00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեսսին և Ռոնալդուն ներկա չեն լինի «The Best» մրցանակաբաշխությանը ՀՀ նախագահի տիկնոջ հարցազրույցը՝ ղազախական The Эфир-ին (տեսանյութ)Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին աջակցած բոլոր քաղաքական ուժերին. Լևոն ԶուրաբյանՇնորհավորում եմ նաև Հայկին չընտրողներին. Գարիկ ՊապոյանՇրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց Որ ուժերն են հաղթահարել նվազագույն շեմը և քանի մանդատ կունենա նրանցից յուրաքանչյուրը Երևանի ավագանիում ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին. Գագիկ Ծառուկյան

Սամվել Կարապետյանի ու Հովիկ Աբրահամյանի սաբոտաժը` Սերժ Սարգսյանին

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, պետք է նկատենք, աչքի են ընկնում բավական ինքնատիպ դրսևորումներով. դրանք դարձել են ներքաղաքական ինտրիգների, յուրատեսակ հակախաղերի թատերաբեմ, ուր ծավալվող գործողություններն ուղղակիորեն առնչվում են իշխանական բուրգի ներսում ընթացող ոչ այնքան տեսանելի գործընթացներին. Հայաստանի քաղաքական կյանքում ոչ այնքան երկրորդական դերակատարություն ունեցող Հովիկ Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանը կարծես որոշել են բացահայտորեն ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին ու նրա կողմից լիովին ու ամբողջությամբ վերահսկվող իշխող ՀՀԿ-ին: Ընդ որում` պետք է ընդգծել, որ հակասարգսյանական խաղի դիրիժուրան ամբողջովին ստանձնել է Սամվել Կարապետյանը, որի բուն նպատակը մեկն է` հզորացնել բացառապես սեփական ազդեցությունը Հայաստանում, նույնիսկ կամ հատկապես ի հաշիվ Սարգսյանի: Այս նպատակին հասնելու համար Կարապետյանը փորձում է օգտվել իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր միջոցներից ու հարված հասցնել:

Որպես ասվածի լավագույն ապացույց, թերևս, պետք է համարել կոնկրետ Արտաշատում, Լոռիում տեղի ունեցած ընտրությունները, որոնց տեղի բնակչության մասնակցությունը ռեկորդային ցածր է եղել: Ըստ այդմ` Արտաշատում ընտրողների միայն 22%-ն է ներկայացել ընտրատեղամասեր: Իսկ ահա Ստեփանավանում Միքայել Ղարաքեշիշյանը 15162 ընտրողներից միայն 5028-ի համակրանքին է արժանացել: Ինչ վերաբերում է Տաշիրին, ապա այստեղ նույնպես գրեթե նույն պատկերն է տիրում. 4484 ձայներով ընտրվել է Էդգար Արշակյանը` միակ թեկնածուն: Այստեղ ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 37%: Երբ այս արդյունքները համադրում ես դիցուք ԱԺ ընտրություններում Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբոր) ստացած քվեների հետ (մոտ 40000 կողմ ձայն), հասկանում ես, որ տեղի ունեցածը չէր կարող զուտ պատահական բնույթ կրել. գործ ունենք հստակ պլանավորված խաղի հետ, որի նպատակը Սերժ Սարգսյանին, այսպես ասած, անհարմար դրության մեջ դնելն է:

Իրականում Հովիկ Աբրահամյանի ունեցած պլանները` ինչ-որ կերպ մաս կազմելու իշխանություններին ու եթե հնարավոր լինի 2018-ին ստանձնել փախվարչապետի պաշտոնը, հարմար գործիք են դարձել Կարապետյանի ձեռքին` սեփական հակասարգսյանական խաղն առաջ տանելու համար: Այսինքն` Հովիկ Աբրահամյանի քաղաքական պլանները Կարապետյանի համար կարևոր են այնքանով, որքանով դրանցում առկա են հստակ արտահայտված հակասարգսյանական տարրեր: Պետք է հստակ հասկանալ` այս խրթին գործընթացի հիմքում, որը միայն նոր է սկսվում, ընկած են Սամվել Կարապետյանի նկրտումները` ստանձնելու գլխավոր «ասիչի» դերակատարությունը Հայաստանում, իսկ մնացյալը լոկ գործիքակազմեր են, որոնք հանդես են գալիս ընդամենը ներկա պահին հարմար գործիքի դերում: Այս իմաստով` պետք է նկատել Հովիկ Աբրահամյանի ու Սամվել Կարապետյանի շահերը գոնե այս պահին լիովին համընկնում են, ինչից էլ, ըստ էության, բխում է նրանց գործողությունների տրամաբանությունը:
Ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ իրենց դեմարշով Սամվել Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կանգնեցնում են կոնկրետ փաստի առաջ. հիմա նախագահը կա՛մ պետք է կտրուկ քայլերի գնա ու Կարապետյանից, կոպիտ ասած, խլի մարզը (Հովիկ Աբրահամյանից Արարատը վաղուց է «խլվել»), ինչը, բնական է, չի կարող անցնցում նախաձեռնություն համարվել, կա՛մ ռիսկի չդիմելով` պետք է փորձի ինչ-որ կերպ լեզու գտնել սեփական օպոնենտների հետ` իրավիճակը վերահսկելի պահելու համար:

Մյուս կողմից անկասկած է նաև այն,որ այս առճակատման համատեքստում չափազանց կարևոր դերակատարություն կարող է ունենալ նաև Գագիկ Ծառուկյանն, ում դիրքորշումը` սատարելո՞ւ նախագահին, թե՞ ամենավճռական պահին կանգնելու սեփական խնամու ու քավորի կողքին, կարող է ճակատագրական դառնալ, քանի որ այս ամենն, ինչպես նշվեց, դավադրության միայն սկիզբն է ու նախանշվող առճակատման առաջին դրսևորումներից մեկն է: Ճիշտ է` ներկայումս Ծառուկյանը միևնույն դաշտում է խաղում Սարգսյանի հետ միասին, բայց դե հայտնի բան է` քաղաքականությունը երբեմն նաև անկանխատեսելի է դառնում, ու չես կարող գուշակել` վերջին պահին ինչ կարող է լինել: Այս իմաստով, նկատենք, Ծառուկյանի կշիռն ինքնըստինքյան բարձրանում է` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Թե ինչ կլինի հետո, ու թե այս «խմորը որքան ջուր կտանի», իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ 2018-ն այնքան էլ հեշտ տարի չի լինելու ու լի է լինելու քաղաքական ինտրիգներով, պալատական խարդավանքներով, անվիճելի է. խուլ հակամարտությունը վերածվում է բացահայտ առճակատման:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 27433 անգամ
Լրահոս
24 Սեպ
Մեսսին և Ռոնալդուն ներկա չեն լինի «The Best» մրցանակաբաշխությանը Ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ ամփոփ տվյալները ՀՀ նախագահի տիկնոջ հարցազրույցը՝ ղազախական The Эфир-ին (տեսանյութ)Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին աջակցած բոլոր քաղաքական ուժերին. Լևոն ԶուրաբյանՇնորհավորում եմ նաև Հայկին չընտրողներին. Գարիկ ՊապոյանՇրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց Որ ուժերն են հաղթահարել նվազագույն շեմը և քանի մանդատ կունենա նրանցից յուրաքանչյուրը Երևանի ավագանիում ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին. Գագիկ ԾառուկյանԺողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան. «Սասնա Ծռեր»Ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը Հայաստան Ադրբեջանական մամուլը՝ Հայկ Մարությանի մասին «Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ագրեսիվ փոքրամասնություն չի, այլ ՀՀ հպարտ քաղաքացի». Լուսինե Բադալյան «Եթե դուրս մնամ, շատ կտխրեմ». Անահիտ ԲախշյանՍեդրակ Քոչարյանը սրանով լուծում է 2 հարց. Արա Պապյանն՝ իր դեմ ներկայացված հայցի մասինԻրանում սուգ է հայտարարված զորահանդեսի ժամանակ ահաբեկչությունից զոհվածների հիշատակին Ազատ ոճի երիտասարդ ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս «Ժառանգություն»-ը շնորհավորել է երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին ազատ և թափանցիկ ընտրությունների կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ) Երեւան վերադառնալուն պես վարչապետը բանակցություններ կսկսի ԱԺ ուժերի հետ՝ այն ցրելու շուրջ. քաղաքագետ Առանց ներքնազգեստի Էմիլի Ռատաժկովսկին (լուսանկարներ) Աստղագուշակ՝ սեպտեմբերի 24-ի համարՕրվա խորհուրդըԵրևանն այժմ նոր քաղաքապետ ունի (գրաֆիկ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի իշխանափոխությունը անվանել է «ֆանտաստիկ օրինակ»Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը առաջին անգամ բեմահարթակին (լուսանկարներ)Չուրանաք տրված քվեները․ Արթուր ԵղիազարյանՀզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ, հզո՜ր քաղաքացի․ Նիկոլ ՓաշինյանՍովն ու անորոշությունը ընդամենը 5 ամիս անց գրոհելու են Կառավարության դարպասների վրա․ ԲՀԿ պատգամավորԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 18 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,34 % Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է․ այնտեղ արդեն տոնում են հաղթանակը«2004֊ից տեղամասերում կռիվ ենք տվել, որ մոտեցնենք էս օրը»․ Արարատ ՄիրզոյանԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Ոստիկանները բացահայտել են առանձնատնից գողություն կատարողին և կազմակերպչին ՄԻՊ-ը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է 46 ահազանգ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին
Ամենադիտված