Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը
ՍպորտԱյսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Միմյանց դեմ կպայքարեն «Լիվերպուլ»-ն ու «Ռոմա»-ն:
«Լիվերպուլ»-ը կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի ներքո` «Էնֆիլդ» մարզադաշտում: Այս թիմերը նախկինում հանդիպել են հինգ անգամ:
«Լիվերպուլ»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: