00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասին

Պարո՛ն Սարգսյան, բայց Կարապետյանը թանկացրեց շուկան

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Նախագահը հանձնարարականներ էր տվել՝ հանրությանը հստակ պարզաբանումներ տալ այս կամ այն ապրանքատեսակի թանկացման պատճառների մասին, ՏՄՊՊՀ-ին պատվիրել՝  ուսումնասիրել հատկապես հացահատիկի ու ալյուրի շուկաներում գնագոյացումը, ներկայացնել պատճառներն ու առաջարկությունները: Քիչ ուշ՝ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել է, որ արդեն իսկ սկսվել են հիշյալ շուկաներում ուսումնասիրություններ կատարել գնաճի հետ կապված: ի՞նչ է ստացվում՝ մեկ ամիս առաջ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էական գնաճի վտանգ չի տեսնում, իսկ այսօր արդեն գնաճի հետևանքների մեղմման լուծումներ է փնտրում: Նախագահը չի՞ տիրապետում նյութին, թե՞ պարզապես իր հերթական շախմատային պարտիան է խաղարկում: Ընդդիմությունը, ի դեմս ԵԼՔ-ի, արդեն իսկ շտապել է մեկնաբանել Սարգսյանի այս քայլը, դիտարկելով այն հունվարի 19-ին սպասվող երթի և հնարավոր սոցիալական բունտի համատեքստում:

Ինչ խոսք, իշխանությունների համար  ապրիլին ընդառաջ լարվածություն, այն էլ՝ սոցիալական լարվածություն՝ հարկավոր չէ, սակայն եթե խնդիրը լիներ միայն սեփական ցասումից վախենալը, ապա Հարկային օրենսգիրքը չէր ընդունվի և չէր ստորագրվի ներկայիս տեսքով, քանի որ հետևանքներն ի սկզբանե պարզ էին բոլոր կողմերի համար: Առնվազն միամտություն  է նաև ենթադրել, որ Սերժ Սարգսյանը  վտանգ է զգացել հունվարի 19-ի երթից, քանի որ ԵԼՔ-ի քաղաքական կշիռը և ռեսուրսները բավարար են միայն կտուրներին բակային քարոզ անելու և ԱԺ-ում շոուի մասն ապահովելու համար: Հետևաբար, Սարգսյանի՝ թանկացումները չեղարկելու վերաբերյալ հանձնարարականն անհրաժեշտ է դիտարկել այլ՝ ներքաղաքական, նույնիսկ՝ ներհամակարգային պայքարի հարթության մեջ: Քանի որ իշխող համակարգից դուրս՝ պայքար, որպես այդպիսին, գոյություն չունի: Երեկ Սարգսյանը լուծեց միանգամից երկու խնդիր. նախ՝ նա ինչ-որ չափով մեղմեց սոցիալական լարվածությունը, և այժմ քաղաքացիների մեծ մասը անցնում է սպասման ռեժիմ՝ հասկանալու համար, թե ինչ գործնական քայլերի կդիմի իշխանությունը: Հասկանալի է, որ այս պարագայում սոցիալական բունտի մասին խոսելն ավելորդ է դառնում: Իսկ սպասման ռեժիմն, ամենայն հավանականությամբ, կտևի մինչև ապրիլ, երբ Սերժ Սարգսյանը կխաղարկի իր գլխավոր պարտիան: Մյուս կողմից՝ նախագահն ընդգծեց կառավարության, ասել է թե՝ Կարեն Կարապետյանի և իր տարբերությունը: Ընդ որում, արեց դա վարչապետի բացակայության պայմաններում: Կարեն Կարապետյանը փայլուն գիտակցում էր նոր Հարկային օրենսգրքի հետևանքները՝ այն, որ հունվարի մեկից տոտալ թանկացումներ են լինելու, սակայն ստացվում է՝ ֆորս-մաժորային իրավիճակում վարչապետը մեկնում է արձակուրդ, իսկ երկրի նախագահը շտապ խորհրդակցություն է հրավիրում՝ կառավարության սխալներն ուղղելու ուղիների փնտրելու նպատակով: Կամա թե ակամա՝ թանկացումների մեջ մեղավոր է համարվում Կարապետյանը, իսկ Սարգսյանը հանրությանը ներկայանում է փրկչի կերպարով:

Սա այն սցենարն է, որի մասին բազմիցս խոսել ենք: Կառավարության տնտեսական անարդյունավետ քաղաքականությունը կարող է չար կատակ խաղալ Կարապետյանի հետ՝ վերջինիս արժանացնելով նախկին գործընկերների՝ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ճակատագրին: Չէ՞ որ նրանք էլ գնացին վաստակած հանգիստը վայելելու՝ հենց Սերժ Սարգսյանի կողմից սահմանված նշաձողից հետ մնալու պատճառով: Սարգսյանը նաև անչափ ուշագրավ հայտարարություն է արել, որով կարծես թե բացում է փակագծերը իր հետագա քաղաքական ծրագրերի մասով. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»,- խորհրդակցության ժամանակ ասել է նախագահը: Տարվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը՝ ըստ տրամաբանության և օրենսդրության՝ պետք է լքած լինի  նախագահի պաշտոնը, իսկ իր խոստմանը համաձայն՝ չձգտի նաև վարչապետի հաստիքին: Սակայն Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարում է, որ   ապրիլից հետո հենց ինքն է ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 12936 անգամ
Լրահոս
22 Հուն
Փաշինյանը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակելՔննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին (տեսանյութ) Ինձ սպառնում են. Մանվել Գրիգորյանի փաստաբանՄարադոնայի էմոցիաները` Արգենտինայի անհաջող խաղին (լուսանկարներ)Ալոյին մեղադրանք է առաջադրվել ԿԳՆ-ն պատրաստվում է փակել դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբներըԿաթողիկոսի դեմ կազմակերպված ակցիաների մասնակից հոգևորականն ազատվել է Սուրբ Գայանե վանքի վանահոր պարտականություններիցԱրմավիրցի ակտիվիստները քաղաքապետի հրաժարականն իրենց հաղթանակն են համարումՇատ շնորհքով ներխուժել են մեր բնակարան. Շմայսը՝ ԱԱԾ գործողությունների մասինՍննդի անվտանգության տեսչական մարմինը նոր ղեկավար ունիՎազորդ Գայանե Չիլոյանը` Բալկանյան երկրների առաջնության հաղթող«Այո՛, ես ստացել եմ նման առաջարկ, այո՛, ես սկզբունքորեն տվել եմ իմ համաձայնությունը». Վահագն ԹևոսյանԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետինՓաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունիՓաշինյանը նշանակումներ է արել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերումՇոգերը մոտենում են. ՍուրենյանԱրցախում հաշմանդամ դարձած հերոսն աշխատանքի է անցել նախագահի աշխատակազմումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկԱշխարհի առաջնություն. օրվա խաղերըԹաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի համար պատգամավորներն անձնական երաշխավորություն են ներկայացրելՇիրակի բաժանմունքի նախագահները ոչնչից տեղյակ չեն. Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավարը մանրամասներ է հայտնում55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել է անդունդը Ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ես այդ կատեգորիայի մարդ չեմ․ Ոսկու աշխարհի ՎաղարշՄեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան ու այլ աստղեր՝ Louis Vuitton շոուին՝ Փարիզում (տեսանյութ, լուսանկարներ) Արմավիրի քաղաքապետը հրաժարական է ներկայացրելՀրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը Աստղագուշակ՝ հունիսի 22-ի համարԱռաքել Մովսիսյանն ԱԱԾ-ից ազատ է արձակվել Օրվա խորհուրդըԻնչ կապ ունի Արտակ Հերիքյանի աշխատանքից ազատվելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելՍաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերության տնօրենը կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին. «Ժողովուրդ» Համագործակցություն՝ FBI-ի հետ. սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. «Ժամանակ» «Պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը». Նիկոլ Փաշինյան. «Իրատես»Որտե՞ղ է նախագահ Արմեն Սարգսյանը նշելու իր ծննդյան տարեդարձը. «Ժամանակ»Նոր «մանվելներ» ու «պիպոներ» Էջմիածնում բեսպրեդել է. «Ժողովուրդ»Ընտրական Օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ունեցվածքը. «Փաստ»Հայկ Կոնջորյանի ունեցվածքըԿոնֆլիկտ Մանվելի Գրիգորյանի ընտանիքում. «Հրապարակ»Մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ» ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ «Հրապարակ»«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոնդայքն է». «Փաստ»
Ամենադիտված