00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում էԿարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերը

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Ներկայացնում ենք Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը.

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում  Հայրապետական Մեր օրհնությունը:

Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, բարօր ու ապահով ապրի աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: Նվիրական այսպիսի զգացումներով ենք քայլ կատարում ամանորի սեմից ներս՝ անդրադառնալով նաև անցնող տարվան:

2017 թվականին մեր ժողովուրդը ջանք ու աշխատանք գործադրեց հաղթահարելու իր կյանքի խնդիրները, բարօրության և առաջընթացի մեջ հաստատելու մեր երկիրը: Աշխատավոր, մտավորական, գործարար, պետական գործիչ, ամեն ոք իր ասպարեզում՝ ջանք գործադրեց իր նպաստը բերելու մեր ժողովրդի առաջընթացին: Հայրենյաց սահմանները քաջությամբ պաշտպանեցին մեր բանակի խիզախ զինվորները՝ երաշխավորները մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը նույնպես արդյունավորվեց եկեղեցականների բարի ծառայությամբ, մեր ժողովրդի զավակների հավատավոր ընթացքով ու եկեղեցանվեր ձեռնարկներով: Տիրոջ ողորմությամբ դժվարությունները մեզ չընկճեցին, իսկ ձեռքբերումներով առավել հուսադրվեցինք: Մեր ժողովրդին կորով ու գործելու եռանդ պարգևեցին մեր երկրի,  ազգի, մեր երեխաների հանդեպ սերը, լուսավոր գալիք կերտելու մեր իղձերն ու տեսլականը:

Եկող 2018 թվականին մենք տոնելու ենք 100-ամյակը Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման և մայիսյան հերոսամարտերի: Մեկդարյա այս ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ազգային կյանքի բարձրացման մեծ ճանապարհ է անցել: Այդ տասնամյակները, բազում դժվարություններով հանդերձ, եղան պետականաշինության, հայրենակերտումի, գիտության, կրթության, մեր մշակույթի զարգացման, ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի կազմակերպման, առաջընթացի ու վերազարթոնքի տարիներ:

2018 թ., սիրելիներ,  դիմավորենք կարևորելով մեր ժողովրդի ձեռքբերումները, դիմավորենք նաև նախանձախնդրությամբ՝ առավել ու առավել ջանքեր բերելու հանուն մեր հայրենիքի շենացման ու զորացման, ազգային մեր իղձերի մարմնավորման: Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար:

Սիրելիներ, կիսենք միմյանց հետ տարեմուտի ուրախությունը, զորանանք հույսով ու լավատեսությամբ: Օգնենք կարոտյալներին, ձեռք մեկնենք միայնակ ու անօգնական մարդկանց, մեր զավակներից  բացի խնդություն պարգևենք խնամքի կարոտ երեխաներին: Սատար ու զորակից լինենք հայոց բանակին: Թող ամուր լինի մեր բանակը, հավատքով ամուր՝ մեր ժողովուրդը: Աղոթում ենք աշխարհի  խաղաղության համար: Խաղաղություն ու բարօրություն ենք մաղթում հայրենի մեր երկրին, նոր ձեռքբերումներ՝ հայրենի իշխանություններին և մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Թող Աստված` պարգևատուն ու առատացնողը ամեն բարիքների, օրհնի մեր երկիրն ու ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան շնորհները հեղելով մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի

դիտվել է 959 անգամ
Այս թեմայով
Լրահոս
21 Հուն
Սեպ մի խրեք Հիմնադիր խորհրդարանի և նոր Կառավարության միջև . ՀԽ քարտուղարություն Ես ո՛չ կարտոշկի անուն եմ տվել, ո՛չ մսի. Հակոբ Հակոբյանը հիշեց իրեն ուղղված մեղադրանքները ԱԱԾ-ի հերթական բացահայտումը. ՊՆ-ում ծառայության պետերը վառելիքը մաս-մաս դուրս են բերել զորամասից և վաճառելԻնչպե՞ս ստացվեց, որ Կառավարությունում դեմ էին, իսկ ԱԺ-ում ձեռնպահ քվեարկեցին. Մինասյանը պարզաբանում է«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կարկուտից տուժած բնակավայրերի վնասները պարզ կդառնան հաջորդ շաբաթվա սկզբին Մունդիալ 2018. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ» Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ Այս օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո է փոխվե՞լ, թե՞ միշտ այդպես է եղել. Փաշինյանը՝ Արսեն ԹորոսյանինՎարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի ԱԺ արտահերթ նիստ. երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք նախագծեր. ՈւՂԻՂ Թրամփն կարգադրել է դադարեցնել անօրինական ներգաղթյալների ընտանիքներին բաժանելու պրակտիկան Աստղագուշակ՝ հունիսի 21-ի համարԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԽուզարկություն Սերժի Վաչոյի «Յանս» ռեստորանային համալիրում. առգրավվել են ատրճանակներ ու ավելի քան $1 մլն. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մարզասրահից շորտով լուսանկար է հրապարակել Օրվա խորհուրդըԻրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում. «Ժողովուրդ»Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ աշխատակիցներն այլ բան են փնտրել. «Հրապարակ» ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը. «Փաստ»ԵԿՄ-ականներն այսօր կհավաքվեն. «Ժողովուրդ» Ֆինանսների փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»ԱԳ նախարարը սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ. «Ժողովուրդ» Ռուստամ Գասպարյանը քաղաքապետի «ախորժակ» ունի. «Ժամանակ»Վահրամ Բաղդասարյանը այսօր արտոնություն կստանա. «Փաստ»Ազգային ժողովում խմբակցությունները համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել. «Փաստ»Էջմիածնում որոշ մարդիկ վենդետա են փորձում իրականացնել. «Հրապարակ»ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Հրապարակ».Ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը կանց­կաց­վեն մինչև տարեվերջ. «Փաստ» «Եթե իշխանությունները հարյուրավոր միլիոններ յուրացրած մարդուն պետք է ներեն, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունն իզուր է եղել». «Փաստ»Գիտնականները սենսացիոն բացահայտում են արելՀորոսկոպի 4 նշան, ովքեր մշտապես ինչ-որ բանից դժգոհ են Այս բույսն ամբողջությամբ մաքրում է արյունը և վերացնում քաղցկեղածին բջիջները Անատոլի Այվազովը համալրեց «Բանանց»-ի շարքերըԱրցախում ֆուտբոլային լիգա կստեղծվիԻսպանիայի հավաքականը հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)Վարչապետը դեռևս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականըԲա Մոսիի աման-չամանը… Գեղարքունիքի մարզում այս տարի բերքի տակ կլինի 38 հազար 491 հեկտար ցանքատարածություն Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել լքել երկիրը. ինչ է իրականում տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում Ուրուգվայը և Ռուսաստանը Մունդիալի փլեյ-օֆֆում են Անաիս Սարդարյանը՝ որդու հետ (ֆոտո) Լևոն Արոնյանը Փարիզի «Grand chess tour»-ի առաջատարներից է Վարչապետի որոշմամբ ղեկավարելու եմ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը. Արարատ Միրզոյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին Պետական միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ-Ծաղկաշեն վթարային կամուրջը Իրան-Իսպանիա. մեկնարկային կազմերը հայտնի են Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Ջիլ գյուղում նկատված ծղրիդների նկատելի քանակությունը վնասարար նշանակություն չունի գյուղացիական տնտեսությունների համար
Ամենադիտված