00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի

Ինչ է իրականում կատարվել Շիրակի պետական համալսարանում

ՀՀ ԿԳ նախարարության Գյումրու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուց հետո թեման չի դադարում լինել հանրության հետաքրքրության ներքո:

Մինչ այժմ որևէ մեկնաբանություն չի տվել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, սակայն «Արմենպրես»-ի թղթակցի՝ պարզաբանում ստանալու խնդրանքին նա արձագանքեց. «Ես այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս: Մեկնաբանությունս գիտական խորհրդի որոշումներն են, արձանագրությունները ՝ 35 էջ. ամբողջը վավերացված և տեղադրված է բուհի կայքում»,-նշեց Սահակ Մինասյանը:

Ռեկտորի կողմից մատնանշված որոշման մեջ նշված է «Էթիկայի հանձնաժողովը գտնում է որ Խորիկյանի ու Համբարյանի վարքագիծը ստեղծված իրավիճակում իր բացասական հետևանքներով բուհի համար վնասակար է և խարխլում է բարոյահոգեբանական մթնոլորտը բուհում, արատավորում է հաստատության վարկանիշը, և ի վերջո տուժում են բուհի շահառուները: Հանձնաժողովը համակարծիք է գիտական այն որոշմանը, որի համաձայն Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի պահվածքն այլևս վստահություն չի ներշնչում և այլևս անհամատեղելի է դասախոսի աշխատանքի հետ:

Ելնելով վերը նշվածից հանձնաժողովը որոշեց՝ 1. հանձնաժողովի կողմից ուսումնասիրված նյութեր ողջամիտ հիմքեր են էթիկայի նորմերի խախտման փաստ արձանագրելու համար, 2. վերը նշված դասախոսները խախտել են ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից 30.01.2017 նիստում հաստատված «Էթիկայի սկզբունքներով» սահմանված «Ազնվության», «ճշմարտացիության», «Այլոց նկատմամբ հարգանքի» և «Վստահության» սկզբունքների որոշակի կետերը»,-նշված է որոշման մեջ՝ ստորագրված հանձնաժողովի նախագահի, քարտուղարի ու 3 անդամների կողմից: Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու համար հիմք հանդիսացել են ՇՊՀ գիտխորրդի, և էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ հիմք ընդունելով 5-6 ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները:

Խնդրին անդրադարձել է նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որեւէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես: Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական եւ մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար:

Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում:

Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք»,- գրել է Անահիտ Ֆարմանյանը: Երկու դասախոսների աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ 1-ին հոդվածի վեցերորդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում) և 122 հոդվածի 2-րդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով. գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ) համաձայն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշեց, որ նմանատիպ հանգուցալուծում սպասում էին, բայց դա արվել է իրավունքների կոպիտ խախտումներով: «Պարոն Մինասյան անձի դեմ ուղղված մեր մեղադրանքները, չգիտես ինչու, վերագրվում են բուհին, եւ ռեկտորը, իր անձը նույնացնելով համալսարանի հետ, հայտարարում է, թե մենք վարկաբեկում ենք բուհը: Այնինչ, մենք ընդամենը բարձրաձայնել ենք ռեկտորի կամայականությունների մասին»,-նշեց Գագիկ Համբարյանը: Նա կարծում է, որ ռեկտորն իրենց ազատել է մարտի 24-ին համալսարանում ծրագրված խորհրդի նիստից առաջ:

«Այսինքն՝ ռեկտորը, գործից ազատելով, արեց այնպես, որ մենք չմասնակցենք խորհրդի նիստին և չբարձրաձայնենք խնդիրները և այն ամենն ինչ կատարվում է բուհում, զրպարտելով, բարդեն մեզ վրա»,-նշեց Գագիկ Համբարյանը հավելելով, որ բուհի այս որոշումը կբողոքարկվի իրավական հարթության վրա: «Եթե այս ապօրինի որոշումը չբեկանեն ու մեզ չվերականգնեն, մենք կմտնենք դատարան և ոչ միայն դատարան: Խաղաքարերը չեմ ուզում հիմա լրիվ բացել»,-նշեց Գագիկ Համբարյանը:

Արմենուհի Մխոյան

դիտվել է 2744 անգամ
Լրահոս
21 Հուլ
Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գնացել է անձամբ ստուգելու Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհԲարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորվածՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվել է «Բորուսիա»-ից (տեսանյութ)Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնինԻնձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահԱստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարՍեւանի քաղաքապետը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի. «Փաստ»Օրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»Զորավարժանքները բնակելի տարածքներում, գյուղերում չեն անցկացվում. Նորատ Տեր Գրիգորյանց. «168 ժամ»
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը