00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀԿ-ական պատգամավորը շառն է ընկել. ո՞ւմ էր մի կտոր հաց տվել…

Աշխարհի բոլոր տնտեսագետներն դեկտեմբերի 21-ից սկսած կարող են թոշակի մեկնել: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. նրանք բոլորն իրենց մասնագիտությունից` տնտեսագիտությունից ոչ մի գլուխ չեն հանում: Եթե որևէ մեկն առաջ քաշված այս թեզը նպատակ ունի վիճակրկելու, ապա կարող է բանավեճի բռնվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Հարությունյանի հետ ու նրան ապացուցել սեփական ճշմարտացիությունն ու վերահաստատել մասնագիտական կարողությունների իսկությունը:

Եվ այսպպես` ինչո՞ւմն է խնդիրը: Բանն այն է, որ ՀՀԿ-ական այս պատգամավորն, ի հեճուկս Երկիր մոլորակի բոլոր տնտեսագետների, հայտարարել է, որ մասնավոր ոլորտում աշխատավարձերի բարձրացման խնդիրը որևիցե կապ չունի պետության կողմից վարվող հարկային քաղաքականության հետ: Սեփական «գիտական թեզի» ճշմարտացիությունն ապացուցելու համար տեխնիկական գիտությունների սույն թեկնածուն ձայնի «մուննաթային» տոնով հայտարարել է, թե աշխատավարձ բարձրացնելու համար պետք է արտադրողականություն բարձրացնել. հարկային արտոնություն պետք չէ: Ցանկացած աշխատավարձի բարձրացում, որը հիմնված չէ արտադրողականության բարձրացման վրա, ուղղակի կործանարար է:

Խոստովանեք, որ եթե նման «փայլուն տրամաբանության» տեր գիտությունների թեկնածուների թվաքանակը Հայաստանում հասներ գոնե 5-ի,ապա խաղաղ օվկիանոսն իսկ Հայաստանի «ծնկներից կլիներ», ու մի ժամում կվերածվեինք «Ամերիկայի»…

Իհարկե, պատգամավորի կարծիքը միմիայն նրանն է, ու ոչ ոք երևիթե իրավունք չունի նրա մտքի թռիչքն արգելակելու (ժողովրդական երկիր ենք` չմոռանանք), սակայն, վստահ ենք, ճշմարտությունը թաքցնելը նույնպես անթույլատրելի զանցանք կլինի այս պարագայում: Ուրեմն` ի գիտություն ընկեր պատգամավորի, ում չգիտես ո՞վ է գիտությունների թեկնածուի բարձր կոչում շնորհել, հայտնենք, որ պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունն ուղղակի ազդեցություն ունի իր իսկ կողմից նշած արտադրողականության բարձրացման հետ: Եթե հարկայինը մարդկանց խեղդում է, ինչպե՞ս պետք է «վրա գան» ու արտադրողականություն բարձրացնեն, որ դրանից հետո էլ մտածեն աշխատավարձ բարձրացնելու մասին: Հասկանալի է, չէ՞, տնտեսագիտության կարևոր օրենքներից մեկի էությունը: Երբ այս կամ այն երկրում այս կամ այն բիզնեսին հարկային արտոնություններ են տալիս, նպատակ են հետապնդում խրախուսել դրա աճն ու նպաստել նույն արտադրողականության բարձրացմանը` հույսով, որ այդ բիզնեսի տերն էլ այնքան բարեխիղճ կտնվի, որ աճելուն զուգահեռ իր աշխատողների աշխատավարձերը համապատասխան չափով կբարձրացնի: Պա՞րզ ենք բացատրում…

Իհարկե, պատգամավոր Հարությունյանի անհասկանալի հարցազրույցի ենթատեքստը միանգամայն պարզ է. նա չի ցանկանում որևէ մեկի մոտ վատամարդ դառնալ ու իբր հակադրվել վերևներին` այդպիսով ի ցույց դնելով համակարգին ցմահ ծառայելու իր պատրաստակամությունը: Վերջին շրջանում հարցազրույց տալը շառոտ զբաղմունք է դարձել մեզանում,ու մարդիկ, ենթադրելի է նաև ՀՀԿ-ական Հարությունյանը, փորձում են շառից, փորձանքից հեռու կենալ:

Յա՛ն տվեք հըլը ի…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 9772 անգամ
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված