00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղի գոլերը (տեսանյութ)Իբրահիմովիչը Բեքեմին պարտված գրազի մասինԷրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ում«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունը

«Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով երեք հոգի ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվում են «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից կատարված հափշտակության հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, բանկի մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու՝ գրավոր ներկայացրած սպառնալիքով մասնաճյուղի կառավարչից պահանջել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար։ Նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:

Քննությամբ պարզվել է, որ դեպքից առաջ մի երիտասարդ գնացել է բանկի նշված մասնաճյուղ և կառավարչին հայտնել 60.000 Եվրո՝ ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն։ Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է մտել մեկ այլ երիտասարդ և գրավոր սպառնացել պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը և դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի վայրից փախուստի եղանակի, կատարված ավազակային հարձակմանն առնչություն ունեցած 4 անձի ինքնության վերաբերյալ։ Երեք անձ ձերբակալվել է, որոնցից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով ավազակություն, առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով, երկուսը՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով ավազակությանն օժանդակելու կասկածանքով։ 4-րդ անձին, ով կասկածվում է դեպքի օրը բանկից գումարը հափշտակելու մեջ, հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված ավազակային հարձակմանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ։

Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

դիտվել է 1449 անգամ
Լրահոս
21 Հուլ
Վարորդները մեծամասնությունը այլ կերպ են վկայական ստանում. «Փաստ»Ամերիկացի առաջին սերիական մարդասպանի՝ Հենրի Հոլմսի մասին Բաքուն կրկին խավարի մեջ է Անգելա Մերկելը Հայաստան կայցելի Սև ծովի երկնքում արտասովոր երևույթ են նկատել (տեսանյութ)Տնտեսական ակտիվության աճը արագացել էԹավշյա հեղափոխությունը սկսվել է այստեղից. օրվա կադրՈրոնք են հորոսկոպի լավագույն խորհուրդներ տվող 5 նշանները ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է Ինչքան փող ուներ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբԱմփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նշանավորվեց հայաստանյան պրեմիերաներով Կայացավ «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկում Պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու այն քննարկումները, որ տեղի ունեցան Բրյուսելում.Կատարինա Մատերնովա ՔԿԾ պետը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ Որոնվում է երևանյան հագուստի խանութում գողության փորձ կատարած անձը Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ հարավային օկրուգի ներկայացուցիչների հետ քննարկել է Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ)Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյանի հանդիպել է ՀՀ ոստիկանության աշխատողներին (տեսանյութ) Հանրային հեռուստառադիոխորհուրդը մինչ այսօր կայքէջ չունի. Աստղիկ Ավետիսյան Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղի գոլերը (տեսանյութ)Իբրահիմովիչը Բեքեմին պարտված գրազի մասին«Քեզ ցանկանում եմ` ինձ…». Միշոյի շնորհավորանքը՝ կնոջը (լուսանկար, տեսանյութ) Սերժի Վաչոն 2 միլիոն դոլարի գրավի դիմաց ազատ կարձակվի Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի Աստղիկ Սաֆարյանը նորություն ունի երկրպագուների համար Varda-ն նմանակում է Քիմ Քարդաշյանին (ֆոտո) Էրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ումԲիբի Ռեքսայի նոր տեսահոլովակը՝ I'm A MessՔաղաքացուն արգելել են Հայաստան բերել 2-ից ավել ձմերուկ. ՊԵԿ պարզաբանումը«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... 80-ականների մոդել Քրիստի Բրիկլին՝ նոր գլամուրային ֆոտոշարքումԱմուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ) Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունըԲլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ) Տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ) Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում. Նիկոլ Փաշինյան Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքը
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը