00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց Դավիդ Նալբանդյանի հանդիպումը Պիկեի ու Լիոնել Մեսսիի հետ (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Վորոնեժում 3 և 2-ամյա հայ երեխաները մահացել են գազի թունավորումից Սիրիահայերը նոր կյանք են կառուցում Հայաստանում. France 24 (տեսանյութ) Շաբաթվա լավագույն գոլերը, փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)Ես չեմ պատրաստվում զոհ դառնալ սպոնտան որոշումների. Լիլիթ Գալոյանը դատի է տվել Շախմատի ֆեդերացիայինԲագարանում դեռևս քարե դարն է. վերջին անգամ ծորակից կոմունիստների ժամանակ է ջուր եկել

Նախագահը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

 Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 7-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոնները, Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:

Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության Նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով:

Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով:


Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողության ժամանակ


Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ դիվանագետներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,

Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը: 

Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից, և այսպես կարելի է շարունակել: Նրանց ընդամենը մի բան է միավորում՝ սերը այս աննման խաղի նկատմամբ: 

Աշխարհի բոլոր ֆուտբոլասերները շատ լավ գիտեն, որ ցանկացած վայրում, աշխարհի ցանկացած կետում ֆուտբոլն ունի միատեսակ և անխախտելի կանոններ: Եվ մենք մեր ժամանակի, մեր կյանքի հաճույքների մի հիմնական մասը երևի ստանում ենք այս խաղը դիտելուց՝ տեսնելով ֆուտբոլիստների կամային հատկությունները, նրանց համառությունը, նրանց նպատակասլացությունը, շատ դեպքերում նաև շատ նուրբ կատարողականը:

Պատահական չէ, որ ֆուտբոլային աստղերին երկրպագում են հարյուր միլիոնավոր մարդիկ: Եվ այդ մարդիկ մեզ բավականություն են պատճառում, այդ մարդիկ իրենց երկրները ճանաչելի են դարձնում: Իհարկե, ֆուտբոլը քաղաքականացված չէ, բայց այդ մարդիկ մեծ հաշվով քաղաքականությունն էլ են որոշում: Մենք դա շատ լավ գիտենք մեր Հենրիխ Մխիթարյանի օրինակով: Վստահ եմ, որ գոնե այս պահին աշխարհում չկա երկրորդ հայը, որ կարողանա այդքան ճանաչելի դարձնել մեր ժողովրդին: Մենք Հենրիխին, իհարկե, հաջողություն ենք մաղթում: Վստահ եմ, որ այստեղ հավաքվածների մեծ մասը դիտել է վերջին խաղը՝ Հենրիխի մուտքը «Արսենալ»: Կարծում եմ՝ հաջողված խաղ էր: Սա, վստահ եմ, որ նոր կարիերայի սկիզբն է: Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում, որ բոլորս հոգով, սրտով իր հետ ենք, և նա դեռևս շատ անելիքներ ունի: Հենրիխը մեր հավաքականի ավագն է, առաջատարը, և մեր հավաքականի մնացած տղաներն էլ են մեր երիտասարդների համար ծառայում են որպես օրինակ, ինչը շատ կարևոր հանգամանք է: 

Ես վստահ եմ, որ բոլոր երիտասարները, երեխաները, դիտելով ֆուտբոլ, մտքներում ասում են՝ որքան լավ է առողջ ապրելակերպով կյանք վարելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարի հեղինակներին և, իհարկե, իրականացնողներին: Սա ևս շատ լավ առիթ է, որպեսզի խոսենք այս խաղի կարևորության մասին, որպեսզի կարողանանք միավորել բոլոր ֆուտբոլասերներին: Ֆուտբոլիստները դժվար են միավորվում, որովհետև նրանք ստիպված են տարբեր թիմերում խաղալ և իրենց թիմերի հեղինակությունն ու շահը պաշտպանել, բայց խաղից հետո նրանք միավորված են: Միավորված ենք նաև մենք՝ ֆուտբոլասերներս: Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաև դուք: Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարևոր խաղերը և գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջև:

Շատ շնորհակալ եմ ձեզ: Մենք, իրոք, երախտապարտ ենք: Հայաստանի համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ, պարո՛ն Կարամբյո, Հայաստանում և, իհարկե, հիանալ այս գավաթով, որի համար հռչակավոր մարդիկ պայքարել են և դեռևս պայքարելու են:

 

դիտվել է 1008 անգամ
Լրահոս
16 Նոյ
Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական տվեց Դավիդ Նալբանդյանի հանդիպումը Պիկեի ու Լիոնել Մեսսիի հետ (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Վորոնեժում 3 և 2-ամյա հայ երեխաները մահացել են գազի թունավորումից Սիրիահայերը նոր կյանք են կառուցում Հայաստանում. France 24 (տեսանյութ) Շաբաթվա լավագույն գոլերը, փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)Ես չեմ պատրաստվում զոհ դառնալ սպոնտան որոշումների. Լիլիթ Գալոյանը դատի է տվել Շախմատի ֆեդերացիայինԲագարանում դեռևս քարե դարն է. վերջին անգամ ծորակից կոմունիստների ժամանակ է ջուր եկելԻնչպես Անգլիայի հավաքականը հրաժեշտ տվեց Ռունիին (լուսանկարներ)Արտահերթը ապահովագրվում է. ո՞րն է լինելու հաջորդ թիրախըNBA. օրվա արդյունքները ու լավագույն դրվագները (տեսանյութ)ՄԻՊ-ը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ԵԽ և ՄԱԿ Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը կհամակարգի Գոռ Հակոբյանը Ես չեմ տեսնում նրա մեջ պետականությունՈրոշում կայացնողը Փաշինյա՞նը չէՎալերի Հովհաննիսյանի ընտանիքը գնել է Մոսկվայի «Արարատ»-ըԵվրասիական միջկառավարական խորհրդում ՀՀ կառավարությունը կներկայացնի Արարատ Միրզոյանը Ջիբրալթար-Հայաստան հանդիպման մրցավարները հայտնի ենԳլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ինՀանցավորության աճն ու ոստիկանությունըԱմենատխուրն այն է, որ «Նոր Հայաստանի» «նոր սերունդն» է իր ինտելեկտուալ սնանկությունը ցուցադրումՀայաստանի ըմբիշները անհաջող մեկնարկեցին աշխարհի երիտասարդական առաջնությունումՀայտնի է ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսըՍամվել Մայրապետյանը կմնա կալանքի տակ․ պաշտպանը կրկին միջնորդություն է ներկայացրել«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ Առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ինՄենք մարդկանցից մեկանգամյա մանդատ ենք ուզում. «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամՋիբրալթար-Հայաստան. բուքմեյքերական կանխատեսումներԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին պարգևատրելու համարՀայաստանի հավաքականի հայտացուցակը հայտնի է (լուսանկար)Ինչո՞ւ կրկին կալանավորեցին Սերժի Վաչոյին, ի՞նչ կլինի որպես գրավ մուծված 1 մլրդի հետԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ հետևել է մարտավարական հարձակողական զորավարժություններին Աջափսանդա՞լ, թե՞ այլ ճաշ. ինչպիսին է ՔՊ-ի ցուցակը (տեսանյութ)Հայաստանի հավաքականի մարզումները (տեսանյութ, լուսանկարներ)Երևանի ավագանու՝ ՕԵԿ–ի կողմից առաջադրված թեկնածուն գումարի դիմաց պահանջել է ձայն ապահովել. նրան մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել. Աղաբեկյանը՝ իրեն քննադատողների մասին Մենք ոչ թե մրցակից, այլ աջակիցներ ենքԿարլսենը և Կարուանան շարունակում են կիսել միավորը Ֆեդերերը դուրս եկավ ATP ամփոփիչ մրցաշարի հաջորդ փուլԻնչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը Գագիկ Ծառուկյանը խոշոր դրամական պարգևի է արժանացրել պարա ռաֆթինգի աշխարհի չեմպիոններին (տեսանյութ) «Եթե Վեհափառը չի կարողանում ժողովրդի մեջ շրջի՝ դա իր պրոբլեմն ա». Սասուն Միքայելյան «Իմ Քայլը» դաշինքը հրապարակել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները՝ ըստ ընտրատարածքների Հարբած տղամարդը ծեծել է եղբորը, նրա կնոջը և 8 ամսական երեխայինԻնչի՞ց եք պաշտպանելու վարչապետին՝ հայ ժողովրդի՞ց«Հերոս» բառը աջուձախ մի՛ շռայլեք․ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»