00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասին

Հայաստանը ճեղքում է շրջափակումը. ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանը

Իրանական գազը Վրաստան հասցնելու վերաբերյալ խոսակցությունները գնալով ակտիվանում են, թեեւ վերջնական պայմանավորվածության մասին խոսք՝ առայժմ կարծես չկա։ Այդ քննարկումների առանցքում է հայտնվել նաեւ Հայաստանը, որտեղով նախատեսվում է իրականացնել իրանական գազի տարանցումը։ Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան հասցնելու վերաբերյալ բանակցությունները սկսվել էին անցած տարի։ Սակայն այդ առումով խոսակցություններն ակտիվացան հատկապես այս տարվա սկզբին։ Եթե վրացական կողմի հետ վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն, սպա իրանական գազը Վրաստան կհասցվի մասնավոր հատվածի միջոցով, Հայաստանի տարածքով: Այս մասին ասել է Իրանի Նավթի փոխնախարար Համիդ-Ռեզա Արակին: Նախատեսվում է գործարկել մի սխեմա, երբ Իրանը պետք է «գազը հասցնի Հայաստանի սահման, իսկ Վրաստանը այն ստանա հայ-վրացական սահմանին»։ Իհարկե, վրացական կողմն առայժմ խուսափում է հաստատել պայմանավորվածությունների փաստը՝ բավարարվելով միայն նրանով, որ բանակցություններն այդ առումով դեռեւս շարունակվում են։ Սակայն դրանք այս փուլում ընթանում են ոչ այնքան իրանական, որքան ռուսական կողմի հետ։ Միջուկային թնջուկի շուրջ ձեռք բերված համաձայնություններից հետո Իրանը մտադիր է ընդլայնել իր էներգետիկ շուկաները։ Ընդ որում՝ պատրաստվում է դա անել առաջին հերթին տարածաշրջանում։ Պատահական չէ, որ դեռեւս անցած տարվա վերջին՝ Իրանի նավթի նախարարը հայտարարեց, թե իր երկիրը հավակնում է դառնալ գազի տարածաշրջանային առանցքը՝ մատակարարումներ ապահովելով հարեւանների համար։ Որպես այդպիսին՝ առայժմ իրանական գազ ստանում է միայն Հայաստանը։ Եթե հաջողվի հասնել վերջնական համաձայնության, ապա երկրորդը կարող է դառնալ Վրաստանը։ Թեեւ թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում ծավալները մեծ չեն, եւ Վրաստանի հետ քննարկումների ընթացքում կարծես խոսք չկա այլ երկրներ՝ մասնավորապես, Եվրոպա գազ մատակարարելու մասին, այնուհանդերձ, այս գործարքը կարող է լավ հիմք լինել այդ ճանապարհին։
 
Իր հերթին՝ Վրաստանն էլ է ցանկանում դիվերսիֆիկացնել իր գազի ներկրման ոլորտը: Միաժամանակ, Վրաստանում մեծ թափով զարգանում են այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրները: Սա փաստում է այն մասին, որ Վրաստանը ձգտում է նոր որակի վրա դնել իր էներգետիկ անկախությունը: Սակայն գլխավորը դա չէ. նախագիծը կյանքի կոչելու դեպքում Ադրբեջանը կորցնում է մոնոպոլիան Վրաստանի գազային շուկայում, իսկ Թբիլիսին հնարավորություն է ստանում կոմերցիոն հիմքով խաղարկելու գնային «քարտը» Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի միջև, երկրորդ՝ Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու շանս է ստանում, որն ընդհանուր պլատֆորմ է ստեղծում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շահերի համար: Թբիլիսիի և Երևանի համեմատությամբ՝ Բաքուն առաջինը բախվեց նոր իրականությանը, որ ձևավորվում է Արաքսից հարավ: Իրանի բարձրացումը, Մերձավոր արևելքում Թուրքիայի ազդեցության կտրուկ նվազումը, Մոսկվայի ու Անկարայի վերադարձը աշխարհաքաղաքական ու ռազմավարական մրցակցության, Ադրբեջանի համար անսպասելի՝ ԱՄՆ էլիտայի պատրաստակամությունը՝ սահմանափակումներ մտցնել Բաքվի վարչակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, «նավթային հեքիաթի» ավարտը՝ իշխանություններին ստիպում է նոր լուծումներ գտնել՝ երկու-երեք տարի առաջ ընկնելով: Այդ պատճառով՝ չի բացառվում, որ գազային կտրվածքով՝ Թբիլիսիի հետ պատերազմելուց Բաքվի հրաժարվելը և շրջափակումից Երևանի դուրս գալու փաստը լուռ ընդունելը, հայկական ուղղությամբ ադրբեջանական քաղաքականության մեջ փոփոխության սկիզբ է: Հակառակ դեպքում՝ Բաքուն պիտի խոստովանի, որ Անդրկովկասում իր քաղաքականությունը լիակատար ձախողվել է:
 
Այս իրավիճակում շատ բան նաև կախված է հենց Հայաստանից: Անշուշտ, այս նախագծի իրագործումը կմեծացնի մեր երկրի սուբյեկտայնության մակարդակը, լուծելով տնտեսական և անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ: Հայաստանը կարող է ձեռք բերել նաև էներգետիկ անկախություն, իսկ դա իր հերթին ենթադրում է պետության ինքնիշխանության ամրապնդում: Տարածաշրջանային առաջին գլոբալ նախգծին մասնակցելու հնարավորությունը մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ նաև գործնական դաշտում: Արդյո՞ք իշխանությունները կդրսևորեն անհրաժեշտ քաղաքական կամք: Մինչ այս պահը կարծես թե իրանական կողմի առաջարկը արժանանում է ամերիկյան կողմի 8 միլիարդանոց առաջարկի ճակատագրին՝ մատնվելով անուշադրության…
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 19054 անգամ
Լրահոս
22 Հուն
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասինՍննդի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունիՎազորդ Գայանե Չիլոյանը` Բալկանյան երկրների առաջնության հաղթող«Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը». Վահագն ԹևոսյանԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետինՓաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունիՓաշինյանը նշանակումներ է արել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերումՇոգերը մոտենում են. ՍուրենյանԱրցախում հաշմանդամ դարձած հերոսն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԹաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրելՇիրակի բաժանմունքի նախագահները ոչնչից տեղյակ չեն. Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավարը մանրամասներ է հայտնում55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ես այդ կատեգորիայի մարդ չեմ․ Ոսկու աշխարհի ՎաղարշՄեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան ու այլ աստղեր՝ Louis Vuitton շոուին՝ Փարիզում (տեսանյութ, լուսանկարներ) Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրելՀրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»
Ամենադիտված