00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վեճ Վահե Էնֆիաջյանի և Դանիել Իոաննիսյանի միջև․ ասուլիսը տապալվեցԳարիկ Սարգսյանի տապալված քննությունըԳ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ) Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Վե՛րջ. լռում ենքՄենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան ԲաբայանՆուրմագոմեդով-Մաքգրեգոր. հայացքների մենամարտ (տեսանյութ)Թրամփի պայմանը՝ Նիկոլ ՓաշինյանինՆիքի Մինաժը՝ համարձակ ու մարմինն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ, տեսանյութ)

Լիբանանի նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Հայաստան այցելելու հրավերը. 2 նախագահների հայտարարությունները

Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 22-ին Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Լիբանանի և Հայաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Մեկ անգամ ևս ջերմորեն ողջունում եմ Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Միշել Աունին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանում: Պարո՛ն նախագահ, սա Ձեր անդրանիկ այցն է մեր երկիր, որը, վստահաբար, նոր լիցք կհաղորդի ամուր պատմական կապերի վրա խարսխված մեր բարեկամական հարաբերություններին: 

Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ Նախագահ Աունի հետ մեր զրույցն անցավ ջերմ մթնոլորտում՝ հայ-լիբանանյան բարեկամության ոգուն համապատասխան: Բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ համագործակցության ողջ օրակարգի վերաբերյալ, վերահաստատեցինք մեր երկրների հաստատակամությունը՝ շարունակելու փոխադարձ վստահության հենքի վրա խորացնել և ամրապնդել մեր բազմոլորտ համագործակցությունը:

Թեև նախորդ տարի մեր դիվանագիտական հարաբերությունները թևակոխեցին իրենց քառորդ դարը, սակայն մեր ժողովուրդների բարեկամությունն ունի բազմադարյա պատմություն, որում, անխոս, իր ուրույն դերն ունի լիբանանահայ համայնքը: Երկուստեք գոհունակությամբ փաստեցինք, որ այս տարիներին մեզ հաջողվել է մեր բարեկամությանը հաղորդել նոր որակ՝ ձևավորելով փոխգործակցության ամուր կապեր քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում:

Կարևորեցինք մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պահպանումը՝ որպես բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևոր խթան: 

Ընդգծեցինք միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման կարևորությունը՝ հատկապես, հաշվի առնելով, որ Հայաստանն ապրիլից անցում է կատարում կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։
Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծապես կարևորեցինք տնտեսական բաղադրիչը: Դրական ենք գնահատում Հայաստանում լիբանանյան ներդրումների շարունակական ընդլայնումը: Լիբանանյան ներկայությունը Հայաստանում տեսանելի է բանկային, ծառայությունների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նախանձախնդիր ենք ավելի ընդլայնելու այս ձեռքբերումները: Պայմանավորվեցինք երկուստեք աշխատանք տանել երկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ։ Առկա է գրեթե ողջ տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ վստահության միջավայր է ձևավորում մեր գործարարների համար։ 
Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև կնքված շուրջ հինգ տասնյակի հասնող փաստաթղթերը ամուր հիմք են ծառայում տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության համար:

Բարձր գնահատեցինք միջազգային կառույցներում մեր երկրների արդյունավետ փոխգործակցությունը և փոխադարձ աջակցությունը հատկապես մեզ համար կենսական կարևորություն ներկայացնող հարցերում: Պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել մեր բազմակողմ համագործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ: 

Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել:

Արդեն ավելի քան 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց կան պատմական իրադարձություններ և երախտագիտության զգացում, որ վաղեմության ժամկետ չունեն։ Վերստին երախտագիտություն հայտնեցի Լիբանանի ժողովրդին և իշխանություններին՝ մեր պատմության այդ դաժան հատվածում հայ տարագիրներին սրտաբաց ընդունելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ ենք, որ այդ հանցագործության դատապարտման և կանխարգելման ջանքերում Լիբանանը մեր կողքին է նաև այսօր:

Ցավոք, այսօր Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում մենք շարունակում ենք ականատես լինել մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին: 

Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ: 

Լիբանանի Նախագահի հետ պայմանավորվեցինք նույն ոգով շարունակել հայ-լիբանանյան ակտիվ շփումները և խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Եվ ես շատ ուրախ եմ, որ պարոն նախագահը ընդունեց մեր հաջորդ հրավերը՝ աշնանը Հայաստան գալու և մասնակցելու Ֆրանկոֆոնհիայի գագաթնաժողովին: 

Պարո՛ն նախագահ, շատ շնորհակալ եմ և այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ձեզ:

 

  ***

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո

Դրական և կառուցողական բանակցություններ վարեցինք նորին գերազանցություն Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անդրադարձանք վերջին տարիների երկկողմ հարաբերությունների ընթացքին, արձանագրված շոշափելի առաջընթացին, ինչպես նաև ցայսօր դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացված հիմնական աշխատանքներին: Մեր հանդիպումն անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ինչն արտացոլում է մեզ միավորող մարդկային ամուր կապերը, հայ և լիբանանցի ժողովուրդների առանձնահատուկ հարաբերություններն ու հատկապես հայկական արմատներով մեծաթիվ լիբանանցիների առկայությունը: Այդ ներկայացուցիչներից շատերն այսօր ուղեկցում են ինձ՝ Լիբանանի կառավարության նախարարներ և պատգամավորներ: 

Նախագահ Սարգսյանի ուշադրությունը հրավիրեցի այն իրողության վրա, թե մեր հասարակությունում ինչպիսի գնահատանք է վայելում այդ հատվածը՝ իր կենսունակությամբ, մշակույթով, քաղաքակրթությամբ, սոցիալապես և իրենց ազդեցիկ մասնակցությամբ քաղաքական, տնտեսական կյանքում:

Քննարկեցինք նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես՝ մեր հարևան Սիրիայում: Մենք համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու և պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն է մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին յոթ տարիների շարունակվող խռովությունները: Նախագահ Սարգսյանին ներկայացրեցի սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես մեր երկիր, այնպես էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Այստեղ նրան վստահեցրեցի, որ Լիբանանը հաջողությամբ դիմակայել է այդ սպառնալիքները և ոչնչացրել ահաբեկչական բջիջները՝ խաղաղություն և կայունություն հաստատելով մեր հանրության մեջ: Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարևոր է, խարխսվելով առաջադիմության մշակույթի, անձանց և պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից: 

Մենք խոսեցինք նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին, որն առավել բարդացել է Սիրիայի հարևան երկրներում, հատկապես՝ Լիբանանում: Նախագահին ներկայացրեցի, որ մեր երկիրը տնտեսական, սոցիալական, անվտանգության ճնշումների է ենթարկվում՝ արդյունքում ունենալով իր տարածքում ավելի քան մեկ ու կես միլիոն ներգաղթյալ՝ նրանց կարիքները հոգալու համար միջազգային օգնության բավարար չլինելու հետ միասին: Այս կապակցությամբ շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովվի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ և որը կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո: 

Ես երախտագիտությունս հայտնեցի Նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի և նրա խնդիրների կողքին գտնվելու համար, ապա վստահեցրեցի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում: 

Նշեմ, որ բանակցությունների ընթացքում անդրադարձանք Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու նավթային մեր իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային մեր սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին: Հաստատեցի, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, և այդ գործում մենք ապավինում ենք միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու և իրավիճակը չսրելու խնդրում:

Ես նաև իմ երախտագիտությունը հայտնեցի Նախագահին առաջիկա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու՝ ինձ ուղղված հրավերի համար և խոստացա արձագանքել դրան՝ մաղթելով գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին ամենայն հաջողություն: 

Շնորհակալություն: 

 

դիտվել է 308 անգամ
Լրահոս
22 Սեպ
Ինչ լուսանկարներ է հրապարակում դերասան Էդգար Իգիթյանը իր մեղրամսից Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը Արցախում 20-ամյա զինվոր է զոհվել Երևանում անցկացվեց ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության համաշխարհային համագումարը Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ի գրասենյակներից մեկում Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է. տեսանյութ Վարչապետի համոզմամբ՝ կենսաթոշակի բարձրանալու համար պետք է առաջին հերթին խրախուսել աշխատող մարդուն Երևանում մեկնարկել է «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը-2018» հատուկ դասընթացը Փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը. ՀՀ վարչապետ ՄԱԿ-ի հարթակում ԱՄՆ նախագահին հանդիպելը ամենահեշտ բանն է․ Ինչո՞ւ չի կայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումըՎեճ Վահե Էնֆիաջյանի և Դանիել Իոաննիսյանի միջև․ ասուլիսը տապալվեցԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ կգործուղվեն Հայաստան Գարիկ Սարգսյանի տապալված քննությունըԻրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Անցնող շաբաթ շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Ընտրակաշառքի խոստում Ներքին ՉարբախումՎարչապետը նոր հանձնարարություններ է տվելԱրտակարգ դեպք Սերժ Սարգսյանի հայրենի գյուղումՊաստառի հանումից՝ մրցանակի հանձնում կամ Հայրապետյանի արկածները սփյուռքումԱրտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է ամենագործնականը Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Տնտեսական «աճի» առասպելը.ո՞վ է խաղում թվերի հետՀակակարկտային կայանների օգտագործման լուրջ խնդիրներ կան. Վարչապետը հորդորեց բնակիչներին հետևել համայնքի ղեկավարների աշխատանքին Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ. ԱԳ նախարար Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ) Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Հայաստանը շարունակելու է կառուցողական աշխատել խաղաղ բանակցությունների գործընթացի շրջանակներում. ԱԳ նախարարի հարցազրույցը «Իրականում» հաղորդմանը Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը Հրադադար ենք պարտադրում Հայաստանում իսկապես սիրո և համերաշխության մթնոլորտ է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Գտնվել է խորտակված առասպելական նավը Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին Սեպտեմբերի 21-ի տոնակատարություններին տասնյակ հազարավոր մարդ է մասնակցել, սակայն չի արձանագրվել և ոչ մի միջադեպ. ՀՀ վարչապետ ՀՀ նախագահը կլինի Ֆրանսիայում անցկացվող ամենամյա Summit of Minds գագաթնաժողովի գլխավոր բանախոսը Բակո Սահակյանը Երեւանում այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումի քննարկումները դեռ շարունակվում են. «Հրապարակ»Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարան փակվում է. «Հրապարակ»Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը, Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով. «Հրապարակ»Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել. «Հրապարակ»Comedy Club-ը կրկնօրինակում է Փաշինյանին (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին ներկայացել է նոր թափանցիկ զգեստով (լուսանկարներ)Գոռ Երիցյանի հաղթանակը (տեսանյութ)Լոնդոնը կրկին կխաղա Եվրամիության կանոններովԻռլանդական ավիաընկերության ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Դուբլինի օդանավակայանում (տեսանյութ)«Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհին ներկայացել է առանց հերոսական շորերի (լուսանկարներ)Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբԱլաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքիցՎե՛րջ. լռում ենք
Ամենադիտված