00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն ԱնդրեասյանԼյովա Երանոսյանը չի համաձայնվում կասկածանքների հետ. նոր մանրամասներՀՀ նախագահը հետ է կանչել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանին Նախագահ Արմեն Սարգսյանը փոխել է Քուվեյթում ՀՀ դեսպանինՎիրավորը մարմնական փոքր վնասվածքներ ունի սալջարդների տեսքով. նոր մանրամասներ Ուկրաինայում ադրբեջանցիներից կազմված զինված հանցախումբ է վնասազերծվել Պայթյունից մահացածը թթվածնի կայանի տեխնիկ-օպերատորն էր. ԲԿ-ի տնօրենԲեռլինում կայացել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրված միջոցառում Բողոքի ակցիա. Երևան-Արմավիր երթուղու վարորդներն իրենց հին ու նոր մեքենաներով կառավարության շենքի մոտ ենՔաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց տղամարդկանց. Աննա Հակոբյանի հարցազրույցը Мир 24 հեռուստատեսությանը

Բաքվի նոր դավադրությունն՝ ընդդեմ Հայաստանի...

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թեև նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանայիք Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ: Թերթին հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ՝ Ադրբեջանի ջանքերով, չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երևանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց Բաքուն ամեն ինչ անում է, որ առաջիկա գագաթնաժողովին Երևանը ոչ մի առավելություն չստանա, և ստորագրման հանդիսավոր արարողությունը չկայանա: Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ՝ չի բխում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից ու նրանց դարձնում է դաշնակիցներ Հայաստանի և Եվրամիության նոր համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու հարցում: Իրավիճակի ինտրիգն այն է, որ ֆորմալ առումով՝ դա, այս անգամ, ի տարբերություն 2013-ի, կարող է տեղի ունենալ Բրյուսելի մեղքով: Գուցե ռուս-ադրբեջանական նոր «դավադրության» «արդյունավետությո՞ւնն» է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հարցում Մոսկվայի խորհրդավոր «լոյալության» բուն պատճառը: Այն, որ Ռուսաստանը միանշանակ դեմ է այս համաձայնագրի ստորագրմանը, մեր ոխերիմ բարեկամները չեն էլ թաքցնում: Դեռևս 2013-ին ստորագրումը վիժեցնելուց հետո Կրեմլը իր խոսափողներից մեկի՝ «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի շուրթերով հայտարարեց՝ Եթե ՀՀ-ն դառնար ԵՄ ասոցացված անդամ, ապա հնարավոր չէր լինի պահպանել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Ի՞նչ փոխվեց հիմա: Եթե ռուսական կողմը լռում է, գուցե նրանք պարզապես վստա՞հ են, որ Ադրբեջանի ձեռքով «կրակից շագանակ հանելու» մարտավարությունն ավելի քան հաջողված է լինելու: Արդյունքում ՀՀ կպահպանի իր դեմքը, ռուսական կողմին որևէ մեղադրանք չի ուղղվի, իսկ համաձայնագրի ստորագրումը կառկախվի՝ ինչն էլ ռուսներին ավելի քան ձեռնտու է՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում:
 
Հայաստանում իսկապես զգուշավորությամբ են մոտենում հարցին՝ կարծելով, որ Մոսկվան կարող է խանգարել։ Վերջերս էլ լուրջ լարվածություն էր ի հայտ եկել՝ կապված՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարության և հայաստանյան իշխանությունների արձագանքի հետ։ Սվիտալսկին քննադատել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու բարձրացրել դրա վստահելիության հարցը, Հանրապետական կուսակցությունը պատասխանել էր, որ քննադատությունը ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ է։ Այդուհանդերձ, բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս անգամ համաձայնագիրը վտանգված չէ: Պատճառներից մեկն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունն է 2013-ից ի վեր։ Յանուկովիչի ղեկավարությամբ՝ Ուկրաինան բանակցում էր ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը մտադիր էր ձախողել այն։ Հայաստանին հասցված վնասն էլ կողմնակի էր, Յանուկովիչին վախեցնելու համար։ Դա ազդանշան էր Ուկրաինային՝ նայի՛ր, թե ինչ կարող ենք անել: Բայց որևէ երաշխիք չկա, որ այս անգամ էլ նման ազդանշան չի ուղղվի ՀՀ իշխանություններին:
 
Մեզ համար, իհարկե, ակնհայտ է, որ եթե անգամ Հայաստանի իշխանությունները ստորագրեն այդ համաձայնագիրը, ապա դրանով սահմանված բարեփոխումները չեն իրականացնելու, որովհետև պայմանագիրը նրանց համար ունի PR նշանակություն: Բայց քանի որ այս փաստաթուղթը բավական ուժեղ է, այն իրականացնելու դեպքում կարող է արմատական փոփոխություններ մտցնել ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, այլև՝ ՀՀ ներքին կյանքում: Հենց այստեղ է սպառնալիքը: Եթե ռուսներին այնուհանդերձ չհաջողվի վիժեցնել համաձայնագրի ստորագրումը, նրանք խանգարելու են իրականացմանը, որովհետև եթե այն իրականացվեց, ապա փոփոխություններն արմատական կլինեն: Համաձայնագիրը վավերացնելուց և այն իրականացնելուց որոշ ժամանակ անց նման խնդիր կարող է առաջանալ: Սա կախված է նրանից, թե ինչ տեմպերով ու ինչ ծավալով ՀՀ-ն կյանքի կկոչի Եվրամիության հետ համաձայնագրի հիմքում դրված բարեփոխումները: Եթե Հայաստանը մոտեցնի իր օրենսդրությանը ԵՄ օրենսդրությանը, ինքնըստինքյան կհեռանա Եվրազեսից, որովհետև ԵԱՏՄ մի շարք օրենքներ հակասության մեջ կմտնեն ԵՄ օրենքներին հետ: Հենց սրանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գլխավոր վտանգը ռուսական կողմի համար:
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 13531 անգամ
Լրահոս
25 Սեպ
Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն ԱնդրեասյանԼյովա Երանոսյանը չի համաձայնվում կասկածանքների հետ. նոր մանրամասներՇենշող Լեդի Գագան՝ նոր ֆիլմի պրեմիերային (տեսանյութ․ լուսանկարներ)ՀՀ նախագահը հետ է կանչել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանին Նախագահ Արմեն Սարգսյանը փոխել է Քուվեյթում ՀՀ դեսպանինՎիրավորը մարմնական փոքր վնասվածքներ ունի սալջարդների տեսքով. նոր մանրամասներ Ուկրաինայում ադրբեջանցիներից կազմված զինված հանցախումբ է վնասազերծվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանը Դսեղում էր Պայթյունից մահացածը թթվածնի կայանի տեխնիկ-օպերատորն էր. ԲԿ-ի տնօրենԲեռլինում կայացել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին նվիրված միջոցառում Բողոքի ակցիա. Երևան-Արմավիր երթուղու վարորդներն իրենց հին ու նոր մեքենաներով կառավարության շենքի մոտ ենՔաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց տղամարդկանց. Աննա Հակոբյանի հարցազրույցը Мир 24 հեռուստատեսությանը «Աղաջանյանի մոտ գնալու համար քիչ մնաց սեղանը գլխիս տային»Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դարձել է EBRD միջազգային խորհրդական «Նիկոլասերներ ու Նիկոլամոլներ». մտածե՛ք նախքան խոսելը. Գագիկ ԵղիազարյանԿարող է լինել նոր «Ժառանգություն»՝ նոր դեմքերով, նոր ղեկավարությունով. Րաֆֆի ՀովհաննիսյանՊայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ Անհամեմատելի է՝ ինչպես նարինջն ու խնձորըԵրևանի ավագանու կազմ անցած անդամները (ցանկ) Մեսսին քվեարկել է Ռոնալդուի օգտին, պորտուգալացին, հակառակը, չի նախընտրել Մեսսիին ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակներըՓայլանն անդրադարձել է Էրդողանի բազմամիլիոնանոց ինքնաթիռ գնելու հանգամանքին Ում օգտին են քվեարկել Մխիթարյանը և Մինասյանը ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունում ԺՈւԿ-ը շնորհավորել է երևանցիներին ազատ կամարտահայտման կապակցությամբ Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)Հայաստանի կանանց ֆուտբոլի Մ19 հավաքականը հաղթեց վրացական «Մարտվե»-ին Ո՞ր գործով է հարցաքննվել ԵրանոսյանըԱստղագուշակ՝ սեպտեմբերի 25-ի համարՔոչարյանը Փաշինյանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրելԻնչո՞ւ կալանքի տակ մնաց միայն Մանվել Գրիգորյանը. «Ժողովուրդ»Հայաստանում ուղեւորների թիվը շարունակում է նվազել. «Ժողովուրդ» Օրվա խորհուրդըԱրայիկ Հարությունյանը ՀՀԿ-ականներին պարզապես փոխարինում է ՔՊ-ականներով. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի մրցակից Հայկ Պլուզյանը պաշտոն է ստացել. «Ժամանակ»Ինչ քայլերի կդիմի Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը ցրելու համար. «Ժողովուրդ»Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից. «Իրատես»Ռուսական ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական ռուբլով առեւտուր անելուց. «Ժամանակ»Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանի ունեցվածքը. «Փաստ»ՊԵԿ վերահսկողության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը. «Հրապարակ»Վաղը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի հարցը. «Հրապարակ»Միհրան Պողոսյանի գործերը տեւական ժամանակ է լավ չեն. «Հրապարակ»Հայտնի է ամբողջ աշխարհում մարդկանց մահվան գլխավոր պատճառը Ուրախ էի Ձեզ տեսնելու համար. Կանադայի վարչապետի արձագանքը՝ Փաշինյանի հետ հանդիպմանըԿանադայի վարչապետը մոտեցել է ողջունելու Նիկոլ Փաշիյանին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը Բրազիլացի լուսանկարիչը կանանց լուսանկարել է օրգազմից առաջ, ընթացքում և հետո. ֆոտոշարք՝ մեծերի համար Տեղի ունեցածը ցույց տվեց կարևորագույն արդյունք` իշխանությունը պատկանում է ժողովրդին. Մանե Թանդիլյան Ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ ազատ ընտրությունները․ Նաիրա ԶոհրաբյանԲրիտանացի գիտնականները հայտնաբերել են գրիպի վիրուսի աքիլեսյան գարշապարը Հորոսկոպի այս 3 նշաններին մոտ ապագայում սպասվում է մեծ հաջողություն
Ամենադիտված