00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԵրևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը

Անձին մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական  լիազորություններն անցնելու մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է իր տված նախնական ցուցմունքից և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Ա. Առուշանյանին: Մասնավորապես, Դ. Եփրեմյանը հայտնել է, որ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ իրեն ճանաչման ներկայացված` ենթադրյալ հանցանք կատարած անձին ճանաչել և հետագայում իր ցուցմունքը պնդել է Ա. Առուշանյանի ուղղորդմամբ, քանի որ ինքը իրականում չի ճանաչել նշված անձին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` առերես հարցաքննությունների և հարցաքննված անձանց ցուցմունքների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյան հանիրավի է մեղադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ընդ որում, Դ. Եփրեմյանը նույնպես խոստովանել է, որ Հատուկ քննչական ծառայությանը գիտակցաբար սուտ տեղեկություններ է հաղորդել Ա. Առուշանյանի կողմից իրեն ուղղորդելու վերաբերյալ` փորձելով այդ կերպ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին զերծ պահել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:  

Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Դ. Եփրեմյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Մհեր Ստեփանյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով դատական նիստի ընթացքում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոց ապօրինի փոխադրելու կասկածանքով մի խումբ ոստիկաններ իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև իր ստորագրմանն են ներկայացրել բացատրություն վերցնելու մասին նախապես լրացված արձանագրություն:

Սակայն  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում հերքվել են Մհեր Ստեփանյանի  հայտնած տեղեկությունները : Հարցաքննված անձանց և Մ. Ստեփանյանի տված ինքնախոստովանական ցուցմունքների, ինչպես նաև կատարված մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ Ռ. Բակունցին, Ա. Բաղդագյուլյանին, Գ. Գրիգորյանին և Կ. Ալավերդյանին հանիրավի է մեղադրել բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Արդյունքում որոշում է կայացվել վերը նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Մ. Ստեփանյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հոդվածի 2-ին մասի 1-ին կետով:

Մ. Ստեփանյանի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 1505 անգամ
Լրահոս
26 Սեպ
ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին Թուրքիայի բռնապետը արհամարհե՞լ է Թրամփին ՀՀ վարչապետը և Լիբանանի նախագահը կարևորել են ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին Կենդանակերպի ամենաանկախ կանայք Հայաստանի երիտասարդությունը ցույց տվեց ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու ներուժը. Անտոնիու Գուտերեշ Լուծույթ, որը վերացնում է ոտքերի բոլոր տեսակի ցավերը․ սա փորձել է պետք Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը Թրամփը ՄԱԿ-ում խոսեց, որպես աշխարհի միակ գերտերության նախագահ Ֆոտոշարք․ մերկ բալետը՝ Նյու Յորքի տանիքներում. մեծերի համար ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ Հարոյանը որպես ավագ օգնել է «Ուրալ»-ին հաղթել Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Կառավարության շենքի դիմացից դուրս կբերվեն կայանված մեքենաներըԿառավարության նախկին աշխատակցուհին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին և նոր մանրամասներ հայտնում. Ինչ է կատարվում կառավարության ներսումՈստիկանները բացահայտել են 8 տարի առաջ կատարված ավազակային դեպք (տեսանյութ) Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն ՀՀ տարածքում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն Լևոն Երանոսյանին մեղադրանք առաջադրվեց. քանի տարի է սպառնում նրան՝ մեղադրանքն ապացուցելու դեպքում Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ՀՀ ԱԳՆ ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառելու 12 ռուսական ընկերությունների նկատմամբ ԲՀԿ-ական պատգամավորը ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում. հայտարարությունՎարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը Աշոտ Հակոբյանը հանդիպել է կառավարության դիմաց բողոքի ցույց կազմակերպած «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենի հետ Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Սահմանդրական դատարանի նախագահ Ինետա Զիեմելեին «Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը Դեսպան Բադեյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի Էմիրի հետ Բաթումում տոնել են ՀՀ անկախության 27-ամյակը Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը Ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է․ Արփի ԳաբրիելյանՆերդրողների ակնարկը Փաշինյանին. արտահերթ ընտրությունները՝ օրվա հրամայականԹուրքիայում տոննաներով ձուկ է գետի ափ նետվել (տեսանյութ) Անատի Սաքանյանի նոր սեքսուալ ֆետոշարքը Երևանի որոշ թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանում առաջարկում են հանցագործություն համարել ամուսնու հեռախոսը ստուգելը Անընդունելի է հակադարձ ատելության խոսքեր ուղղելը. Ռուբեն ՄելիքյանՀայկ Մարությանը կլինի լավագույն քաղաքապետը․ Վահագն ԽաչատրյանՆշագեղձերը հեռացնելուց հետո բժիշկը բռնաբարել է հիվանդին Սանկտ Պետերբուրգի բնակչուհին յուրահատուկ կերպով «պատժում» է անվայել պահվածքով տղամարդկանց (տեսանյութ)«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են Քլոե Քարդաշյանի նոր ու գայթակղիչ կերպարը Նախագահ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ստեֆան Ռիշարի հետ Սամվել Ալեքսանյանի և Մհեր Սեդրակյանի «աջակցությունը»՝ հեղափոխությանը Լիլուն կրքոտ հոլովակ է հրապարակել Չի՛ կարելի հայ զինվորներին Սիրիա ուղարկել. Տիգրան Խզմալյանը բողոքի ակցիա է կազմակերպել
Ամենադիտված