Lurer.com | Վտանգավոր իրավիճակ՝ քրեաօլիգարխիայի համար
00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գառնիում դանակահարել են ԱԱԾ աշխատակցի հորն ու եղբորը«Կարինե» օպերայի ավարտին երգչուհին ամուսնության առաջարկ ստացավ Միջուկային գործարքին Թեհրանի համաձայնելը կարող էր սխալ լինել. Զարիֆ Խոշոր ավտովթար՝ Թբիլիսիում. տուժել են ՀՀ 8 քաղաքացիներ, այդ թվում երեխա Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ռունիի նոր առանձնատունը` Օբամաների տան հարևանությամբ (լուսանկարներ)«Արսենալ»-ը պարտվեց, Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)Ռոնալդուի նորամուտն Իտալիայի առաջնությունում ու «Յուվենտուս»-ի հաղթանակը (տեսանյութ)Մխիթարյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Ռոնալդուն երգել է թիմակիցների համար (տեսանյութ)

Վտանգավոր իրավիճակ՝ քրեաօլիգարխիայի համար

Հայաստանում արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ հաստատվել է քրեաօլիգարխիա կոչվող քաղաքական համակարգը: Դա բավական մեծ ժամանակահատված է, որպեսզի երկրի կառավարման լծակները յուրացրած քրեաօլիգարխիան մտածի նաեւ իր ապագայի, իսկ շահագործվող, ունեզրկվող խավերը` նրանից ձերբազատվելու մասին: Ստեղծված իրավիճակում բնականորեն յուրաքանչյուրն իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու մղմամբ է առաջնորդվում: Երևանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին մի քանի օր է լուրեր են շրջանառվում, որ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, գործի է դրել իր «բանակը»՝ հօգուտ Սերժ Սարգսյանի իշխանության։ Մհեր Սեդրակյանից հետ չի մնացել նաև Սամվել Ալեքսանյանի «զորքը» երեկ ողջ օրը համացանցում տարածվում էին Մալաթիա վարչական շրջանում անհայտ անձանց կողմից ցուցարարների վրա հարձակման, ահաբեկելու տեսանյութերը: Ի դեպ Ալեքսանյանը իրեն պատկանող առևտրի կենտրոններում կրկնապատկել է անվտանգության աշխատակիցների թիվը: «Խառն» է նաև Ռուբեն Հայրապետյանը՝ վերջինս ավելի հեռուն է գնացել և ապահովել է անգամ իր անձնական ֆիզիկական անվտանգությունը՝ Հայրապետյանի շքեղ դղյակի մոտ արդեն երկու օր է զինված պահակազոր է կանգնած:
 
Հիշեցնենք` մեր  «ֆեոդալների»  զորքերը այն քաղաքացիական ջոկատներն են, որոնք Մարտի 1-ին, ՊՊԾ գնդի գրավման օրերին ցուցարարներին ծեծողների մեջ էին եւ առհասարակ միշտ իշխանության պաշտպանության դիրքերում են՝ ոստիկանական ուժերի կողքին։ Սրանք այն ընտրակեղծարարների ջոկատներն են, որոնք տասնյակ տարիներ ծառայել են գործող իշխանություններին։ Տարիներ ի վեր իշխանության ուժային հենարանը բանակը կամ ոստիկանությունը չէր, այլ քրեաօլիգարխիայի բանդաները: Մարտի 1-ին դրանց առաջին գիծ մղելուց հետո, թե ներքին, թե արտաքին մի շարք իրողություններով պայմանավորված, Սերժ Սարգսյանը կանգնեց համակարգում ստատուս-քվոն որոշակի փոփոխության ենթարկելու անհրաժեշտության առաջ: Դրան մղող գործոններից էր նաեւ անձնական իշխանության հաստատումը, քանի որ Քոչարյանից ժառանգած իշխանությունը պահելու դեպքում Սերժ Սարգսյանը կամա թե ակամա միշտ էլ մնալու էր տեղապահ: Այդ գործոնները հաշվի առնելով, համակարգի քրեաօլիգարխիկ բնույթն առնվազն առերեւույթ մի քանի գործոնների միջոցով փոխելու խնդիրը Սերժ Սարգսյանի համար դարձավ ռազմավարական հարց:Կարելի է ասել, որ այդ հարցի լուծման մեջ նա հաջողեց: Այդ պահին էլ անկասկած իր շահը վտանգված է տեսել քրեաօլիգարխիկ համակարգի մի զգալի մասը: Բանն այն է, որ լինելով համակարգի ուժային բնույթի հիմքը, այդ սեգմենտը նաեւ ուներ քաղաքական մեծ իշխանություն: Դադարելով լինել այդ հիմքը, քրեաօլիգարխիկ սեգմենտը ժամանակի ընթացքում կորցրեց իր քաղաքական իշխանությունը եւ այժմ ստիպված է կամ ենթարկվել Սերժ Սարգսյանին եւ խաղալ նրա կանոններով, կամ պարզապես կորցնել ամեն ինչ: Ինչպես երևում է երկրորդ սցենարից խուսափելու համար օլիգարխիան այսօր ընտրել է առաջին ճանապարհը և անում է ամեն ինչ ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար: Մյուս կողմից այսպես նրանք փորձում են ցույց տալ, որ դեռ ունակ են ուժի դիրքերից ռեժիմի համար ինչ-ինչ հարցեր լուծել:
 
Իհարկե նրանց կարելի է հասկանալ, քանի որ իշխանական բուրգի տապալման դեպքում հենց քրեաօլիգարխիան է մնալու փլատակների տակ: Ինչ-որ տեղ հենց այս սեգմենտն է Սերժ Սարգսյանին դարձրել անփոխարինելի: Անփոխարինելի ՝ իր համար, քանի որ քաղաքական, տնտեսական, ֆիզիկական անվտանգության երաշխիքների փաթեթը նրանք ստացել են ոչ թե ՀՀԿ-ից, քաղաքական ուժից, այլ Սերժ Սարգսյան անձից: Եվ հասկանալի է,որ սոցիալական բունտի հաղթանակի պարագայում գլխավոր տուժող կողմը լինելու է հենց քրեաօլիգարխիկ սեգմենտը, որը կզրկվի բոլոր տնտեսական-քաղաքական երաշխիքներից, այսինքն՝ կկորցնի ամեն ինչ: Արդեն իսկ դրա վտանգը լուրջ է հաշվի առնելով նաեւ ներիշխանական բաժանարար գծերի եւ ոչ միատարության հանգամանքը: Երբ հանրապետական օրենսգիրները մեկ մարդու հագով սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք էին գրում, իսկ քրեաօլիգարխիան խորհրդարանում և դրա պատերից դուրս հավանության էի արժանացնում այն՝ նրանց մտքով չէր անցնում, որ գալու է այն օրը, երբ այդ թղթի կտորը պատուհաս է դառնալու ողջ ազգի ու հենց իրենց գլխին։ Եթե անգամ Թոխմախի Մհերը , ով այսպես կոչված շնորհազրկված , իշխանությունից հեռացված օլիգարխի կարգավիճակում է՝ նման անհանգիստ ջղաձգումների մեջ է, ուրեմն ավելորդ է խոսել այն ֆինանսատնտեսական խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր մինչ օրս իշխանության մաս են կազմում և Սերժ Սարգսյանի հետ նույն նավում են գտնվում: Ի դեպ չի բացառվում, վերջիններս հիմնավոր կասկածներ ունեն, որ ինչ-որ կրիտիկական պահի Սերժ Սարգսյանը կլքի խորտակվող նավը՝ զոհաբերելով նաև իրենց: Ի՞նչ է այդ դեպքում պատրաստվում անել բախտի քմահաճույքին մատնված քրեաօլիգարխիան: Կգնա՞ն մինչև վերջ նավավարի հետևից ՝ խորտակվելու վտանգը աչքների առջև, թ՞ե իրենց «զորքերով» հանդերձ կլքեն նավը՝ սեփական կաշին փրկելու նպատակով…
 
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 27503 անգամ
Լրահոս
21 Օգոս
Էմիլի Ռատակովսկին պաղպաղակ է ուտում ու մեքենայի մեջ սեքսով զբաղվում (տեսանյութ) Փղերը բժիշկներին կարող են օգնել բուժելու քաղցկեղը Սիրիայի բնակչության 80 տոկոսը հումանիտար օգնության կարիք ունի. ԱՄՆՆիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրողների հարսանիքին (լուսանկարներ) Լիլի Մորտոյի օգոստոսյան կրքոտ հրապարակումները Շուկայում նման գին գոյություն չունի. էս պանիկա գցելու իմաստը ո՞րն է Ի՞նչ կարելի է գնել մեկ դոլարով աշխարհի տարբեր երկրներում Ընտրակաշառքներն այլևս չեն հանդուրժվելու Հայաստանում նշել են Շինարարների մասնագիտական տոնը Ո՞րն է մաշկի վրայի մուգ բծերի առաջացման պատճառը և ինչպե՞ս ազատվել դրանցից․ կարևոր խորհուրդներ Յոդի ցանց. պարզ գծերի բուժիչ ազդեցությունը, որ պետք է իմանան բոլորը Դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնացել է հնդկական ավանդույթներով Հայաստանը և Իրանը կմնան բարեկամ երկրներ. դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին ճանաչողական այցով ԱԱԾ-ում էրՕգոստոսի 18-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում դանակահարություն էր կատարվել... Թալիբները համաձայնել են Մոսկվայում մասնակցել Աֆղանստանի հարցով հանդիպմանը Հանձնաժողովը հրավիրում է ընտրախախտումների դեմ օրենսդրական փաթեթի հանրային քննարկման Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության կոլեգիայի ու ղեկավար կազմի հետ ԱԿ-308 նոր ինքնաձիգը կցուցադրվի «Արմիա-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում Բացահայտվել է հանցագործության 105 դեպք Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե մեդալակիր Նոր նշանակում. ոստիկանության 6-րդ վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները ՀՔԾ պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկությունը ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին.Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել երկարաժամկետ ծրագրերը Զինծառայողների զորամաս չվերադառնալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոն է այցելել ավելի քան 10 հազար մարդ «Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածելԿամո Արեյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն ապօրինի շինությունների և հողազավթումների հայտնաբերման ուղղությամբ Խնձորեսկի խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Արայիկ Հարությունյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Դաունի համախտանիշով բրիտանացի մոդելը հաղթել է գեղեցկության մրցույթում (լուսանկարներ)Բելառուսում արտասովոր ավազե տորնադո է մոլեգնել (տեսանյութ)NASA-ն լուսնից հետաքրքիր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Ո՞րն է ի վերջո «կախարդական փայտիկը»ՔԿՀ-ներում զննությունների արդյունքներով հայտնաբերվել են հեռախոսի բաժանորդային քարտեր, կասկածելի փոշի եւ դառը աղցան Ես իրավասու եմ կատարել միայն Սահմանադրությամբ լիազորված գործողություններ. Արտակ ԶեյնալյանՈստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաստվում է մեկնել մարտական դիրքերը պաշտպանելու Այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը. Արա ԶոհրաբյանՎաղ միջնադարյան պարսպի մնացորդների պահպանման պատճառով փոփոխվել է Հյուսիս-հարավի նախագիծըՈ՞ւմ բաժին կհասնեն «թավշյա հեղափոխության» պտուղներըԵրկկողմ հուշագիր` ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը հետազոտելու մասին Լիդիանը Հայաստանում խթանում է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ․«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցների բաց նամակըՄեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը Փաշինյանի ավանսը ուժի մե՞ջ էՀայաստանում հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ Արարատի մարզում բերքը ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է․ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը կամային հաղթանակ է տոնել, «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գանձասար-Կապան»-ին
Ամենադիտված
Պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը. Հանրային ռադիոյի փոխտնօրենը՝ Նիկոլ ՓաշինյանինԱհա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՆիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամինՍա չլինելու բան է, սրիկայությունՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է...