00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նոր իշխանությունների «անվտանգության բարձիկը» «Ի՞նչ է, կարծում եք՝ էդ ֆուտբոլի ֆեդերացիան տենց գիտական աշխատություն գրե՞լ ա». Ռուբեն Հայրապետյան70-ամյա հովտամեջցին կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի մասին մամուլում գրվող ցանկացած տեսակի նյութ շատ վատ է անդրադառնում գործի ընթացքի վրա. փաստաբանԱնթույլատրելի է, որ երկրում երկիշխանությունը դառնա տևական. Արման ՄուսինյանԲելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն Փաշինյանի վստահության քվեն. պայքարը դեռ նոր է սկսվում Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ Կշարունակի՞ պաշտոնավարել ԱրեյանըԱրա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին. Վիգեն Սարգսյանի Ամանորյա ուղերձը (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել Ամանորյա շնորհավորական ուղերձով: Ստորև ներկայացնում ենք Վիգեն Սարգսյանի մաղթանքը.

Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ,

Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։

Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և արտակարգ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելիս, ամենամասշտաբային ազգային և միջազգային զորավարժություններ անցկացնելիս և այլ երկրներում դրանց մասնակցելիս Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունն ու բարձր պատրաստականությունը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` մեր ընդհանուր ծանր գործը պատվով կատարելու համար:

Մեր ժողովրդի` տարվա հիշողությունների մեջ մշտարթուն են Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած զինվորների ու սպաների կերպարները. նրանք հերոսացան՝ սրբազան առաքելություն իրականացնելիս։ Հավերժ փառք նրանց։

Հարգարժան հայրենակիցներ,

Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, մեր արժանապատվությունը, խաղաղ ապրելու և ազատ արարելու իրավունքը պաշտպանելու հրամայականը պարտադրում են բոլորիս առավելագույն չափով լարել ուժերը՝ մեր բանակն ավելի հզոր և կազմակերպված, առավել արդար և արդիական դարձնելու համար։ Եվ անցնող տարին ցույց տվեց, որ մենք դա կարող ենք։ Միասին։

Միասին մենք կարողացանք գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Դա բանակի մարտունակության հետևողական և շարունակական ամրապնդման, ինչպես նաև թիրախային, արագ և արդյունավետ պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր։

Միասին մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ։

Միասին մենք կարողացանք լուծել զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը։ Մենք ձևավորեցինք համազգային կարևորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների և նրանց ընտանիքների կողքին կանգնելն է, ազգովի հավաստելը, որ մեր հերոսների մասին մեր հոգատարությունը չի սահմանափակվում բաժակաճառերով, այլ կարող է ընդունել համազգային միասնական գործողության բնույթ։

Միասին մենք կարողացանք նոր որակ ու բովանդակություն հաղորդել ռազմական կրթությանը՝ Ազգային հերոս Մոնթեի անունը կրող վարժարանի սաների համար ստեղծելով ուսումնառության լավագույն պայմանները ողջ տարածաշրջանում։ Եվ դա միայն սկիզբն է։ Մենք հասնելու ենք նրան, որ սպայի կոչումն, ինքնաբերաբար ընկալվի որպես որակյալ կրթության, բացառիկ դաստիարակության, ազնվականության և բարոյականության ցուցիչ: Վարկյան անգամ չեմ կասկածում, որ մենք հասնելու ենք դրան։

Միասին մենք կարողացանք առավել բաց նայել մեր ներքին խնդիրներին, խոստովանել, որ դրանք շատ են, բայց ոչ երբեք անլուծելի։ Մենք չզլացանք և արդեն ավարտած զինծառայության մասին հարցրեցինք յուրաքանչյուր զորացրված զինծառայողի կարծիքը՝ հասկանալու համար որտեղ ենք մենք թերանում։ Շատ բաներ իսկապես հասկացանք։ Եվ արդեն ուղղում ենք։

Միասին մենք կարողացանք լուծում գտնել տարիներ շարունակ անլուծելի թվացող՝ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակավորման խնդրին։ Շատ կարևոր է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն արդեն այս Ամանորը դիմավորում է նոր հարկի տակ, իսկ բոլոր մնացածը նոր բնակարաններ ձեռք կբերեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք շարունակելու ենք այդ ծրագիրը հաջորդ տարի` անդրադառնալով 2-րդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներին:

Զոհվածի, զինհաշմանդամի, առհասարակ վետերանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշում է հասարակության բարոյական պատկերը: Որքան էլ անենք` միևնույն է՝ բավարար չէ հատուցելու համար մեր ազգի առաջամարտիկների սխրանքն ու նվիրումը: Ուստի շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր շարունակաբար իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր վետերանների և նրանց ընտանիքների հիմնախնդիրները:

Շնորհակալ եմ նաև մեր բժիշկներին` զինվորական և քաղաքացիական` իրենց նվիրական ծառայության համար, որի շնորհիվ փրկվեցին տասնյակ կյանքեր, ոտքի կանգնեցին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ վիրավոր տղաներ:

Միասին մենք խոստացանք վճռականորեն և անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ: Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր յուրաքանչյուր ընտանիքի և ողջ հայրենիքի անվտանգությանը, հետևաբար՝ օգնություն է թշնամուն։ Իսկ մենք դա երբեք չենք թույլատրելու:

Միասին մենք նոր շունչ տվեցինք ռազմական արդյունաբերությանը և գիտական նորարարությանը՝ ապահովելով կտրուկ վերելք և հավաստելով, որ մեր ամենամեծ և արդյունավետ ռեսուրսը եղել և մնում է մտածող և արարող մարդը։

Միասին մենք զինծառայության նոր, գրավիչ պայմաններով այլընտրանքային տարբերակներ մշակեցինք՝ ընտրության հնարավորություն տալով ժամկետային ծառայության մեկնող մեր տղաներին, ապացուցելով, որ զինծառայությունը ոչ միայն չի կարող կորցրած երկու տարի համարվել, այլև ձեռքբերումների և ապագա բարեկեցությունն ապահովելու փայլուն մեկնարկի պետք է վերածվի։

Կոպիտ սխալների, իսկ երբեմն անգամ անդառնալի կորուստների գնով համոզվեցինք, որ հաճախ մեր խնդիրների պատճառը մեր իսկ անփութությունն է, ինքնավստահությունը կամ մեծամտությունը, և այդ խնդիրները վերացնելու համար պետք է ավելի խստապահանջ և նախանձախնդիր լինենք նախևառաջ՝ ինքներս մեր հանդեպ՝ դառնալով առավելագույնս կարգապահ, մերժելով վարվեցողությունը, որը հարիր չէ հայոց բանակի զինվորին, սպային, կամ գեներալին։

Եվ ահա, վերլուծելով անցնող` 2017 թվականը, հստակ ուրվագծվում է գլխավոր եզրահանգումը. երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ։

Հայոց բանակի զինծառայողների սիրելի ծնողներ, կանայք և ամուսիններ, քույրեր, եղբայրներ և իհարկե` զավակներ. ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես պաշտպանության նախարար, հստակ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ հասարակության առջև։ Ձեր հարազատները կրում են հայրենիքի պաշտպանի ամենապատվաբեր կոչումը։ Եվ մենք պարտական ենք ձեզ։ Ուզում եմ վստահ լինեք, որ անելու ենք հնարավորը, իսկ որոշ դեպքերում նաև անհնարը՝ զինվորական ծառայությունն առավել անվտանգ, պայմաններն առավել հարմարավետ դարձնելու, ներդրած տարիները նաև լրացուցիչ կրթության, փորձի և հմտությունների ձեռքբերման, ֆիզիկապես և հոգեպես կոփվելու տարիների վերածելու համար։ Մենք գիտենք, թե որն է դրա ամենակարևոր նախապայմանը. միասին լինելը։

Թանկագին հայրենակիցներ. վաղը մենք դիմավորելու ենք նոր, 2018 թվականը։ Որպես նոր տարվա բարեմաղթանք, մենք սիրում ենք ասել՝ «Տա Աստված, որ հաջորդ տարին, խաղաղության տարի լինի»։ Այո, խաղաղությունը Բարձրյալի տրված շնորհն է: Բայց այն նաև մեր ուժեղ լինելու, մեր միասնական լինելու տրամաբանական արդյունքն է։ Հետևաբար՝ իմ բարեմաղթանքն է՝ տա Աստված, որ հաջորդ տարի մենք դառնանք ավելի ուժեղ և ավելի միասնական։ Հատկապես, որ այն մեր մեծ հաղթանակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի և մեր դարերով կորսված պետականության վերականգնման հարյուրամյակի տարին է: Մենք դա կարող ենք` միասին կայանալով որպես Ազգ-բանակ:

Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

դիտվել է 784 անգամ
Այս թեմայով
Լրահոս
24 Սեպ
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ Դերասանուհի Մարջան Ավետիսյանի սիրառատ լուսանկարը սիրելիի հետ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ- ռուսական հարաբերությունների արդիական հարցեր ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Նոր իշխանությունների «անվտանգության բարձիկը» Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը «Երկիր Ծիրանի»-ն կշարունակի պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում Սկանդալային երգչուհի Ջուսի նոր ֆոտոշարքը Տեսախցիկը ֆիքսել է ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ) Երկար սպասել եմ և կպահեմ ընդմիշտ. Մարջան Ավետիսյանը բացահայտել է իր ընտրյալին «Ի՞նչ է, կարծում եք՝ էդ ֆուտբոլի ֆեդերացիան տենց գիտական աշխատություն գրե՞լ ա». Ռուբեն Հայրապետյան70-ամյա հովտամեջցին կաթիլային համակարգով մարիխուանայի ֆերմա է հիմնել (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի մասին մամուլում գրվող ցանկացած տեսակի նյութ շատ վատ է անդրադառնում գործի ընթացքի վրա. փաստաբան Շավո Օդաջյանն ու Սիրուշոն համատեղ նախագիծ կներկայացնեն (տեսանյութ) Անթույլատրելի է, որ երկրում երկիշխանությունը դառնա տևական. Արման ՄուսինյանԲելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն Փաշինյանի վստահության քվեն. պայքարը դեռ նոր է սկսվում Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ Կշարունակի՞ պաշտոնավարել ԱրեյանըԱրա Բաբլոյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ «Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունըՀեղափոխությունը մտել է քաղաքապետարանԻ աջակցություն Կաթողիկոսի․․․Նիկոլ Փաշինյանը ՈւՂԻՂ եթերում խոսում է Երևանի ավագանու ընտրությունների մասին Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան«Լույս» դաշինքը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններինՌեֆորմիստների կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ. Հայկ ՄարությանՄոլդովայի նախագահին ժամանակավորապես ազատել են իր պարտականությունների կատարումիցՄոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները` D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ) «Դիմել ենք ռուսական կողմին». Արմեն Փամբուխչյան«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը Ցրե՞լ խորհրդարանը, թե՞ ոչՄեսսին և Ռոնալդուն ներկա չեն լինի «The Best» մրցանակաբաշխությանը Ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ ամփոփ տվյալները ՀՀ նախագահի տիկնոջ հարցազրույցը՝ ղազախական The Эфир-ին (տեսանյութ)Բասկետբոլի առաջնությունից հրաժարվել է 2 թիմ Շնորհավորում եմ «Իմ Քայլը» դաշինքին աջակցած բոլոր քաղաքական ուժերին. Լևոն ԶուրաբյանՇնորհավորում եմ նաև Հայկին չընտրողներին. Գարիկ ՊապոյանՇրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց Որ ուժերն են հաղթահարել նվազագույն շեմը և քանի մանդատ կունենա նրանցից յուրաքանչյուրը Երևանի ավագանիում ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին. Գագիկ ԾառուկյանԺողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան. «Սասնա Ծռեր»Ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը Հայաստան Ադրբեջանական մամուլը՝ Հայկ Մարությանի մասին «Ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ագրեսիվ փոքրամասնություն չի, այլ ՀՀ հպարտ քաղաքացի». Լուսինե Բադալյան
Ամենադիտված