00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Վերաքննիչ պալատը կդառնա Հաշվեքննիչ պալատ

 Ազգային ժողովը քննարկում է Վերահսկիչ պալատի 2018թ. տարեկան գործունեության ծրագրի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ ծրագրի նախագիծը դեռևս հոկտեմբերին ներկայացվել է Ազգային ժողով: «Սահմանադրական փոփոխություններից հետո 2018թ. ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ: Այսինքն, պալատն արդեն կունենա հաշվեքննություն իրականացնելու լիազորություն: Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում Ազգային ժողովի քննարկմանը, քանի որ նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները»,- նշեց Յոլյանը:

Նա հավելեց, որ տարեկան ծրագրի նախագծում առանձնացրել են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսում են անել համալիր ուսումնասիրություն՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: «Համալիր ուսումնասիրությունները հանրությանը և օրենսդիր մարմնին հնարավորություն կտան ստանալ յուրաքանչյուր հատվածի բոլոր ծրագրերի օրինականության և արդյունավետության վերաբերյալ  տեղեկատվություն՝ անկախ նրանից՝ այդ ծրագրերը իրականացվում են դրամաշնորհների և վարկային միջոցների, թե պետական բյուջեի հաշվին: Նման մոտեցումը, մեր կարծիքով, ավելի համակարգային կլինի, ինչի արդյունքում մենք կկարողանանք յուրաքանչյուր ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի ընթացքի և նպատակների իրագործման վերաբերյալ ունենալ ավելի համապարփակ պատկեր»,- ասաց Յոլյանը:

Վերահսկիչ պալատի նախագահը հայտնեց, որ 2018 թ. գործունեության ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությամբ ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը, դատարանը և ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը:

Յոլյանը հստակեցրեց, որ, թեմաներն ընտրելիս, նկատի են ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը: Օրինակ, Վերահսկիչ պալատը Քաղաքացիական վարչության գլխավոր վարչությունում վերահսկողություն անցկացրել է 2009 թ., ԱԻՆ-ում՝ 2012 թ., Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ 2014 թ., Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում 2015 թ.: «Մենք ցանկանում ենք ունենալ ավելի ընդհանուր պատկեր՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: Կարծում ենք, որ այսպես ավելի արդյունավետ կլինի»,- ասաց ՎՊ նախագահը:

Նա հավելեց, որ ՎՊ 2018 թ. գործունեության ծրագրի նախագիծը կազմելու ընթացքում հաշվի են առել նաև ԵԱՏՄ պայմանագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: «Արդեն երկու տարի անընդմեջ ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերների հետ համատեղ անցկացնում ենք երկու առանձին վերահսկողական ծավալուն միջոցառումներ, որոնց անցկացումը շարունակվելու է նաև հաջորդ տարի»,- ասաց Յոլյանը:

Ծրագիրը կազմելիս հաշվի են առել նաև ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի պահանջը, որի համաձայն Վերահսկիչ պալատի կողմից 2018 թ. իրականացվելիք ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունը պետք է ընդգրկի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17.5 տոկոսը, հետևաբար ծավալային առումով ներկայացրել են այնպիսի թեմաներ, որոնց պարագայում կկարողանան ապահովել պետական բյուջեի նախատեսված ծածկույթը:

Լևոն Յոլյանը խոսեց նաև Վերահսկիչ պալատի առջև հաջորդ տարի ծառացող այլ հարցերի մասին: «Ինչպես արդեն ասացի՝ մենք վերահսկողությունից անցնելու ենք հաշվեքննության: Դա ժամանակատար, ծախսատար և ոչ հեշտ գործընթաց է լինելու, և հույս ունենք, որ կկարողանանք ձեր և կառավարության աջակցությամբ սահուն իրականացնել այդ վերափոխումը:

Նրա խոսքով՝ հաշվեքննության միջոցով հանրային հատվածում ֆինանսական կարգապահությանը նպաստելուց բացի պետք է խորությամբ ուսումնասիրեն հանրային ռեսուրսների խնայողության, ծախսային և նպատակային արդյունավետության հարցերը նույնպես: Լևոն Յոլյանն անչափ կարևորում է հաշվեքննության ընթացքում  տեղեկատվական տեխնոլոգիաների  կիրառման, հանրային հատվածում պալատի համար առկա տեղեկատվական բազաների հասանելիության կարևորությունը: Նրա գնահատմամբ՝ առանց այդ ամենի  դժվար է լինելու լավ արդյունք ապահովելը:

դիտվել է 763 անգամ
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված