00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտի

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը Սերժ Սարգսյանին զեկուցել է անցած տարի իրականացրած աշխատանքների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու արդիականացման, շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմակայունության բարձրացման ռազմավարության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների խնդրի կանոնակարգման ուղղությամբ արված աշխատանքները, կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարական ծրագրերը և հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացված այլ աշխատանքներ:

Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ ի կատարումն Նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպման ընթացքում տրված հանձնարարականի՝ քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու և դյուրացնելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային առցանց եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով: 

Կոմիտեի հիմնական գործառույթ հանդիսացող տարածական պլանավորման ուղղությամբ ներկայացվել է, որ 2017-2021թթ. հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Որպես օրինակ ներկայացվել են 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակված Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է իրականացնել նմանօրինակ համալիր ծրագիր Սյունիքի և Արարատի մարզերում՝ ընդհանուր առմամբ 233 բնակավայրերի համար:


«Սևան» ազգային պարկի տարածքի զարգացմանն ուղղված միջոցառումների համատեքստում Նարեկ Սարգսյանը մանրամասնել է մշակված առաջարկությունները, ըստ այդմ, նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով իրականացնելով տարածքի մանրամասն գոտևորում՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ: Նախագծային առաջարկությունները, ըստ կոմիտեի նախագահի, մշակման ընթացքում են: 

Զեկուցվել է, որ 2017թ. ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը:

Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման շրջանակում Նարեկ Սարգսյանը ներկայացրել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից 2017թ. իրականացված կառուցապատման ներդրումային ծրագրերը, ինչպես նաև՝ Երևանում և մարզերում 2018թ. իրականացվելիք խոշոր ներդրումային ծրագրերը: 
Զեկույցի համաձայն՝ կոմիտեի համակարգմամբ պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին իրականացվել են թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրեր, որոնցից 19-ը՝ պետական, 35-ը` մասնավոր: Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների շինաշխատանքները, Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, գտնվում են ավարտական փուլում:

2018 թվականին կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել թվով 7 ներդրումային ծրագիր, ինչպես նաև՝ համակարգել ավելի քան 24 կառուցապատման նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը: 

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվել և իրականացվել են՝ կրթական, մարզական, մշակութային, առողջապահական, բնակարանաշինության և վարչական 32 օբյեկտների շինաշխատանքներ, այդ թվում՝ 2017 թվականի ընթացքում ամբողջապես ավարտվել և շահագործման են հանձնվել՝ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ավարտական փուլում են գտնվում Երևանի Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի և Երևանի պետական կամերային թատրոնի շինարարական աշխատանքները, Լոռու մարզի Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին կից օժանդակ մասնաշենքի կառուցման աշխատանքները, թվով 24 նախադպրոցական և դպրոցական, մարզական, մշակութային ու վարչական հաստատությունների նախագծահետազոտական աշխատանքները: 

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում իրականացվող կառուցապատման ներդրումային ծրագրերը. Ջերմուկում՝ քաղաքի զարգացման ծրագրի շրջանակում թերմալ ջրերի փակ և բացօթյա լողավազանով հյուրանոցային համալիրի կառուցումը, բնակելի թաղամասերի և քաղաքի բարեկարգմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր, Վանաձորում` լեռնադահուկային կենտրոնի և հանգստի գոտու կառուցման ծրագիրը, Ծաղկաձորի զարգացման և բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային և ինժեներական ենթակառույցների համակարգի վերականգնման և կառուցման, շենքերի ճակատային հատվածների բարելավման, գիշերային լուսավորության համակարգի տեղադրման ծրագրերը և այլն:

Հանրապետության Նախագահի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և գործարարությամբ զբաղվելու (Doing Business) ցուցիչով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման և դրա հետ շաղկապված՝ նպաստավոր քաղաքաշինական միջավայրի ձևավորման ու անհրաժեշտ կարգավորումների սահմանման տեսանկյունից, մշտական ուշադրության ներքո պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում իրականացվող քաղաքային զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում: 

 

դիտվել է 490 անգամ
Լրահոս
21 Հուլ
Ընդամենը 2 րոպե, և ձեր կրունկները կլինեն իդեալական վիճակում, առանց որևէ ճաքի կամ կոշտ մաշկի Լևոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը Շուրջ 1200 սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Առեղծվածային դեպք. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի (լուսանկարներ)Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բյուրականի աստղադիտարանին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Սիրիայի կարգավորման մարդասիրական ուղղությունները Իվան Ռակիտիչի հանգիստը՝ կնոջ հետ (լուսանկարներ)Հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Հայաստանից բլոգեր Nas Daily-ի հերթական տեսանյութը պատմում է պատերազմի վատ հետևանքների մասին Թորոսյանը կշարունակի Ալթունյանի «սուրբ» գործըՍահման. մեկ շաբաթում՝ 1300 կրակոցՎարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրգործ «Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը Մենք դեռ շատ երկար ժամանակ և գրեթե միշտ մեր գլխին ենք տալու, թե ինչու՞ այդ հարցում այդքան հիմար գտնվեցինք«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների կողմից պատճառված վնասը վերականգնվել է Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտիՍոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը». ՀՀ ՊՆ խոսնակԱնհիմն չէ կարծիքը, թե սոցցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում. ՓաշինյանՄհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին Գեղեցկուհի վոլեյբոլիստուհին՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ. հարուցվել է քրգործ Կամ նմանը նմանին կգտնի, կամ՝ կվերանա. տխուր ժառանգության պտուղները...Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ 1-2 կրակոց է հնչել, սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը». Արարատ Միրզոյան«Oրենքով գող» Քոնչոյին ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Սխալ, որից պետք է խուսափել ամեն գնովԵրևանի թիվ 46 դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում 7.6 մլն. դրամի յուրացում կատարելու համար «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հուսադրող լուր՝ օդերևութաբաններիցՏեսանյութ. Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃԹուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Հայաստանում ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. ԱԱԾ տնօրենն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին Եվրոպայի լիգա. հայտնի է «Ալաշկերտ»-ի խաղերի ժամանակացույցը Ահազանգ. «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Արթուր Գրիգորյանը գնացել է անձամբ ստուգելու Ողբերգական ավտովթար Սևանում. կա 2 զոհԲարձրագույն դատական խորհուրդն իրեն սպառել է՝ դեռ չձևավորվածՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի «Մանչեսթեր Սիթի»-ն պարտվել է «Բորուսիա»-ից (տեսանյութ)Ողբերգական վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնինԻնձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահԱստղագուշակ՝ հուլիսի 21-ի համարՍեւանի քաղաքապետը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի. «Փաստ»Օրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանի եղբոր ընտանիքը հայտնի դեպքերից հետո հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը