Զանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր դեպի Եռաբլուր ջահերով երթին Մոմ և աղոթքներ Եռաբլուրում՝ անմահ հերոսների հիշատակին Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը միացավ ջահերով երթին ՈւՂԻՂ. «Հայերը չեն հանձնվել». ջահերով երթ դեպի Եռաբլուր Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա Անդրասյան Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների 

Հայ ճարտարապետները՝ Նժդեհի արձանը հանելու՝ ռուսների պահանջի մասին

Հասարակություն

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում կայացել է կլոր սեղան-քննարկում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով։

Միջոցառմանը խոսվել է նաև ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի ստորագրահավաքի մասին՝ ընդգծելով, որ հավաքվել է 200 000 ստորագրություն։ Միջոցառման մասնակիցները մատնանշել են նաև, որ այնտեղ կա նաև Երևանում գտնվող Գարեգին Նժդեհի հուշարձանի հանման հատուկ պահանջ։

Ռուսաստանի՝ Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ.

«Թող հավաքեն, ի՞նչ է պատահել: Եթե դու պետություն ես, դու չես հանում արձանը, վերջացավ- գնաց, ինչո՞ւմն է բանը: Ամեն թեթև զեփյուռից պետք չէ մտահոգվել: Աշխարհում տեսեք՝ ինչեր են անում: Ոչ մի խնդիր չկա: Եթե առանձին պետութուն ես, գտնում ես, որ պետք է մնա արձանը, ուրեմն թող կմնա»,- ասաց Մինասյանը: 

Մեզ հետ զրույցում ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն էլ նշեց, որ այստեղ երկու խնդիր կա՝ քաղաքական և հուշարձանի հետ կապված. «Դա միջպետական խնդիր է: Քաղաքական որոշում է կայացվել, քննարկում է եղել, արձանը դրվել է: Այսինքն՝ այստեղ ոչ թե արժեքների մասին է խոսքը՝ լավն է արձանը, թե վատը, այլ քաղաքական որոշում է: Մեր իշխանություններն, իհարկե, դեմ կգնան պահանջին և, բնականաբար, չեն հանի արձանը:

Նժդեհը մեր ժողովրդի հերոսներից մեկն է: Նա մեծ հայրենասեր էր, ով նշանակալի դեր է խաղացել Զանգեզուրի դեպքերի հետ կապված»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ինչպե՞ս կարող են մեր առջև նման պահանջ դնել:

Նշենք, որ «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի և հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը և մյուսները շեշտել են, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ այսօր, ըստ նրանց, կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ՝ չնայած որ՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։

Հիշեցնենք, որ հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանը 2016թ. մայիսի 25-ին տեղադրվեց Երևանի Խաչքարերի պուրակում:

Նշենք նաև, որ այդ օրերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երևանում պետական ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը, ասել էր. «Բոլորը գիտեն մեր վերաբերմունքը Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև նացիզմի, ռասիզմի, ծայրահեղականության հերոսացման նկատմամբ: Այդ հարաբերությունները ամրագրված են նաև միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է՝ ինչու է այդ արձանը տեղադրվել: Չէ՞ որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի անմահ սխրանքը Հայրենական պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում»:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Լեռնաշեն գյուղի մոտակա սարալանջին «Կադիս»-ը պարտվեց. Հարոյանը պատմական գոլի հեղինակ «Ռոմա»-ն պարտվեց հռոմեական դերբիում «Երազանքս է ունենալ տուն` նման տեսարանով»․ Շպռոտ Զանգվածային ծեծկռտուք Երևանի կենտրոնում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ժոնաթան Լաքոթը հրապարակել է Էյֆելյան աշտարակի լուսանկարը՝ լուսավորված հայկական դրոշի գույներովԱտելությունը, թշնամությունը դարձան կոնկրետ քաղաքականություն՝ մեր միտքը, մեր հոգին, մեր կյանքը պղծելու համար. Բագրատ ՍրբազանՍտեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ) Իմ հիասքանչ ու նվիրական հայրենիք․ Արմեն Սարգսյան Օլյա Հակոբյանի աշնանային կերպարըԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Լևանտե»-ին Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր դեպի Եռաբլուր ջահերով երթին Մոմ և աղոթքներ Եռաբլուրում՝ անմահ հերոսների հիշատակին Սոնա Ռուբենյանի հրապուրիչ կերպարըՀարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում է «Մի երազիր կյանքի մասին, ապրիր երազանքներդ»․ Իրինա Թովմասյան Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը միացավ ջահերով երթին«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Լացիո»-ի դեմ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը «Ամայացած դրախտը «ծառ տնկելով» պիտի ծաղկեցնենք... կամ անապատ դառնանք իսպառ»․ Նազենի Հովհաննիսյան ՈւՂԻՂ. «Հայերը չեն հանձնվել». ջահերով երթ դեպի Եռաբլուր «Յուվենտուս»-ը տանը հաղթել է «Սամպդորիա»-ինՄեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա ԱնդրասյանՆիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք«Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից, պարզապես գիտակցում են դրանք, ու երբեք դրանց գերին չեն դառնում...»․ Էդգար ԻգիթյանՄեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան ԳեղամյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են կատարում. RegnumՄերկելի 16-ամյա իշխանությունից հետո երկիրը նոր կանցլեր կունենա. Գերմանիայում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍիրուն Մինասի եւ որդու լողափնյա լուսանկարներըՇրջանների զգալի մասում սպասվում է անձրև «Իմ միակ եւ հավերժական սեր»․ Լիլի Մորտոյի եւ սիրելիի սիրառատ հոլովակըԳորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումիցԱլիևը Հայաստանին մեղադրում է բոլոր այն հանցագործություններում, ինչը անում է Ադրբեջանը«Ուղիղ պետք է նայենք իրականության աչքերին, չպիտի փախչենք, փախուստը վախկոտության հոմանիշն է…»․ Դիանա ԳրիգորյանԽոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվելԿրկնակի դավաճան է բանակին պարտված անվանողը, պարտվել է ապիկար իշխանությունը.Սեյրան Օհանյան44-օրյա պատերազմի հերոսների հոգեհանգիստ՝ Անթիլիասի Մայրավանքում. ՈւՂԻՂ «Գեղեցիկ մայրիկ». Մարտան՝ որդու հետ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվելԲյուրական գյուղում և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներում գազ չի լինի«Հեռու կեղծիքից…». Մանո Գրիգորյանը նոր տեսանյութ է հրապարակելԱրարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը
Ամենադիտված