00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Սարգսյանի «անվտանգության բարձիկը»՝ 2018-ին ընդառաջ...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Անվտանգության Խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստին քննարկվել է նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Սարգսյանի կարծիքով, Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը:
 
Ուշագրավ է այն փաստը, որ ԱԱԽ նիստը հրավիրվեց կարևոր իրադարձության ֆոնին: ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչությունների, հրկիզումների եւ այլնի նախապատրաստման մասին: Նշվել է ամերիկահայ Ռոբերտ Քուրքյանի անունը, ով ֆեյսբուքյան էջից, ըստ ԱԱԾ հաղորդագրության, նման կոչեր է անում, եւ հնարավոր է՝ խումբ ունի Հայաստանում: Վերջին մեկ տարում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք առնչվում են իշխանության դեմ ուժային մեթոդներով պայքարին: Երեւանում՝ Նորք-Մարաշում, ԱԱԾ-ն մեծ աղմուկով ձերբակալեց զինված խմբի, որն, ըստ հաղորդագրության՝ նախապատրաստում էր ահաբեկչական գործողություններ: Դրանից հետո տեղի ունեցավ ՊՊԾ-ի գրավման գործողությունը: Իշխանության դեմ ուժային պայքարի տրամադրություններն իսկապես տարածված են եւ որոշակի հող ունեն իրենց տակ՝ իրավական ամենաթողության, անարդարության, սոցիալական չլուծվող խնդիրների եւ այլնի տեսքով: Այս ամենը հանրության  մոտ առաջացնում է անելանելիության վիճակ, սնելով նման տրամադրություններ: Եվ բնական է, որ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունները չեն կարող ձեռնունայն նստել: 2018-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանի իրական վտանգ է տեսնում, վտանգ՝ հիմնականում ռեժիմի և դրա կայունության համար, և ըստ այդմ՝ արդեն իսկ հակազդող միջոցների է դիմում՝ ավելացնելով ԱԱԾ գործիքակազմը: Չի կարելի նաև բացառել, որ ուժային կառույցի դիրքերի ամրապնդումը վաղուց էր մտնում նախագահի ծրագրերի մեջ, իսկ վերջին դեպքերն ընդամենը հարմար առիթ հանդիսացան: Գաղտնիք չէ, որ Սարգսյանը մշտապես ավելի հետևողական է եղել հենց ուժային կառույցների ամրապնդման հարցում, դրանք դիտարկելով իբրև իր իշխանության հիմնական հենարան: Այլ հարց է, թե ինչի դեմ է ուղղված լինելու նոր գործիքակազմի կիրառումը՝ ստեղծված բարդագույն արտաքին միջավայրի պայմաններում անձնական ռիսկերը վերացնելո՞ւ, այդ թվում՝ անձնական տնտեսական ռիսկերը, թե՞ պետական մարտահրավերների:
 
Կարևոր է նաև ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության արդիականացման կապակցումը տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման հետ: Ստացվում է՝ Սարգսյանը 2018-ին ընդառաջ վտանգներ է տեսնում ոչ միայն երկրի ներսում, այլ նաև դրա սահմաններից դուրս: Ի՞նչ վտանգներ են դրանք, եթե կան օբյեկտիվ հիմքեր՝ Հայաստանը համարելու ահաբեկչության սպառնալիքի առումով ամենաանվտանգը տարածաշրջանում: Հայաստանը, 75-րդ տեղը զբաղեցնելով «Ահաբեկչության գլոբալ ինդեքս-2017»-ում (Global Terrorism Index), ընդգրկվել է ահաբեկչական սպառնալիքի ցածր մակարդակով երկրների ցուցակում: Եթե խոսքը իսլամական սպառնալիքի մասին է, ապա Հայաստանն այս առումով շատ վաղուց է թիրախավորված` հաշվի առնելով, որ նույն ԻՊ զինյալները բազմաթիվ անգամներ են հարձակումներ կատարել նույն Սիրիայում՝ հայկական համայնքի վրա: Այնպես որ, մենք թիրախավորված ենք 2011 թվականից: Այդ պարագայում՝ ինչո՞ւ են իշխանությունները հիմա՛ բարձրաձայնում այդ վտանգների մասին:
 
Մի բան ակնհայտ է՝ տնտեսական ու քաղաքական ավելի բարդ ժամանակներ են սպասվում թե՛ ներքին, ու թե՛ արտաքին առումներով, եւ տեսանելի չէ, որ իշխանությունն ընդունակ է իրավիճակ փոխել: Փոխարենը՝ մնում է պարբերաբար «կանխել ու բացահայտել»…
 
 
Ստելլա Խաչատրյան
 
դիտվել է 3290 անգամ
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված