00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբԴպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)Ռամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին

Ում մոտ գնում ենք, ասում են՝ իրենց ուժերից վեր է. արծվաշենցիները տների փոխհատուցում են պահանջում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Արծվաշենից տեղահանված բնակիչները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով դեռևս Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տների փոխհատուցում:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցները պատմեցին, որ տարիներ շարունակ բարձրաձայնում են իրենց խնդրի մասին, բայց ապարդյուն:

Նշենք, որ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը մարզպետի և մի քանի գյուղացիների հետ այս պահին հանդիպում է ունենում Դավիթ Լոքյանի հետ:

«Ում մոտ գնում ենք, ասում են՝ իրենց ուժերից վեր է: Պարոն Դավիթ Լոքյանը, Վաչե Տերտերյանը ընդունել են մեր գյուղացիներին: Չնայած տեղյակ են մեր խնդրին, բայց՝ ի՞նչ օգուտ»,- ասացին նրանք: 

Նրանց խոսքով՝ իրենց տների համար նախատեսված է եղել 6 միլիարդ գումար, որից 708 միլիոնը տվել են 2012 թ.-ին ու դրանից հետո  ոչ մի բան չեն տվել. «Ժողովուրդը տների փոխհատուցում է պահանջում: Ասել էին տներ են սարքելու մեզ համար 70 քառակուսու վրա, բայց դա ի՞նչ է գյուղացու համար, մի խոհանոցի չափ տուն է լինելու, իսկ գյուղացիների տները, ինչպես գիտեք՝ մեծ են լինում: Եթե պետությունը չի կարողանում փոխհատուցում տալ, թող գոնե այդ 6 միլիարդի մի մասը ժողովրդին տրամադրեն, մենք մեր ուժերով տներ կսարքենք. բոլորս էլ շինարար ենք: Բոլորն էլ տներ ուներ, բայց մոլոկանի 2-3-րդ դարի տներ են, թող գումար տրամադրեն՝ մենք մեր տները կվերանորոգենք առանց իրենց օգնության»,- նշեցին արծվաշենցիները՝ մտահոգութոյւն հայտնելով, որ արդեն 25 տարի պահանջ են ներկայացնում, բայց որևէ դրական պատասխան չեն ստանում:

Հիշեցնենք, որ դեռեւս 1993-1998 թվականներին արծվաշենցիներին օգնելու համար ՀՀ կառավարությունը 447 ընտանիքների արտոնյալ երկարաժամկետ վարկեր տրամադրեց բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: 447 ընտանիքներից 381-ն այդ վարկերով ձեռք էին բերել մոլոկանների` 20-րդ դարասկզբում կառուցված և արդեն քարուքանդ եղած և վերանորոգման կարիք ունեցող փայտա-կավաշեն տները: Հետագայում, համապատասխան ուսումնասիրություններից հետո, պարզվեց, որ 500 տներ վթարային են և յուրաքանչյուր րոպե կարող են փլուզվել:

2010 թվականի վերջին գործադիրը հավանության էր արժանացրել երեք տարի իր սեղանին դրած «Ռազմական գործողությունների հետևանքով 1992-ի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգը»: Մոտավոր հաշվարկներով` այդ ծրագիրն իրագործելու համար հարկավոր էր 8 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար), որպեսզի լուծվեր 633 ընտանիքների տների հարցը: Խոստացվել էր նաև, որ այդ տարի 300 ընտանիք կստանա առաջին գումարները: Սակայն, ինչպես հետո պարզվեց, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հավանության արժանացած հայեցակարգը փորձում է վերանայել, քանի որ վերը նշված գերատեսչությունը ևս մեկ անգամ ցանկանում է իր համար պարզել այդ ընտանիքների կողմից զբաղեցրած տների և շինությունների վթարայնության աստիճանը:

Սոնա Հարությունյան

դիտվել է 1218 անգամ
Լրահոս
17 Հուլ
Նարինջը տեսողությունը պաշտպանում է տարիքային խանգարումներից Մրգաշատ գյուղում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել Չեք հավատա բայց սա Սևանն է (տեսանյութ) ՀՖՖ-ի պատասխանը «Փյունիկ»-ին«Արարատ»-ը հանդես է եկել հայտարարությամբՅուրահատուկ ու տարատեսակ ցեղերի ներկայացուցիչները տեղ են գտել այս ֆոտոշարքում ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքներըՀայրապետյանը դիմումը գրել է «Աղիքները դուրս էին թափվել․․․». Վանաձորում «Չախալն» ու եղբայրը «քացով խփել են «բիձու» դոշին», վերջինս էլ դանակով՝ «ջահելներից» մեկին Չարաշահումներ Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Կարպիս Փաշոյանը աշխատանքից ազատման դիմում է գրելԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների Ի՞նչ տեսք ունեն տարբեր երկրների բանտային խցերը․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն (լուսանկարներ) Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին Գյումրիում ցուցադրվեց Կարո Բերբերյանի «Դանիել» ֆիլմը «Բիզնես Արմենիա»-ն եւ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցության նոր հուշագիր կնքեցին Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի մասնաճյուղին է հանձնվել 8 ամենագնաց ավտոմեքենա ՀՀ փոխվարչապետը Եվգենի Դիտրիխինի հետ քննարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման հարց Շատ հնարավոր է, որ որդիս առաջադրի իր թեկնածությունը. Սասուն Միքայելյան (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին ՄԻՊ Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել վրացի գործընկերոջը Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Թերզյանը քննարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա գործունեությունը Սաշիկի Նարեկը մարդ է առևանգել, այրել մարմնի տարբեր հատվածներ... նոր մանրամասներ Նարեկ Սարգսյանի գործիցՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար (տեսանյութ) «Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները Դպրոցի տնօրենը տարբեր նպատակներով հավաքել է 5 000-10 000-ական դրամներ. հարուցվել է քրգործ (փաստաթղթեր)«Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի փլուզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Պաշտպանության նախարարը ծանոթացել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներին Սփյուռքահայ ուսուցիչները հանդիպեցին Գրողների միության անդամների հետ Խորապես սգում եմ մեր աշխատակցի անժամանակ մահը. Արտակ ԶեյնալյանՌամոսի հանգիստը՝ ընտանիքի հետ (լուսանկարներ)Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին եւ Ռուսասանին կոչ է արել կանխել առեւտրական հակամարտությունը «Ազատ դեմոկրատներ»-ն առաջարկում է վերացնել խորհրդարանական կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը Արսենյանը թռա՞վ...7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել Մունդիալ 2018-ը՝ ՖԻՖԱ-ի հոլովակում (տեսանյութ)Ինչու ՊԵԿ նախագահը խուսափեց անուններ հնչեցնելուցԹուրքիայի արդարադատության նախարարը խոսել է արտակարգ դրության ռեժիմը վերացնելու մասին Շնորհավորական ուղերձ՝ ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին Քիմ Քարդաշյանը՝ Beautycon-2018-ի ժամանակ Նաոմի Քեմփբելն ու Ֆրենչ Մոնտանան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Փաշինյանի վերջին նախազգուշացումը Ռուբեն Հայրապետյանին Մեծավանի համայնքապետը վերականգնել է վնասը Վրաստանում հանքի փլուզման հետևանքով հայեր չեն տուժել