիքի հասցեին հնչեցվող մշտական սպառնալիքները և ընդհանրապես արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի են կարևորում այն դերը, որը հայ զինվորն է անընդհատ` օրուգիշեր, եղանակային ցանկացած պայմաններում կատարում` ապահովելով մեր երկրի ու բնակչության անվտանգությունը:
 
 
դիտվել է 1344 անգամ
Լրահոս
16 Օգոս
Գիտնականները «երջանկության հորմոնը» օգտագործել են աուտիզմը բուժելու համար «Աթլետիկո»-ն` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)«Գործադիր իշխանությունը պետք է գործի շատ արագ՝ հնարավոր բոլոր սաբոտաժներից խուսափելու համար…» Ճիշտը նա է, որ խորությամբ ուսումնասիրվի այլ երկրների նմանատիպի փորձը. Ռուբեն Շուխյան Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ցանկանում է սեքսով զբաղվել միանգամից չորս քույրերի հետ. Քիմի բարկացած արձագանքը Երուսաղեմը 7 000 տարեկան է. գիտնականներ Ուսուցչուհին քնել է երկու աշակերտների հետ և շարունակել է աշխատելՌումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. մարդկանց տարհանել ենՌԴ Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումը Էմիլի Ռատակովսկին դիտավորյալ մերկացրել է կուրծքը ռեստորանի մյուս այցելուների աչքի առաջ (լուսանկար) Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն. ԱՆ պարզաբանումը ռումբի ահազանգ կատարած քաղաքացու վերաբերյալ Հայաստանի երիտասարդական հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Մոլդովային Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածության հետևանքով Նյու Յորքի բորսաների ինդեքսները նվազել են Արթիկ քաղաքում բեռնատար է կողաշրջվել Սկանդալային երգչուհի Ջուսը երկրպագուներին շոկի է ենթարկել իր նոր՝ իրոկեզ սանրվածքով (լուսանկարներ) Քաբուլի կրթական հաստատությունում պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Վիլլեմ II» Սերենա Ուիլյամսը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը Լուկակուի նոր թանկարժեք մեքենան (լուսանկարներ)Նեյմարի ընկերուհին ՊՍԺ-ի խաղին (լուսանկարներ)Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է «Դոն Պիպոյի» կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է․ պաշտպանը որոշումն անօրինական է համարում Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զրահատեխնիկայի միջոցով հաղթահարել են ջրառատ գետերը և արգելքները ՔԿԾ պետի տեղակալը ՔԿՀ-ներում հերթապահ խմբերի պատասխանատու հերթապահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս»-ում հատվել է 282 ծառ . մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում զինծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից Մանե Թանդիլյանը խոսել է նպաստների հասցեականությունն ապահովելու անհրաժեշտության մասին Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին Ոստիկանությունը վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել Արդարադատության նախարարությունը գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսը. Արտակ Զեյնալյան Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ ձերբակալվել է Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Ազգային կինոկենտրոնին Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (լուսանկար)Նոր Հայաստանի առաջին ահազանգըԼևոն Վահրադյանը դիմավորել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներինՍԴՀԿ-ն միանում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան Զինծառայությունից կաշառքով ապօրինի ազատել են. երեք անձ ձերբակալվել էՄիլիոնատեր Յոլչյանն ազատվել է ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետի պաշտոնիցԷմիլի Ռատակովսկին բացել է իր կուրծքը ընթրիքի ժամանակ (լուսանկարներ)Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը«Ռեալ»-«Աթլետիկո». բուքմեյքերական կանխատեսումներՓաշինյանը հանում է «ականները» «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում. Էմմին կշարունակի Նադեժդա Սարգսյանի աշխատանքըԻսակովի պողոտան դարձել է մահվան պողոտաՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. Պավել Մանուկյանը չի ներկայացել նիստին ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները մեկնել են Թել-Ավիվ (տեսանյութ)
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըՊատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին