00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունըԵս ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում. Նիկոլ Փաշինյան Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքը

Վարչապետը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտե: Վարչապետը նախ շրջայց է կատարել կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին և դրանց բարելավման ուղղված աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է 2016-2017 թվականների ընթացիկ ծրագրային աշխատանքների մասին, ներկայացրել ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները, կադաստրի համակարգի ձեռքբերումները, ծրագրերի ընթացքը, անդրադարձել առկա խնդիրների լուծման հնարավորություններին: 

Նշվել է, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ հինգ տարածքային ստորաբաժանումներ միավորվել են Երևանի և մարզերի ստորաբաժանումների հետ, 3 սպասարկման գրասենյակներ միավորվել են այլ գրասենյակների հետ, իսկ ևս 3-ը՝ լուծարվել:

Նախատեսվում է մինչև տարեվերջ լուծարել ևս 5 սպասարկման գրասենյակ: Միավորվել են նաև համակարգի երկու ՊՈԱԿ-ներ: Օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 385 մլն դրամ: Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք լուծարված սպասարկման գրասենյակների հետևանքով բնակչությանը մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

Զեկուցվել է, որ մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով որևէ խնդիր չի արձանագրվել, քաղաքացիների համար որևէ դժվարություն չի առաջացել: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող բարեփոխումը և առաջարկել սպասարկման մյուս գրասենյակների դեպքում ևս գործել նույն կերպ: Նշվել է, որ այդ պարագայում կտնտեսվի լրացուցիչ 635 մլն դրամ:

Տեղեկացվել է, որ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է 20,2 տոկոսով, կոմիտեի աշխատակազմ մուտքագրված դիմումների թիվը՝ 15,6 տոկոսով, մատուցված ծառայությունների համար հավաքագրվել է 2,95 մլրդ դրամ, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11,5 տոկոսով:

Ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում գանձվել և ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 670 մլն դրամ: Մինչև տարեվերջ կանխատեսվում է գանձել և պետբյուջե փոխանցել 775 մլն դրամ, կամ 22 տոկոսով ավելի 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Նշված ժամանակահատվածում համակարգի ծախսերը կազմել են 2,59 մլրդ դրամ, ինչը 2,8 տոկոսով ավելի է 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ: Ակնկալվում է, որ տարեկան ծախսերը կազմելու են 3,39 մլրդ դրամ: Մարտին Սարգսյանն ընդգծել է, որ եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը ևս փոխանցվելու է ՀՀ պետբյուջե, որը կկազմի շուրջ 200 մլն դրամ: 

Զեկուցվել է նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 127052 գործարք, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,8 տոկոսով: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործարքների թիվը գնալով աճում է  և տարեվերջին 2016-ի համեմատ կգրանցվի  ավելի մեծ աճ:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը:

Ներկայացվել են ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Ներկայացվել է նաև կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը:  Զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Տեղեկացվել է, որ մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում և Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր: 

Վարչապետին զեկուցվել է նաև կադաստրի համակարգում նախատեսվող մի շարք այլ բարեփոխումների մասին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների բարելավմանն ու ոլորտի զարգացմանը:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը և նշել, որ ոլորտում առկա տնտեսումներն ու կոմիտեի կողմից ՀՀ պետբյուջե փոխանցվող գումարների մի մասն ուղղվելու են կադաստրի համակարգի բարեփոխումների իրականացմանն ու այդ բնագավառի շարունակական արդիականացմանը: Վարչապետը հանձնարարել է ակտիվորեն շարունակել նախատեսվող ծրագրերն ու կարևորել գյուղատնտեսական նշանակության և արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառումը, առկա վիճակագրական տվյալների ճշգրտումը, կադաստրի համակարգի համալրումը նորագույն տեխնոլոգիաներով:  

դիտվել է 539 անգամ
Լրահոս
20 Հուլ
«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... 80-ականների մոդել Քրիստի Բրիկլին՝ նոր գլամուրային ֆոտոշարքումԱմուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ) Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունըԲլոգերը երկնաքերի բարձունքում արված լուսանկարով զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ) Տեսահոլովակի նկարահանման ժամանակ զբոսաշրջիկը ցատկել է ջրվեժի բարձունքից ու մահացել (տեսանյութ) Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում. Նիկոլ Փաշինյան Ստեղծվել է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգող աշխատանքային խումբ Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից խոտածածկ տարածքըՔաղաքական ուժերն իրար զիջում են, որպեսզի ԸՕ բարեփոխումների միասնական նախագիծ կազմեն Ո՞ւմ է վարչապետը տրամադրել իր նախկին բնակարանըՀուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը պարզվել է ՏՄՊՊՀ-ն 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությանը՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար Բուժքույր Անաստասիա Իվաշևսկայան դարձել է ինտերնետ–սկանդալի նոր հերոսուհի (լուսանկարներ)«Խենթի պես սիրում եմ… մարմնի ամեն մի միլիմետրը». Գոհար Ավետիսյանի ամուսնու գրառումը (տեսանյութ) Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը հայտնի էԱրարատ Խանդոյանի արտահայտությունը չի կարող որևէ աղերս ունենալ «Սասան Ծռեր»-ի տեսակետի հետՇիրակի թեմի առաջնորդը հոսպիտալացվել էԿառավարությունն արձակուրդ չի գնալու Ավշար գյուղի բնակիչը կամավոր զինամթերք է հանձնելՓաշինյանը հայտարարեց վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին Նորույթ Քիմ Քարդաշյանի ոճաբանից՝ հատուկ շների, կատուների և խոզերի համար (լուսանկարներ, տեսանյութ)Ես Տարոն Մարգարյանին ոչինչ չեմ հորդորել. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը բացեց Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման փակագծերըԹալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի բնակարանը«Սասնա Ծռերի» 2 անդամներ ազատ արձակվեցինՀՀ վարչապետը՝ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասինՊՈԱԿ-ում «կեղծ» աշխատակիցներ են հայտնաբերվել, որոնց վճարվել է 30 մլն դրամ աշխատավարձ«Փյունիկ»-ի ֆուտբոլիստների ուրախությունը` հաղթանակից հետո (լուսանկարներ)Առանց լումա ծախսելու արել ենք ավելին, քան նախկինում արվել է տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով. ՓաշինյանՏեսանյութ․ «արյունոտ» անձրևից հետո հուլիսին ձյուն է տեղացելՄեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրները. ՓաշինյանԱռանձնատուն, որտեղ բնակվելու է Մարադոնան (լուսանկարներ)Նախագահ Սարգսյանն ընդունել է «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի մի խումբ մասնակիցների Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Քրգործը վարույթ է ընդունվելԱշխարհի ամենագեր մոդելը մերկ է ներկայացել (լուսանկարներ, տեսանյութ)«2 ճանապարհ ունեմ՝ տուն կամ գերեզման». բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց (տեսանյութեր) Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ. Արարատ Միրզոյան «Զվարթնոցի» տաքսիների թալանին վերջ տալու ժամանակն էԲակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ 25-ամյակի առթիվ Միսսուրիի լճում շրջվել է ուղեւորներով նավակը. AP
Ամենադիտված
Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինԵրեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Հեղափոխությունը սրա համար չէինք արել. պայքարներում թրծվածներս գիտեինք՝ շուտով սա ենք լսելուՓաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Ինչու է Կաթողիկոսի եղբոր դատախազ որդին հայտնվել բախման թեժ կետում (տեսանյութ)Թբիլիսիում 15 հոգով դաժանաբար սպանել են 22-ամյա հայ երիտասարդի (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանը և Ծառուկյանը դուրս են եկել Օսիպյանի դեմ. «Հրապարակ»Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Տարա՜վ, միլիոնը տարա՜վ...
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը