00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ուսեյն Բոլտը փորցաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային ակումբումՆիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցԱշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկը

Հայկական մշակույթի արդիականացում և զարգացում. վերջին տասնամյակի ձեռքբերումները. ՖԻԼՄ

Հայաստանյան մշակութային կյանքի վերջին տասնամյակի ձեռքբերումներն ամփոփվել են վավերագրական ֆիլմով: Հայաստանում բարեփոխումներ են իրականացվել թանգարանային ոլորտում, կառուցվել է Մատենադարանի գիտական մասնաշենքը,  մեր երկիրը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, հաջողություններ է ունեցել գրականության, թատրոնի, կինոյի, թանգարանների, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում:

Տասնամյակի կարևորագույն նախագծերից մեկը Մատենադարանի նոր՝ գիտական մասնաշենքի կառուցումն էր, որի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Երկուսուկես տարի և 14 միլիոն դոլար պահանջվեց Մատենադարանի նվիրյալների տասնամյակների երազանքն իրականության դարձնելու համար: Գրատպության 500 տարվա պատմություն ունեցող երկրի համար սա իսկապես մեծ ձեռքբերում և նվեր էր:

2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս միջոցառման շրջանակում Երևան ժամանեցին աշխարհի գրական ոլորտի  հայտնի դեմքեր, 30 երկրի պատվիրակներ և 50-ից ավելի պատվավոր հյուրեր: Տարվա ընթացքում գրքի քարոզչություն իրականացվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կազմակերպվեց 12 միջազգային ցուցահանդես, հայկական տաղավարները ներկայացվեցին գրքի 14 տոնավաճառներում և այլն:

Մեկ տարի անց՝ 2013 թվականին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մշակույթի զարգացման և այն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում, բնական է, չէր կարող ուշադրություն չհատկացվել թանգարանային ոլորտին: Վերջին 10 տարում վերանորոգվեցին ու տեխնիկապես հարստացվեցին հայաստանյան մի շարք թանգարաններ: 2015 թվականին Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նախագծերի շրջանակում վերակառուցվեց Ցեղասպանության թանգարանը:

2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝  նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակել նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ստեղծագործական ծրագրերից «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը համախմբեց 20-ից ավելի երևելի երաժիշտների, ովքեր 7 բացառիկ համերգներ տվեցին աշխարհի խոշորագույն քաղաքների բեմերում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակվեց նաև Վենետիկի 56-րդ բիենալեում «Հայություն» ցուցադրությամբ: Բիենալեի գրան պրին՝ ոսկե առյուծը, նվաճեց հենց Հայաստանը: 2014-2015 թվականներին Ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք, որից 241-ը՝ օտարալեզու:

Ինչպես հայտնի է, 2008 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, որի մասնակից թանգարանների թիվն ի սկզբանե 12 էր, իսկ արդեն 2017 թվականին այդ թանգարանների թիվը հասավ 113-ի:

2013 թվականը հռչակվեց հայկական գորգարվեստի տարի, ինչը նշանավորվեց Շուշիում գորգի թանգարանի ստեղծմամբ:

Վերջին տասնամյակը բարեփոխումների շրջան էր թե՛ թանգարանային, թե՛ թատերական և թե՛ երաժշտական կյանքում: Այս տարիների ընթացքում հիմնավորապես վերանորոգվեցին և գերժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինվեցին թատրոններն ու համերգասրահները: Ստեղծվեցին Հայաստանի 150-ից ավել պատմական հուշարձանների և թանգարանների վիրտուալ տուրեր և թանգարաններից մի քանիսի աուդիոգիդեր: Մեր երկրում ցուցադրվել են եզակի գլուխգործոցներ, այդ թվում՝ Դալիի գրաֆիկան և Այվազովսկու հռչակավոր «Քաոսը»:

Մեծ ուշադրություն է հատկացվել գրադարանային ոլորտին: Բազմաթիվ գրադարաններ տեխնիկապես վերազինվեցին, շարունակվում է գրադարանների թվայնացումը:

Մշակվեցին տասնյակ փոփոխությունների և նոր օրենքների նախագծեր, ընդունվեց 13 ռազմավարական փաստաթուղթ, 2010 թվականին հաստատվեց ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը, որն այսօր ընդգրկում է 32 տարր: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանը գրանցեց 5 ազգային տարր:

Այս 10 տարում վերելք է ապրել նաև հայ երաժշտարվեստը: Կայացման ճանապարհ են անցել հայտնի փառատոններ, որոնցից երկուսի՝ «Երևանյան հեռանկարներ»-ի և «Երևանյան միջազգային»-ի շրջանակներում Հայաստան են ժամանել հանրահայտ երաժիշտներ: Յուրաքանչյուր տարի հայաստանցի հազարավոր երեխաներ մասնակցել են հեղինակավոր մրցույթների ու փառատոնների, 497 մենակատարներ հանդես են եկել միջազգային մրցույթների:

Թատերական ոլորտում իրականցվել են 90-ից ավել ծրագրեր, բեմադրվել են համաշխարհային դրամատուրգիայի 160-ից ավելի բազմաժանր գործեր: Տեղական տարբեր փառատոնների շրջանակներում երևանյան թատերական նորույթները ներկայացվել են նաև ՀՀ մարզերում: «Մշակութային մարզ» նախագծով ամեն տարի 50-ից ավել ծրագրեր են իրականցվել նաև Արցախում և Ջավախքում: Դասական երաժշտությունից մինչև կինո. միջոցառումներ են կազմակերպվել նաև զինվորականների համար Հակաստանի և Արցախի զորամասերում:

Վերջին տասնամյակում իրականացվել է 345 կինոնախագիծ: Ազգային կինոֆոնդից թվայնացվել է 121 ֆիլմ: Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լեգենդներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:

Հետադարձ հայացք գցելով անցած 10 տարիներին՝ ակնհայտ երևում է իրականացված ահռելի աշխատանքը, որը նպաստել է մեր հարուստ ու դարավոր մշակույթի պահպանմանը, արդիականացմանն ու զարգացմանը: Շատ բան արվել է, սակայն անցնելու ճանապարհ դեռ կա, ճանապարհ, որն ունի հաջող մեկնարկ և նշանակալի արդյունքներ:

 

դիտվել է 553 անգամ
Լրահոս
18 Հուլ
Հոգևորականները մտահոգ են Մայր Աթոռից տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում. «Փաստ»«Ելք» դաշինքում վեճ կա համամասնությունների հետ կապված. «Հրապարակ»«Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել. «Հրապարակ»«Բանանց»-ն արտասովոր երկար ճանապարհով ուղևորվել է Սարաևո Իսրայելի խորհրդարանում ընդունվել է մի օրինագիծ, որը մեզ համար ևս կարող է օրինակելի լինել Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Ուսեյն Բոլտը փորցաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային ակումբումԻնչ «ազդեցություն» կունենա Գազի Կոլյայի ինքնասպանությունը ձերբակալված թոռների ճակատագրի վրա Ընդամենը 4 փաստ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին, որը կբացահայտի նրանց էությունը Հաստատվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովի ծրագիրը Նախագահի նստավայրի տարածքում կազմակերպվեց սիրողական աստղադիտում երեխաների մասնակցությամբ Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Չի կարող պարզաբանում չտալ... բիզնեսի հարց «լուծող» պաշտոնյայի հրաժարականի հետքերով«Օդից փողն» այլևս եթերում չէ Նիկոլ Փաշինյանի գործերի կառավարիչը հրաժարական տվեցՆախագահի նստավայրի տարածքում սիրողական աստղադիտում է կազմակերպվել Քաղավիացիայի դիրքորոշումը՝ մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, վերլուծությունների, տարակարծությունների վերաբերյալ ԵՏՀ-ն Հայաստանի համար երկարաձգել է ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգերի ներդրման ժամկետը Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին (լուսանկարներ, տեսանյութ) Սանիթեքը ներողություն է խնդրում Երևանի բնակիչներիցՆախագահը ներկա է գտնվել Արամ Մանուկյանի հուշարձանի բացման արարողությանը Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվելՎարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորհրդանշական է համարում Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարում Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ) Ի՞նչ կարևոր ասելիք ուներ Տեր-Պետրոսյանը՝ ՓաշինյանինՎթարային ջրանջատում Կապանում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության մեծագույն առաքյալն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ) Մշակույթի նախարարությունը Արամ Մանուկյանի արձանի տեղադրման վայրը փոխելու առաջարկություն է ներկայացնելու քաղաքապետարան Մեղադրանք է առաջադրվել՝ ավազակային հարձակմամբ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գագիկ Խաչատրյանի կատարած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է դատախազություն. 64 միլիոն դոլարի վնաս է պատճառվելՈստիկանին մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Լոս Անջելեսում քույրերի հետ (լուսանկարներ, տեսանյութեր) 72-ամյա Շերը խորը բացված դեկոլտեով (լուսանկարներ, տեսանյութ)Կես միլիոն վարդերից բուրգ են կառուցել (տեսանյութ) Աշխարհի ամենագեղեցիկ կամուրջները (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսական ռազմաբազայի զինվորներն առանց թույլտվության զորավարժություններ են անցկացնում Փանիկ գյուղումՆեյմարը` բասկետբոլ խաղալիս (տեսանյութ)Ջրի փոխարեն՝ ցեխաջուր ծորակներից (տեսանյութ)Քեթի Փերին 9 միլիոն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Ես էլ պետք է հեռանամ. լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է. Ռուբեն ՀայրապետյանՈ՞ւր է կորել «դոշակի» տակ պահված 45 միլիարդը Ջորջ Քլունի, Ռոնալդու ու Մեսսի. աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիները՝ ըստ Forbes-իԻնչ է ախտորոշել Ֆրանսիայից ժամանած բժիշկըԿարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել իր «ձգված» հետույքը (լուսանկարներ, տեսանյութ)Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
Ամենադիտված
Մանվել Գրիգորյանի կինը ուշագրավ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները շրջափակել են Սաշիկին պատկանող ընկերության շենքըԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից»Երբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ»