00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Արայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին

Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հանրային խորհրդում դեկտեմբերի 15-ին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Հանրային խորհրդից, Փոխնախարարը հիմնավորել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և ներկայացրել հիմնական նպատակները, որոնք են՝ բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման և կատարելագործման արդյունավետ իրավական հենքի ստեղծումը, համակարգի մրցունակությունը, նորարարությունների ներդրումը, բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում հասարակության և պետության դերակատարության կարգավորումը:

Հանրային խորհրդի անդամները, որոնցից շատերը նաև սերտ առնչություն ունեն բարձրագույն կրթության համակարգի հետ, բարձրացրել են օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր, մտահոգություններ և ներկայացրել են առաջարկներ բուհի ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները, խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Մանրամասն անդրադարձ է կատարվել ասպիրանտուրայում նախատեսվող բովանդակային փոփոխություններին, կրթական չափորոշիչներին, հեռավար ուսուցմանը, բուհերի կառավարման համակարգին, անցումային դրույթների հետ կապված հարցերին, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներին (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), որակավորումների պետական գրանցամատյան և այլն): Հանրային խորհրդի անդամները նաև մատնանշել են այն դրական փոփոխությունները, որոնք կարող են ապահովվել նոր օրենքի ընդունմամբ:

Կրթության և գիտության փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին՝ արդյունավետ քննարկման և ներկայացված առաջարկների համար՝ քննարկումն առանձնացնելով իր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և խոստանալով հաշվի առնել ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:

Վազգեն Մանուկյանն օրենքի նախագծի ուսումնասիրման նպատակով Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է ի մի բերել քննարկման ընթացքում հնչած տեսակետները, առաջարկներն ու դիտողությունները և մշակել համապատասխան փաստաթուղթ՝ պատրաստվելով այն առաջիկայում քննարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ:

 

դիտվել է 378 անգամ
Այս թեմայով
Լրահոս
24 Հուն
Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում Կյանքն այնքան երկար չէ, որպեսզի ես կարողանամ դիմադրել այս բոլոր չարախոսություններին. Սարգիս Գրիգորյան Աշխարհի առաջնության Գերմանիա-Շվեդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է Տեսանյութ. չինուհին ջարդուփշուր է անում Ferrari-նՏասը հոգով մնացած Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)Բայց շնորհքով կներխուժեք մեր փողոց, օրենքի տառին համապատասխան«Կարմիր տեռորի հոտ ա գալիս». Բորիս ՄուրազիՈղբերգական ավտովթար ԵրևանումԿանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով Նման դեպքում կամ պետք է կործանվես, կամ մեկ քայլ անես. Արտակ Վարդանյանն անկեղծանում էԱրայիկ Հարությունյանը դիմել է պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին Որտեղի՞ց Ադրբեջանին Bell 412 ռազմական ուղղաթիռներԳերմանիա-Շվեդիա. մեկնարկային կազմերը հայտնի են Մեր բոլոր նախագծերը պետք է իրականացնենք միայն Իրան պետության հետՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից. ԳՄ նիստի ուշագրավ մանրամասները Ահազանգ Օպերայի շենքից Մեքսիկայի ընտրանին ուժեղ էր Հարավային Կորեայի թիմից (տեսանյութ, լուսանկարներ)Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը Տեսանյութ. «Կյանքին վտանգ սպառնացող թեքահարթակներ». Tert.am Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի էԻ՞նչ ճակատագիր է սպասվում Վարդան Հարությունյանի ընկերությանըՀայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվել է Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի ՊԵԿ-ի նոր բացահայտումները. Լևոն Սարգսյանի «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ըՆեյմարը` իր արտասվելու մասին (տեսանյութ)Հարավային Կորեա-Մեքսիկա. մեկնարկային կազմերը հայտնի են Տեսանյութ․ հանուն զբոսաշրջիկների կին ոստիկաններին կիսատաբատներ են հագցրել Նոր կուսակցություն, որը պատրաստվում է հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններումԲելգիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսնայութ, լուսանկարներ)Անժելա Սարաֆյանից՝ Պրիյանկա Չոպրայի մոտԵթովպիայում հանրահավաքի ժամանակ պայթոյունի հետևանքով առնվազն 80 մարդ է վիրավորվելՍերժ Թանկյանը Հայաստանում է (ֆոտո)Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերայում տոնեց 800-րդ հաղթանակը (տեսանյութ)Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին (լուսանկարներ) Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց ՀայաստանԱրցախի Շահումյանի շրջանը նոր ղեկավար ունի Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք, և կենսաթոշակայինի բեռը շուտով մեծանալու է. տնտեսագետՓաշինյանը բացում է խաղաքարտերը «Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում վաղո՜ւց երկիշխանություն է». Անահիտ Բախշյան Ջերմուկը դարձյալ ընդվզել է․ Ամուլսարի հանքը չպետք է գործի (տեսանյութ)Չինաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղելԱրմեն ՍարգսյանինՇպռոտը ցուցադրել է իր գայթակղիչ մարմինը (ֆոտո)Սիսիանի ԵԿՄ փոխնախագահը զենք-զինամթերք և հանդերձանք է հանձնել Բելգիա-Թունիս. մեկնարկային կազմերը հայտնի են Ինչու է ԱՄՆ-ն Ադրբեջանին ուղղաթիռների վաճառում. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱՄՆ կոնգրեսականներին
Ամենադիտված