00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տնօրենը յուրացրել է «Շտապօգնության» համար նախատեսված բենզինը. չարաշահումներ Վերին Գետաշենի ամբուլատորիայում (տեսանյութ)Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենն ու պահեստապետը ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցըՄի կաթիլ մեղր չդառնա. Արմեն Աշոտյանը՝ Փանիկի միջադեպի մասինՄանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն ՍիմոնյանՄոհամեդ Սալահի հանգիստը (լուսանկարներ)Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի (տեսանյութ) Զուգարանի թուղթ` Ռոնալդուի նկարով (լուսանկար)

Սերժ Սարգսյանի ակնարկը՝ կառավարությանը

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները: Հանրապետության Նախագահը հանձնարարել է՝ շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը՝ հիմնականում կենտրոնանալ փաստաթղթային ստուգումների վրա՝ բացահայտելու համար ռիսկային տնտեսվարողներին: Հասկանալի է, որ նման հանձնարարականը հենց այնպես չեն տալիս, ինչը նախ և առաջ պիտի նշանակի, որ երկրի ղեկավարին հայտնի են գործարարներին և նրանց բիզնեսի կայացմանը միջամտելու դեպքեր, որոնց հեղինակը հենց ՊԵԿ-ն է:
 
Սերժ Սարգսյանը թերևս տվել է իր վարչապետական առաջին հանձանարարականը գործարարներին: Ըստ էության՝ նա հասկացրել է, որ 2018-ին ինքն այլևս որպես վարչապետ գործարարների առջև իր պահանջներն է դնելու, և այդ համատեքստում՝ թղթերը կարգի բերելն ամենակարևոր հարցերից մեկն է: Մինչև 2018-ի ապրիլը գործարարները դեռ միջանկյալ ժամանակ ունեն ցույց տալու համար, որ թղթերով ամեն ինչ կարգին է, իսկ դրանից հետո կարող է իրավիճակը փոխվել: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանում բիզնեսն ամբողջությամբ չի կարող մաքուր աշխատել, առավել դժվար է հավատալ, որ նման պահանջ կարող է դրվել Սերժ Սարգսյանի կողմից: Հայաստանում, հատկապես խոշոր բիզնեսն ուղղակիորեն կապված է իշխանության և Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: Եթե Հայաստանի դեռևս գործող նախագահը մաքուր բիզնեսի կողմնակից լիներ, նա նախագահության 10 տարիներին շատ հանգիստ կարող էր այդ հարցին լուծում տալ: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյնաը խոսում է փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու և ոչ թե ընդհանրապես ստվերը, մոնոպոլիաները կամ կոռուպցիան վերացնելու մասին: Ասել է թե՝ կարևորը՝ փաստաթղթով ամեն բան կարգին լինի:
 
ՊԵԿ նախագահի հետ հանդիպմանը նախորդել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ հանդիպումը, որտեղ նույնպես խիստ հանձնարարականներ էին հնչեցվել՝ կապված հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունների հետ: Նախագահը պահանջել էր ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելուց: Ինչպես տեսնում ենք, Սարգսյանը, օգտվելով Կարապետյանի բացակայությունից, հմտորեն խաղարկում է նաև տնտեսական խաղաքարտը, մտնելով կարապետյանական տիրույթ և փորձելով այստեղ հստակեցնել խաղի կանոնները: Գաղտնիք չէ, որ «տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտել» արտահայտությունը առավել հաճախ հնչում է գործադիր մարմնի նիստերում, երբ որոշում է ընդունվում լուծարել հերթական մարմինը: Հետևաբար, ՊԵԿ-ին տված՝ նախագահի հանձնարարականն անուղղակի մեսիջ է նաև կառավարությանը: Խաղի կանոններ են փոխվում, թելադրողն էլ՝ հայտնի է…
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 4900 անգամ
Լրահոս
19 Հուլ
Տնօրենը յուրացրել է «Շտապօգնության» համար նախատեսված բենզինը. չարաշահումներ Վերին Գետաշենի ամբուլատորիայում (տեսանյութ)Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենն ու պահեստապետը ԵԱՀԿ-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցըՄի կաթիլ մեղր չդառնա. Արմեն Աշոտյանը՝ Փանիկի միջադեպի մասինՄանկական մահացության դեպքերը գնալով նվազում են. նախարար Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն ՍիմոնյանԱնդոն, Ռաֆոն և Սպիտակցի Հայկոն նորություն ունեն Մոհամեդ Սալահի հանգիստը (լուսանկարներ)Samsung-ը ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացնի (տեսանյութ) Երկար պայքարից հետո մայրն ընդունել է իր 11-ամյա որդու` Drag queen լինելը (տեսանյութ, լուսանկարներ) 400.000 դոլարանոց Lamborghini-ն մոխրացել է բենզալցակայանում (տեսանյութ) Զուգարանի թուղթ` Ռոնալդուի նկարով (լուսանկար)Lego-ն ստեղծել է Ջեյմս Բոնդի Aston Martin-ի կրկնօրինակը (լուսանկարներ, տեսանյութ) Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել. ոստիկանությունը քննություն է իրականացնում Տեր-Պետրոսյանին վերադարձնում են խաղի մե՞ջ. ի՞նչ է սպասվում Արցախում Ռոնալդուի անակնկալը հյուրանոցի աշխատակիցներինՌոնալդուն Իսպանիայի հարկային մարմինների պարտքից 13,5 միլիոնը վճարել է Օբաման պարել է «Մանդելայի պարը» (տեսանյութ) Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցավ հյուպատոսական 12-րդ համատեղ նիստը Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգերը Հայաստանում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Տարա՜վ, միլիոնը տարա՜վ...ՀՀ երկրորդ նախագահը կհարցաքննվի հուլիսի 26-ին ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով. ստացվել են բազմաթիվ բողոքներ «Շիրակ»-ը վերադառնում է Հայաստանի առաջնություն«Սխալվեցի...». ՊԵԿ նախագահն ընդունում է մեղքըՔարաթափում Բերդ քաղաքումԲրիթնի Սփիրսի պարը՝ համացանցի հիթ (տեսանյութ) ԱԱԾ տնօրենը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ«Արսենալ»-ը ֆուտբոլիստի համար 44 մլն է առաջարկում «Բավարիա»-ինԿառավարությունը ՊԵԿ-ին կհատկացնի լրացուցիչ 1 մլրդ 873 մլն դրամ Եթե մենք հիմա մի նորաթուխ, կարմրաթուշ նոր մասնագետի բերենք մաքսային, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Կառավարությունը զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Սեքսուալ plus-size մոդելը ցուցադրել է իր «ձգված» մարմինը (տեսանյութեր, լուսանկարներ)Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասինԱտոմակայանի վերանորոգման համար առանց կառավարության որոշման գնումներ են կատարվելՏերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվելԱրփինե Հովհաննիսյանը Դանիել Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանում (տեսանյութ)Այս մարդը երբեք չի մահանա. Հայաստանից Nas Daily-ի հերթական տեսանյութը նվիրված է հայտնի հայ անվաչմշկորդին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել Լևանդովսկուն ու ԱլկանտարայինՏարոն Մարգարյանը կհարցաքննվի. ԱԱԾ տնօրենՀայաստանը վճարում է չիրականացված վարկային ծրագրերի համար Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել, մեկ քաղաքացի վնասվածք է ստացել. shamshyan.com Դա սադրանք էր Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. վարչապետը՝ Փանիկի միջադեպի մասինԿառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետումՎանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը կզիջի միայն ՋորկաեֆինԶանգվածային թունավորում. 700 բանվոր հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Ամենադիտված
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիս