00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

Գյումրիում գերեզմանների վկայականներ չեն տրամադրվում. Շիրակի քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել քաղաքապետարան

 Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են նշված արարքների կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ արձանագրված խախտումները քննարկելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Այսպես՝ Գյումրի քաղաքի մի բնակչուհի 2017թ. օգոստոսի 22-ին այցելել է ընտանեկան գերեզմանոց և  պարզել, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրի քաղաքի բնակչուհու ընտանեկան գերեզմանոցի տարածքը «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ կողմից 2016թ. հոկտեմբերին հատկացվել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ փակ բաժնետիրական ընկերության հատկացվող գերեզմանատեղերի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, ինչպես նաև հատակագծեր չեն տրամադրվում: Չեն տրամադրվում նաև գերեզմանների վկայականներ, քանի որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընկերության կողմից շահագործվող գերեզմանատներում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ /ծառուղի, հատված, շարք/ և հատակագծեր:

ՓԲԸ-ում պահպանվում են միայն հուղարկավորությունների հաշվառման գրանցամատյանները, որոնցում չեն նշվում հատկացված գերեզմանի կոնկրետ տեղը, շարքը, հատակագիծն ու ծառուղին:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը 2006թ. նոյեմբերի 23-ին որոշում է կայացրել  «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը և գերեզմանի վկայականի ձև սահմանելու մասին /որոշում թիվ 1910-Ն/, ինչը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 2007թ. հունվարի 22-ին:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից Գյումրու քաղաքապետարանին միջնորդվել է՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Գյումրու նշված փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկող գերեզմանատներում իրականացնել գերեզմանատեղերի հաշվառում, հատակագծերի և գերեզմանների վկայականների տրամադրում, դրանց վերաբերյալ հաշվառման մատյանների վարում, դրանց պահպանություն: Բացի այդ, առաջարկվել է  քննարկել ՀՀ  կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ  իրենց իրավասությունների շրջանակներում իրականացրած աշխատանքներում բացթողումներ և թերացումներ թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցը»:

 

դիտվել է 651 անգամ
Լրահոս
25 Հուն
Սերժ Սարգսյանի անվտանգության պետը ձերբակալվեց. ԱԱԾ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ միացումԱվստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով Երևանում 137 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք Ռեստորանի հատուկ աշխատակցուհիները հաճախորդի փոխարեն մաքրում են խեցգետինը (տեսանյութ) Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ ամբիոնից ուղերձ է հղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել Իսպանիա-Մարոկկո, Պորտուգալիա-Իրան. մեկնարկային կազմերը հայտնի են Ահա թե ինչու են բերման ենթարկել Սաշիկին. նոր մանրամասներ (տեսանյութ)Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը Վարչապետի մոտ քննարկվել են պոտենցիալ ներդրումային ծրագրերի իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունները ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ Թե ինչու Երևան քաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չպետք է շարունակեն պաշտոնավարելԵրգիչ Անդրեն վերջապես ցույց է տվել սիրելիին. լուսանկարներ Հայտնի է, թե ով կղեկավարի ԷջմիածինըՈստիկանին մեղադրանք է առաջադրվել քաղաքացուն ծեծելու համարՍաուդիան Արաբիա-Եգիպտոս՝ 2։1. թիմերը լքեցին պայքարը (տեսանյութ)Ուրուգվայն ուժեղ էր Ռուսաստանից (տեսանյութ)Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչպես է «ձգում» իր բարեմասնությունները (լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանին ոստիկանությունն է բերման ենթարկել. նոր մանրամասներ5 շախմատիստ գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըՄատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետՀրաժարվելով կոսմետիկ միջոցներից տեսաբլոգերը խնայել է տարեկան 4000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին` Սերժի ՎաչոյինՍերժ Սարգսյան -Կարեն Կարապետյան պարտիան ավարտվե՞ց Հուզիչ տեսանյութ Ռոնալդուի երկվորյակ երեխաների մասնակցությամբ (տեսանյութ)Վահան Շիրխանյանը ազատ արձակվեցՀոլլիվուդյան աստղի 12-ամյա դուստրը 2 դոլարով լիմոնադ է վաճառել գեյ շքերթի ժամանակ (տեսանյութ, լուսանկարներ) Սաշիկ Սարգսյանը բերման ենթարկվեց. բացառիկ տեսանյութՌեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու տարբերակ է շրջանառվում. Առաջին փոխվարչապետ (տեսանյութ)Ադելը 3 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ կթողարկի (տեսանյութ) Թույլ չենք տալու անել քարոզչություն՝ այն վերագրելով բարեգործության. փոխվարչապետ (տեսանյութ)Տիմատին, երեք տարի տևած հարաբերություններից հետո, բաժանվել է ընկերուհուց (տեսանյութ, լուսանկարներ) Խաղի ժամանակ կենգուրուն ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)Նազիկ Ամիրյանը կձերբակալվիՀրազդանի քաղաքապետը հրաժարական կտա Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը Մամիկոն Ասլանյանի հավերժության գաղտնիքը...Ինչու է «Աշտարակ կաթ»-ը հրաժարվում կաթ ընդունել. մանրամասներՎաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Աշխատասենյակ առանց գույքի. պաշտոնաթող փոխմարզպետը գույքն իր հետ տարել էԹուրքիայի քրդամետ կուսակցության ազատազրկված թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը շնորհավորել է իր կուսակիցներին և շնորհակալություն հայտնել հասարակությանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը կասկածվում է մրցակից ակումբի ֆուտբոլիստին կաշառելու մեջ Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԻմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ․ նոր մանրամասներ խուզարկությունից (լուսանկարներ) Armtimes.com Հարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներին«Զինվորի բաժին»-ը բեռնվել է Նազիկ Ամիրյանի ցուցումով (տեսանյութ) Մոսկվան տվեց համաձայնությունը. ի՛նչ գին կվճարի ՀայաստանըՓաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումՏեսանյութ. Զարուհի Փոստանջյանը ներխուժել է Տարոն Մարգարյանի ավտոպարկՀրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից. պաշտպանը՝ վարչապետին