00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիՍուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիԻնչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)Բասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում է

Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…

Մեր ժամանակներում քչերն են ռոմանտիկ զեղումներով տարված, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հայկական էլիտայի մեծ մասը վաղուց դադարել է իրական պատկերացում ունենալ այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է երկրում. չինովնիկներից ու հատկապես իշխանական պատգամավորներից շատ քչերն են այսօր տեղյակ, թե որոնք են հասարակությանը հուզող հիմնական խնդիրները: Իհարկե, երևույթն այս չափազանց ցավալի է, ու սրան ոչ մի արդարացում լինել չի կարող, սակայն հայտնի է նաև, որ նույն այդ չինովնիկների ու իշխանական պատգամավորների գերակշիռ մեծամասնությանը այս կամ այն կերպ հաջողվում է կոծկել սեփական անտեղյակությունն ու գոնե տեսախցիկների առաջ ձևացնել` ոչ միայն տեղյակ են խնդիրներից, այլև քրտնաջանորեն պայքարում են դրանց վերացման ուղղությամաբ:

Պարզվում է, սակայն, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նույնիսկ այս կատեգորիայի արտոնյալների թվին ոչ մի կերպ չի դասվում. նա ոչ միայն անտեղյակ է անընդհատ բարձրաձայնվող թանկացումներից, այլև այս թեմայով երբևիցե լուրջ վերլուծություն չի կարդացել, որպեսզի հաստատ համոզվի` կա՞ն, արդյոք թանկացումներ Հայաստանի սննդամթերքի շուկայում, թե՞ այս ամենը սին բամբասանքներ են: Նա այս մասին լրագրողների հետ իր վերջին զրույցում է հայտարարել ու սեփական կասկածը հայտնել ազգին ցնցած գնաճի գոյության վերաբերյալ:

Թե որն է տիկնոջ չիմացության պատճառը, ենթադրությունները կարող են բազում լինել: Դրանցից մեկն, օրինակ, բարբառում է, որ դրա պատճառը պատգամավոր անհատակ ունեցվածքն է. մարդը վաղուց է դադարել փող հաշվել ու խոշոր հաշվով թքած ունի` կարագը 3000 դրամ կարժենա, թե` ուղիղ տասն անգամ թանկ:

Երկրորդ վարկածն իրապես ֆանտաստիկ է. Ջեմմա Բաղդասարյանը Երկիր մոլորակից չէ ու մեզ հյուր է ժամանել, ասենք, կիսաառասպելական Նիբիրուից, և բնական է, որ չէր կարող անմիջապես տեղեկացված լինել Հայաստանի պես փոքր երկրի սոցիալական հիմնախնդիրների ու դրանք ծնող պատճառների մասին` չնայած նկատենք, որ այլմոլորակային տեխնոլոգիաները նրան՝ այդ անելու հնարավորություն, այնուամենայնիվ, կարող են տալ և նույնիսկ այս պարագայում, նախկին փոխնախարարն իրավունք չուներ անտեղյակ լինել հայ իրականությունից:

Եվ վերջապես՝ երրորդ տարբերակը. հավանական է, որ այստեղ գործ ունենք «մեղր ասա, որ քիմքդ քաղցրանա» հանրահայտ սկզբունքի հետ, ու պատգամավոր Բաղդասարյանը միանգամայն մտածված է բանից անտեղյակ ձևանում ու փորձում մնալ այն իրականության սահմաններում, որն իր համար հորինել է:

Ցավալի է, ի՞նչ խոսք…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 58401 անգամ
Լրահոս
21 Հուն
Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Սուարեսի գոլը հաղթական էր Ուրուգվայի համար (տեսանյութ)«Ռեալ»-ը նոր դարպասապահ ունիՀորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողեր» (տեսանյութ)ՍԱՊԾ աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին Ինչես են անցկացնում իրենց ազատ ժամանակը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները (լուսանկարներ)14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար Խուզարկում են Սերժի Վաչոյի օբյեկտըԲասկետբոլի ազգային հավաքականը մեկնեց Բեյրութ Սեյրան Օհանյանը հարցաքննվել էՓաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությանը Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Քրգործով կան կասկածներ, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ Մորատան կնոջ հետ վայելում է հանգիստը (լուսանկարներ)«Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղի օրը փոխվել է «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունիՍերժ Սարգսյանի շուրջ օղակը սեղմվում էՌոնալդուն հաղթանակ բերեց Պորտուգալիային (տեսանյութ, լուսանկարներ)«Սասնա Ծռերի» բախտն այս անգամ չբերեցԴատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին. ԲԴԽ հայտարարությունը Ժամկետային զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին Եթե թաքցրած դիակ չունենք, ոչինչ էլ հայտնաբերել հնարավոր չէ. «Էլլիպս»-ի տնօրենի փաստաբանՏեսանյութ. Գեներալ Մանվելին դատարանից տեղափոխեցին կալանավայր Արցախյան հիմնախնդիրը՝ թեժ քննարկման փուլումՍտրուկը երբեք նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ». Սարգիս Գրիգորյան Խուզարկում են ԵԿՄ գլխավոր մասնաշենքը Գեղարքունիքի մարզպետարան-Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանաԱրտակ Տոնոյանը նշանակվել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար «Աջից, Ձախից». հեղափոխության երգչի նոր երգը (տեսանյութ)
Ամենադիտված