00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՄի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Նախարարը արդարանում է և արդարացնում

Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության՝ 2017 թվականի աշխատանքները և ներկայացրեց 2018 թվականի ծագրերը: Ինչպես երևում է՝ ինքը Հարությունյանն, անչափ գոհ է իր կատարած աշխատանքի ծավալներից,  բացի Սահմանադրությամբ պայմանավորված նախագծերից, այլ օրենսդրական ակտեր ևս մշակվել են՝ թվով 35: Քիչ չէին նաև հարակից  օրենսդրական նախաձեռնությունները՝ թվով 60: Թե ինչ են դրանք փոխել երկրում արդարության մթնոլորտի վերականգնման կամ դատական համակարգի բարեփոխման առումով՝ դժվար է ասել: Վերջին շրջանում զանազան օրենսդրական փոփոխությունների, նոր հայեցակարգերի և նախագծերի առատությունն իր հետ բերեց որոշակի լարվածություն, քանի որ այդ առաջարկներում բավականին զգալի ծայրահեղություններ կային, վտանգավոր սողանցքներ ու թակարդներ, մեր պատկերացումների հետ հակասությունների գնացող ձևակերպումներ: Միջազգային վարկանիշավորման արդյունքները մեր երկրի համար ևս  չեն կարող դրական համարվել, կոռուպցիայի կանխարգելման համար միայն օրենսդրական նախաձեռնությունները կամ, այսպես ասած, «թուղթ մաշացնելը» բավարար չէ: Մինչդեռ Հարությունյանը գտնում է, որ կոռուպցիան ծաղկում է ոչ թե չինովնիկների ամենաթողության, այլ քաղաքացիների անտեղյակ լինելու պատճառով:

Մի առիթով էլ Հարությունյանն ասում էր, որ եթե մարդիկ չգիտեն քո կողմից կիրառվող գործիքի մասին, նրանք կարող են ենթադրել, որ նման գործիք չկա, այնտեղ գործում են այլ մեխանիզմներ և այլն: Այսինքն՝ մեկ տարվա գործունեության արդյունքում նախարար Հարությունյանը պարզել է, որ մեր հասարակությունն ընդամենը մոլորության մեջ է, ու եթե արթնանա այդ թմբիրից, աչքերը մի լավ տրորի, ապա բոլորովին ուրիշ պատկեր կտեսնի: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի դատական համակարգն այսօր էական փոխվել է: «Եկեք գնանք դատարան, վերցնենք 10 տարի առաջվա որևէ դատական ակտ և հիմա վերցնենք, համադրենք, տեսնենք որակը նույնն է, թե ոչ: Կարող ենք նույնն անել 20 տարի առաջվա դատական ակտի հետ, դուք կտեսնեք որակի վիթխարի, էական աճ»,- հավելեց նա: Այս պարագայում անչափ հետաքրքիր է մեկ այլ ցուցանիշ, որը հրապարակեց այսօր նախարար Հարությունյանը: Խոսքը ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ ընդունվող վճիռների  թվի կտրուկ ավելացումն է: Եթե 2013-ին կայացվել էր ընդամենը 2 վճիռ, ապա 2016-17 թվականներին ունեցել ենք 27 վճիռ:  Արդյո՞ք այս ցուցանիշը վկայում է դատական ակտերի որակի բարձրացման մասին… Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ թմբիրում գտնվողների իրավագիտակցությունն է բարձրացել և հանրությունը այլևս չի պատրաստվում ուտել կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների «կուտը»: Իսկ այդ ընթացքում Հարությունյանը կարող է արդարանալու և առկա իրավիճակը արդարացնելու հազարավոր պատճառներ գտնել...

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1939 անգամ
Լրահոս
24 Սեպ
Չուրանաք տրված քվեները․ Արթուր ԵղիազարյանՀզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ, հզո՜ր քաղաքացի․ Նիկոլ ՓաշինյանՍովն ու անորոշությունը ընդամենը 5 ամիս անց գրոհելու են Կառավարության դարպասների վրա․ ԲՀԿ պատգամավորԿԸՀ-ն ամփոփել է քվեաթերթիկների մոտ 18 %-ը. «Իմ քայլը» ստացել է 82,34 % Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում է․ այնտեղ արդեն տոնում են հաղթանակը«2004֊ից տեղամասերում կռիվ ենք տվել, որ մոտեցնենք էս օրը»․ Արարատ ՄիրզոյանԵրևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել Ոստիկանները բացահայտել են առանձնատնից գողություն կատարողին և կազմակերպչին ՄԻՊ-ը ժամը 22:00-ի դրությամբ ստացել է 46 ահազանգ Երևանի դատախազությունն արձանագրել է ընտրախախտումների 129 ահազանգ Կյանքիս ամենախախանդ ընտրության օրը Երևանում… Տեսանյութ. Ինչպես է Հայկ Մարությանն իր թիմի հետ հետևում հաշվարկին Պատրաստվեք ԱԺ ընտրությունների. Ալեն Սիմոնյան ՄԻՊ-ն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների օրն արձանագրված դեպքերը Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվելԸնտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին Քվեարկության ամբողջ ընթացքում ոստիկանությունն արձանագրել է իրավախախտման 84 տեղեկություն Ավագանու ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներըՀայտնի է, թե ինչքան գումար են ծախսել ընտրությանը մասնակցող ուժերը. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ«Գելափ»-ական արդյունքները փուչիկի պես պայթում են20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը 55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետելՍարգիս Ադամյանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան. Աշոտյանն արձագանքել է ՓաշինյանինԱվագանու 987 թեկնածուից 360-ը կին էԸնտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդումՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբժամը 18:00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ «Որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել սոցիալական ցանցերում» Ես Արտակ Զեյնալյանին շատ եմ սիրում. Կարպիս Փաշոյան«Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը նույնիսկ հայտացուցակում չկա Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 34,72 %-ը. ԿԸՀ Կրկնաքվեարկության դեպք է արձանագրվելՊայթյուն Փարիզում. տուժել է 6 զինվորականԸնտրացուցակում մահացած անձի առկայությունը հաստատվել է. Բիչախչյան «Ակնոցներդ կջարդե՛մ». ԲՀԿ-ի վստահված անձը սպառնացել է դիտորդինՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել Համաշխարհային մամուլի անդրադարձը՝ Երևանյան ընտրություններինՀանձնաժողովի ՀՅԴ-ական անդամը մի տղամարդուց գումար է ստացելՎրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ L.O.L. Surprise-ի մոդել (տեսանյութ, լուսանկարներ)«Ես ռայոնից եմ եկել, ուզում եմ անպայման ընտրեմ, մի հատ դասավորեք, էլի...» Լրագրողը բեյջ չի ունեցել. կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿՍա պատմական հնարավորություն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված