00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզումՌուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Պուտինը պարգևատրել է «փա՛ռք Ուկրաինային» բացականչած խորվաթին Հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մարզերից 6-ումԱստղագուշակ՝ հուլիսի 16-ի համարՕրվա խորհուրդըՖրանսիայի հավաքականի պարգևատրումը (լուսանկարներ)Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Ինչպես է անվնաս հայտնվել այնտեղ, երբ ամբողջ տարածքը մինապատված է. Բերդավանի գյուղապետ

«Հենդոն էր, «Ճանճը»… մեզնից աբիժնիկները…». 10 կրակոց, 4 վիրավոր՝ «Մետաքս» թաղամասի բուքմեյքերական գրասենյակում

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Հենրիկ Բարսեղյանի գործի դատական քննությունը:

Հենրիկ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում իր մոտ պահվող ապօրինի հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի մարդկանց սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 23.10-ի սահմաններում Երևանի Խորենացու փողոցում՝ «Մետաքս» թաղամասի հարևանությամբ գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում հնչել են կրակոցներ: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 երիտասարդներ՝ հիմնականում 27 տարեկան:

Բարեբախտաբար՝ վիրավորների կյանքը փրկվել է, այս միջադեպի արդյունքում ոչ ոք չի սպանվել:

Վիրավորներից՝ Վահագ Գևորգյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս՝ որովայնի խոռոչ թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով, ներքին սուր արյունահոսությամբ:

Վլադիմիր Գևորգյանի և Արման Ավագյանի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ նրանք հրազենային վնասվածք էին ստացել ազդրի շրջանում:

Արման Սրապիոնյանի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ նա հրազենային վիրավորում էր ստացել ոտնաթաթի շրջանում:

Դեպքից հետո հետախուզում էր հայտարարվել «Մետաքս» թաղամասում որպես «Կաբելչիկ Արթուրի որդիներ» հայտնի երկվորյակ եղբայրների՝ Հենրիկ Բարսեղյանի ու նրա եղբոր նկատմամբ: Հետագայում վերջինիս մասնակցությունը դեպքին ապացուցված չլինելու հիմքով գործի նրա մասը կարճվել է:

Հենրիկ Բարսեղյանը՝ Հենդոն, հայտնաբերվել, կալանքի տակ է առնվել:

Գործի քննությամբ հաստատվել է, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում Հենրիկ Բարսեղյանը միակ կրակողը չէր, երկրորդ կրակող է եղել: Բացահայտվել է, որ կրակոցներ արձակած երկրորդ երիտասարդը եղել է Արման Մարջանյանը՝ «Ճանճ» մականունով, ով նույնպես հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել: Նրա վերաբերյալ գործի մասի դատական քննությունը ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ արդեն ավարտվել է:

Արման Մարջանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված երկու հանցավոր արարքների համար էլ ու վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման: Գործով մեղադրող դատախազը Մարջանյանի համար պահանջել էր 14 տարի ազատազրկում…

Նույն փաստական հանգամանքներով նույն գործի մի մասով կայացված մեղադրական դատավճիռը, ինչ խոսք, բարդ կացության մեջ է դնում Հենրիկ Բարսեղյանին ու նրա պաշտպաններին: Սակայն Արման Մարջանյանի վերաբերյալ դատական ակտը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ներկայումս պաշտպանական կողմն այն բողոքարկում է վերաքննիչ ատյանում:

Ըստ մեղադրանքի՝ «Տոտոյում» կրակոցներ հնչել են ավելի վաղ Հենրիկ Բարսեղյանի ու Վահագն Գևորգյանի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով: 2015 թվականի հոկտեմբերի 25-ին, ժամը 23-ն անց 10-ի սահմաններում Հենրիկ Բարսեղյանը Արման Մարջանյանի ու այլ անձանց հետ մուտք է գործել Երևանի Խորենացու փողոցում գործող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակ, որտեղ կրակոցներ են արձակել իրենց կողմից ապօրինի կրած ատրճանակներից ու չորս հոգու պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Բարսեղյանի, ինչպես և Արման Մարջանյանի դիտավորությունը եղել է սպանություններ կատարելը, սակայն նրանք իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հանդիպելով տուժողների ակտիվ դիմադրությանը, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի…

Հենրիկ Բարսեղյանի գործով դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց գործով կենտրոնական վկաներից մեկը՝ Հենրիկ Բարսեղյանի մանկության ընկեր, նույն բակում մեծացած Արսեն Թ.-ն: Վերջինս ոստիկանության տեսուչ է:

Վկային նախագահողը բացատրեց՝ եթե ինչ-ինչ պատճառներով իր անվտանգության համար անհանգստանում է, նրա հարցաքննությունը դատարանը կարող է դռնփակ անցկացնել, ինչպես նաև պատկան մարմինների միջոցով, վկայի պաշտպանության միջոցառումների շրջանակներում, կարող են վկայի անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր ձեռնարկվել:

Վկան չմիջնորդեց դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ, ոչ էլ անվտանգության երաշխիքների մասին հիշատակեց: Սակայն դատարանում հարցաքննության ընթացքում զգացվում էր, որ վկան գտնվում է որոշակիորեն հուզված վիճակում:

Վկան նշեց, որ ամբաստանյալ Հենրիկ Բարսեղյանը, մյուս գործով ամբաստանյալ Արման Մարջանյանը, ինչպես նաև տուժողներից երկուսը իր մանկության ընկերներն են, համարյա նույն բակում են մեծացել, նույն դպրոցն են գնացել:

Դեպքի պահին ինքը ոստիկանության ուղեկցող գնդի ծառայող էր: Այդ ժամանակ ինքը հայրական տանը չէր բնակվում, այլ ընտանիք էր կազմել ու վարձակալությամբ բնակվում էր այլ հասցեում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 17416 անգամ
Լրահոս
16 Հուլ
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզումՌուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Պուտինը պարգևատրել է «փա՛ռք Ուկրաինային» բացականչած խորվաթին Հոսանքազրկումներ կլինեն Երևանում և մարզերից 6-ումԱստղագուշակ՝ հուլիսի 16-ի համարՕրվա խորհուրդըՉպետք է թույլ տանք որևէ մեկին, որ խղճի ազատության «տանիքի» տակ որոշակի արտոնություններ փնտրի. Նիկոլ Փաշինյան Որպես կառավարություն չենք կարող որևէ գործողություն իրականացնել առանց հիմնավորման. Փաշինյանը՝ Ամուլսարի մասին Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից.Սարգիս ՍտեփանյանՆիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով պատասխանում է քաղաքացիների հարցերինՖրանսիայի հավաքականի պարգևատրումը (լուսանկարներ)Իրավիճակը սրվել է Սումգայիթում Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ Ֆրանսիայի հավաքականն` աշխարհի չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Սարսափելի ապագա․ սուպերհամակարգիչը մարդկությանը տանջալից կործանում է կանխատեսել Ահա թե ինչ զենք են կրում ամերիկացիները (լուսանկարներ) Եթե պատկան մարմինները շարունակեն չպաշտպանել Կաթողիկոսին, ապա դա կանեն հոգևորականները. Տեր Ասողիկ Ձեր թվաբանության դասատուի . Ադրբեջանցիների թվերը տարակուսելի են Ֆրանսիա-Խորվաթիա. մեկնարկային կազմերըՌիտա Օրայի գայթակղիչ ներքնազգեստով լուսանկարները Կարևոր է չկորցնել կանացիությունը. VARDA (լուսանկար) Նազենի Հովհաննիսյանի գայթակղիչ լուսանկարները լողափից Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին (լուսանկարներ)Ինչպես է անվնաս հայտնվել այնտեղ, երբ ամբողջ տարածքը մինապատված է. Բերդավանի գյուղապետԿզովանանք. սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ. Աշոտ Ահարոնյան Ինչ է կատարվում Սևանա լճում. արձագանքել է բնապահպանության փոխնախարարը (տեսանյութ) Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են ՄարտակերտըԴավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակին ՀՀ քաղաքացու վերադարձի համար (լուսանկար)Երևանի ավագանու «Հանապետական կուսակցություն» խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրի Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են КамАЗ-ն ու Peugeot-ն. կան վիրավորներԲա Շանթ Հարությունյանին ե՞րբ են ազատ արձակելու Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ հավանում ստացած հարցերին «Սպայկա» ընկերությունը սպասում է ՊԵԿ-ի պարզաբանումներին Աստղագուշակ՝ հուլիսի 15-ի համարՕրվա խորհուրդըԱստղերը և նրանց լողազգեստները (լուսանկարներ) Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունըԱրցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ Մահացել է Տեր Տաճատ ավագ քահանա ԴավիդյանըԽորվաթիայում բոլոր դեպքերում երկրաշարժ է լինելու. ԴալիչՄեկնարկում ենք «ներՈւԺ» ծրագիրը. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները հայտնի են Կարելի էր ընդամենը ներողություն խնդրել սխալ բաներ խոսելու համար ինչպես փլուզել օտար երկիրը ներսիցՈստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել. Արման Թաթոյան Խաբեությամբ դպրոցներից կրակմարիչներ են հափշտակել (տեսանյութ) Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված
Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՍկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը Ո՞ւմ պետք է Փաշինյանը «երախտապարտ» լինի Հայաստանում իշխանափոխության համար. Ալիևը հանդես է եկել հերթական անադեկվատ հայտարարությամբ Հա՛յդե Փարիզ. ինչպե՞ս են երկրից հեռանում Սարգսյանները. իրավապահների անփութությո՞ւն, թե՞...Նախկին ոստիկանապետի եղբայրն ու եղբորդին բռնություն են գործադրել անչափահասի և նրա հոր նկատմամբ, ստիպել են ծնկի գալ (տեսանյութ) Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. Իրինա Հարությունյան. «Հժ» Սաշիկ Սարգսյանի որդու փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՌոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան (տեսանյութ)Առողջապահության նախարարը աշխատանքից կազատի Սերժ Սարգսյանի խնամիին. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»